Վանական եղբայրս, քանի չես պատասխանել, ես փորձեմ անել դա: Հարգելի Գրեյս, ընդունում եմ որ տոների մասին քիչ տեղեկություններ ունես , սակայն ունես: Ես մի փոքր ուղղումներ մտցնեմ. Հայ Առաքելական եկեղեցին և ընդհանրապես քրիստոնյա աշխարհը ունի մեկ Զատիկ, երկրորդը`փոքրը չկա: Այո Զատիկ հիշատակն է հրեա ժողովրդի զատմանը եգիպտացիներից, այդտեղից էլ զատվել բառը: Եվ քանի որ Քրիստոսի Հաարությունը տեղի ունեցավ Զատկի օրը, և նաև Քրիստոսի Հարությամբ մարդկությունը զատվեց մեղքի և մահվան իշխանությունից, ապա Հարության տոնը Նաև կորվում է Զատիկ, որը ամենևին կապ չունի բզեզի հետ: Դե Սուրբ Ծնունդն էլ հայտնի է թե ինչ իրադարձություն է, և միշտ նշվում է հունվարի 6-ին: Այո , Պենտեկոստեն Սուրբ Հոգու իջման տոնն, երբ հավատացյալները ոչ թե վախեցած հավաքվել էին վերնատանը, այլ հերթական աղոթքի համար ի մի հավաքված էին: Տոնը նշվում է Սուրբ Հարությունից հետո 50-րդ օրը. Այստեղից էլ անվանումը-Պենտեկոստե-50 օր:
Օրհնությամբ` Տեր Շմավոն
Էջանիշներ