Կարեն Կանտարով (16.10.2011)
հովարս (16.10.2011)
Այսօր ով ոնց ուզում արտահայտվում է. ''Աստվածահայր'' , այդ ո՞ր տվյալներով
Հովսեփը Քրիստոսի կենսաբանական հայրը չէր, նա Մարիամի Ամուսինն էր, իսկ ''հայր'' համարվել է ըստ հրեական օրենքի:
Աստվածամայր արտահայտությունը ընդունելի է , քանի որ Մարիամը բերեց այդ ծնունդը, իսկ Քրիստոսը Հովսեփի սերմից չի ծնվել, այլ Սուրբ Հոգուց, հետևաբար Աստվածահայրը հենց Ինքն Աստվածն է
Hayazn (16.10.2011)
Հովսեփ Աստվածահայր
Հովսեփ Աստվածահայրը Դավիթ թագավորի ցեղից էր: Նա Հիսուս Քրիստոսի երկրավոր հայրն էր համարվում: Մատթեոս Ավետարանիչը նրան «արդար» մակդիրով է բնութագրում (տե՛ս Մատթ. Ա 19): Երբ Հովսեփն իմանում է, որ իր նշանածը հղի է, ցանկանում է նրան առանց աղմուկի արձակել: Բայց Տիրոջ հրեշտակը երևում է նրան և պատվիրում, որ չարձակի Մարիամին: Հրեշտակը պատվիրում է նաև, որ իր որդու անունը Հիսուս դնի, քանզի Նա պիտի փրկի Իր ժողովրդին մեղքերից: Հասկանալով Աստծուց իրեն վստահված առաքելության կարևորությունը` նա ավելի է կապվում իր նշանածին` պաշտպանելով և հոգ տանելով նրա մասին: Երբ մանուկ Հիսուս ծնվեց, նա օրենքի համաձայն թլփատեց Նրան և քառասուն օրեկանում տաճարին ընծայեց: Իսկ երբ Նրան վտանգ սպառնաց, Աստծո հրեշտակի հրամանով նրան Եգիպտոս փախցրեց` որոշ ժամանակ անց կրկին վերադառնալով Նազարեթ:
Ս. Հովսեփն առանձնանում է առ Աստված ունեցած իր աներեր հավատքով, որ միշտ անսաց և իր կյանքում աշխատեց իրագործել աստվածային պատվիրանները:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ղունկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի` Մարթայի և Մարիամի հիշատակը տոնում է Ս. Խաչի Զ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
http://lusamut.net/level2_.php?id=56...87&cat_=8&s=15
2.
Հովսեփ Աստվածահայրը Դավիթ թագավորի ցեղից էր: Հիսուս Քրիստոսի հայրն է երկրի վրա և Սբ. Մարիամի ամուսինը: Մատթեոս Ավետարանիչը նրան «արդար» մակդիրով է բնութագրում (տես Մատթ. 1:19): Երբ Հովսեփն իմանում է, որ իր նշանածը հղի է, ցանկանում է նրան առանց աղմուկի արձակել: Բայց Տիրոջ հրեշտակը երևում է նրան և պատվիրում, որ չարձակի Մարիամին, քանզի նրա մեջ ծնվածը Սբ. Հոգուց է: Հրեշտակը պատվիրում է նաև, որ իր որդու անունը Հիսուս դնի, քանզի նա պիտի փրկի իր ժողովրդին մեղքերից: Հասկանալով Աստծուց իրեն վստահված առաքելության կարևորությունը` նա ավելի ուշադիր է դառնում նշանածի հանդեպ` պաշտպանելով և հոգ տանելով նրա մասին: Երբ ծնվեց մանուկ Հիսուսը, օրենքի համաձայն թլփատեց նրան և քառասուն օրականում տաճարին ընծայեց: Իսկ երբ նրան վտանգ սպառնաց, Աստծո հրեշտակի հրամանով նրան Եգիպտոս փախցրեց` որոշ ժամանակ անց կրկին վերադառնալով Նազարեթ:Սբ. Հովսեփն առանձնանում է առ Աստված ունեցած աներեր հավատով, որ միշտ անսաց և իր կյանքում աշխատեց իրագործել Աստծո պատվիրանները: Սբ. Հովսեփ Արիմաթացին Հիսուսի ծածուկ աշակերտներից էր` հարուստ, պարկեշտ, բարեգործ և արդար մի մարդ, որն Աստծո արքայությանն էր սպասում: Իմանալով, որ Հիսուսն արդեն մահացել է խաչի վրա, համարձակվում է մոտենալ Պիղատոսին` թույլտվություն խնդրում Տիրոջ մարմինը թաղելու համար: Նրա գերեզմանը գտնվում է Երուսաղեմի Փրկչական գերեզմանի մոտ, որը պատկանում Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը:
http://www.araratian-tem.am/holdetails.php?id=2165
Կարեն Կանտարով (16.10.2011)
Վիսթ. ջան, ես դա նկատի չունեի հարցնելով տվյալները, Աստվածահայր միայն Աստվածն Է, մարդուն անվանել այդպես հայհոյություն է(богохульство)
Ո՜ւֆֆ, լավ էլի, ինչ ես բարդացնում: Նույն հաջողությամբ Մարիամին «Աստվածածին» կոչելն էլ է աստվածանարգություն (Մարիամը հո Աստծուն չծնեց, այլ նրա ֆիզիկական կերպարանքը ծնեց): Վերջիվերջո, համաձայն Աստվածաշնչի Հովսեփը 30 տարի Հիսուսին հայրություն է արել՝ դրանից բխող բոլոր դրսևորումներով:
«Որդի՛, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահաւասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտռում»՝ հիմա ի՞նչ Մարիամը հայհոյում է:
VisTolog (16.10.2011), Կարեն Կանտարով (16.10.2011)
Արէա (16.10.2011)
Հա, շատ քիչ է տարածված, որովհետև «Աստվածահայր»-ը մարդկանց մոտ սովորաբար այլ ասոցիացիա է առաջացնում (ոնց որ քո ու Արեայի մոտ):
Բայց ես չեմ կարծում, որ դրանում ինչ որ սխալ կամ մեղսական բան կա (զուտ ասոցիատիվ իմաստը (heavenly father) չի համապատասխանում բառի մեջ դրված իրական իմաստին (earthly father)):
հովարս (16.10.2011)
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը, որը ավանդաբար համարվում է նաև ՀԱԵ-ու քահանայից դասի տոնը: Տոնի մասին.
Ջերմորեն շնորհավորում եմ մեր Եկեղեցու ողջ քահանայից դասին` նորաօծ քահանաներից մինչև Ամենայն Հայոց Կաթողիկոս: Թող որ Աստված ուժ, կարողություն և եռանդ տա` Աստծո օրհնությամբ ու շնորհներով և մեր հավատացյալների աղոթքներով ըստ արժանվույն սպասավորնելու մեր Տեր Աստծուն, Հայ Եկեղեցուն և Մայր Հայրենիքին:Ավանդության համաձայն՝ այդ օրը բոլոր քահանաների տոնն է: Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Յովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները: Ղևոնդյանց սրբերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:
Աղբյուր
Օրվա խորհրդին հարազատ այս տեսահոլովակը ջերմ հուշեր արթնացրեց: Հատուկ շնորհակալություն մեզ հետ աշխատած բոլոր զինվորականներին, հատկապես փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանին
Moonwalker (13.02.2012), Գեա (13.02.2012), հովարս (13.02.2012)
Տեառնընդառաջը` ընտանիքի տոն
Փետրվարի 14-ին` Տեառնընդառաջի տոնին, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է ընտանիքի տոն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ