Հետաքրքիր է, այլ քրիստոնյա մյուս եկեղեցիներում (կաթոլիկ, ուղղափառ, բողոքական) կա Պայծառակերպության օր?
Եվ մի հարց էլ, արդյոք բոլոր եկեղեցիներում էլ տաղավար տոների հաջորդ օրն անպայման պետք է մեռելոց լինի???
Հետաքրքիր է, այլ քրիստոնյա մյուս եկեղեցիներում (կաթոլիկ, ուղղափառ, բողոքական) կա Պայծառակերպության օր?
Եվ մի հարց էլ, արդյոք բոլոր եկեղեցիներում էլ տաղավար տոների հաջորդ օրն անպայման պետք է մեռելոց լինի???
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Հաստատ մեռելոց ունեն? Չեմ պատկերացնում ամերիկացիներին համատարած գերեզմանոց գնալուց...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Մի հարց ունէի տնօրհնէքի մասին,Սուրբ Ծնունդի եւ Ջրօհնէքի տօնի առթիւ տերհայրը ինչ աղօթք է անում երբ օրհնում է տան Ջուրը ,հացը եւ աղը ու նաեւ տան բնակիչների համար արդեօք յատուկ աղօթք էլ կայ?
«Պահպանիչ» աղոթքն է.
Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր,
պահեա’, պահպանեա’ եւ օրհնեա’ զտունս զայս եւ զբնակիչս
սորին, եւ զջուրս, զհացս եւ զաղս զայս` ընդ հովանեաւ սուրբ
եւ պատուական Խաչի քոյ, ի խաղաղութեան: Փրկեա’ յերեւելի
եւ յաներեւոյթ թշնամւոյն: Արժանաւորեա’ գոհութեամբ
փառաւորել զքեզ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ, այժմ եւ
միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Իսկ ո՞վ է ասել, որ Եկեղեցին Մեռելոց է նշում: Ցեղասպանության զոհերի հիշատակը նշու՞մ ենք, թե ոգեկոչում: Հիշում ենք մեր հանգուցյալներին և աղոթք կատարում նրանց համար: Ո՞ր մի նորմալ մարդն է մոռացության մատնում իր հանգուցյալ մերձավորին: Իսկ Եկեղեցու պարագային չմոռանանք նաև մի կարևոր հանգամանք. մահը վերջ չէ, այլ նոր կյանքի սկիզբ, ուստի «Աստված մեռելների Աստված չէ, այլ ողջերի»: Եկեղեցին էլ աղոթք է մատուցում իր ննջեցյալ զավակների համար:
Իսկ թե ի՞նչ կապ ուներ տվյալ մեջբերումը, դա երևի Դուք ավելի լավ կհասկանաք, հարգելիս: Կարծեմ տեղի և անտեղի մեջբերումների խնդրում լավ եք կողմնորոշվում: Չնայած երևի կապ ունի. մեջը «մեռել» բառ կար:
Ինձ էս տոնի իմաստը կբացատրեք? Ինչու տոն? Տոնը ընդհանրապես լավ բանի համար չի լինում?
Փետրվարի 11-ը Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնն է
Այսօր` Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնն է: Նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ղևոնդյանց ոգեկոչման օրը, այսինքն` Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս յոթ հոգևորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ տարվեցին Պարսկաստան, բանտարկվեցին և բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտվեցին:
Ինչպես տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը, Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնի առթիվ այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Մինիստր ջան, նախ ասեմ, որ դա հիշատակության տոն է: Այսինքն ոչ թե քեֆ-ուրախություն ենք անում, որ այդ մարդիկ նահատակվել են, այլ ոգեկոչում ենք հանուն հավատի և հանուն հայրենիքի նահատակված մեծ հայորդիների հիշատակը՝ անմար պահելով այն մեր հիշողության մեջ, որով թե՛ արժանին ենք մատուցում մեր ժողովրդի արժանավոր զավակներին և թե՛ նրանց սխրանքը ոգեշնչման և ուղենշման աղբյուր են դառնում: Իսկ ընդհանրապես սրբոց տոները Եկեղեցու համար միայն ոգեշնչման աղբյուր չեն պարզապես. Քրիստոնեական Եկեղեցին միայն երկրայինով չի սահմանափակվում, այն անբաժանելի է երկնային՝ Հաղթանակած սրբերի Եկեղեցուց: Եվ երկրային Եկեղեցին հատուկ տոնական օրեր ունի սահմանած իր այն զավակների համար, ովքեր իրենց կյանքով և անգամ մահով ցույց են տվել, որ քրիստոնեությունը վեհ գաղափարների գրադարան չի պարզապես, այն իրական կյանքի ճանապարհ է, որ բացել է Քրիստոս, և որը շատերին անանցանելի ճանապարհ է թվում: Սրբոց տոները նաև յուրատեսակ կամուրջներ են երկնային և երկրային Եկեղեցու միջև, հաղորդակցության ճանապարհներ:
ministr (16.02.2010)
Ինձ կարող եք բացատրել ինչու՞ է նշվում վարդեվառը: Չէ՞ որ սա հեթանոսական տոն է,որը նվիրված է եղել Աստղիկ աստվածուհուն: Ճի՞շտ եք համարում, որ այն շարունակվում է նշվել:
Treat others as you would want them to treat you...
Ձեր հարցի մանրամասն պատասխանը կա «Տերունական տոներ» գրքում․ կարող եք բեռնել գիրքը՝ սեղմելով անվանման վրա, և կարդալ 467-րդ էջից։
Վերջին խմբագրող՝ ars83: 17.02.2010, 19:20:
Դե Զատիկը(թարգմանաբար նշ. է անց կեցավ) ըստ Հին կտակարանի նշել են և նշում են հրեաները Եգիպտոսում մահվան հոգուց ազատվելու կապակցությամբ,քանի որ այս տոնը Աստված էշ պատվիրել նրանց նշել: Իսկ Հայաստանում Զատիկ լինում է փոքր և մեծ, Փոքր Զատիկին նշում են Հիսուսի ծնունդը, Մեծ Զատիկին՝ Հիսուսի հարությունը: Իսկ Պենտեկոստեն դա Սուրբ Հոգու թափվելու օրն է(Գործք Առաքելոց 2), երբ 120 հավատացյալ վախեցած փակված էին վերնատանը և հանկարծակի բոլորը լցվեցին Սուրբ Հոգով:
Հ.Գ. Ի դեպ ես խորը գիտելիքներ չունեմ տոների մասին, ուղղակի հակիրճ տեղեկություններ են:
Treat others as you would want them to treat you...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ