Իսկ ինչու ՀԵՆՑ այդ օրը՞:
Ի դեպ - այստեղ մարդ կա, որ միջինից լավ գլուխ է հանում Հայկական օրացույցի՞ց:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հայ եկեղեցին Սուրբ Վարդանանց տոնը նշում է Բուն բարեկենդանի նախորդ hինգշաբթի օրը: Եթե այդ օրը համընկնում է փետրվարի 14-ին նշվող Տյառնընդառաջի տոնի հետ, Սուրբ Վարդանանց տոնը տեղափոխվում է Բուն բարեկենդանին նախորդող երկուշաբթի օրը:
Ըստ որոշ մեկնաբանությունների` Հայ եկեղեցին Ս. Վարդանանց տոնը չի նշում Ավարայրի ճակատամարտի օրը` մայիսի 26-ին, հավանաբար այն պատճառով, որ Վրթանես Ա Պարթև կաթողիկոսի կողմից 4-րդ դարում հայոց տոն ացույցում արդեն հաստատված էր ազգային նահատակների տոն` ի հիշատակ 337 թ. Պարսից տերության ներխուժման դեմ մղվող պատերազմում նահատակված Վաչե Մամիկոնյան հայոց սպարապետի և նրա զինակիցների: Այս տոնը, ամենայն հավանականությամբ, նշվել է հենց Բուն բարեկենդանի նախորդ հինգշաբթի օրը: Վաչեյանների այս տոնը 5-րդ դարում միավորվեց հայ ժողովրդի քրիստոնյա ինքնության հաստատման և ազատության ձգտումի առավել մեծ հնչեղություն ունեցող հիշատակին` Վարդանանց պատերազմի նահատակների տոնին,
և Վարդանանց անունով հատկանշվեց, սակայն տոնի օրը մնաց անխախտ:
Ըստ`
Գայանե ԱՆՏՈՆՅԱՆի <<Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության պետական տոներ, հիշատակի օրեր>> գրքի
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Monk (06.04.2009)
Շնորհակալություն սպառիչ պատասխանի համար: "Վրթանեսի տոն"-ի հարցը ինձ էլ էր միշտ հետաքրքրել: Իրոք հավանական է կարծել առաջարկված տարբերակը
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
մեջբերեմ Աստվածաշնչից` գիրք Մաղաքիայի գլուխ` Բ խոսք 1-3 ը ներառյալ <<Եվ արդ ձեզ համար է այս պատվերը, ով քահանաներ: Եթե չլսեք եվ ուշադրություն չանեք, որ իմ անվանը պատիվ տաք, ասում է Զորաց Տերը, այն ժամանակ ես ձեր մեջը կուղարկեմ անէծքը, եվ կանիծեմ ձեր օրհնությունները. այո ես արդեն անիծել եմ նրանց, որ դուք ուշ չէք դարձնում : Ահա ես պիտի հանդիմանեմ ձեր սերունդը, եվ աղբ պիտի ցրեմ ձեր երեսի վրա` ձեր տոների աղբը. եվ ձեզ իր մոտը պիտի տանէ>> եվ հետո նույն գլխի 7; 8 խոսքերը` <<Որովհետեվ քահանայի շրթունքները պետք է գիտություն պահեն, եվ օրենք կփնտրեն նրա բերանիցը. որովհետեվ նա Զորաց Տիրոջ դեսպանն է: Բայց դուք խոտորել էք ճանապարհիցը, եվ շատերին գայթակղեցրիք օրենքի մեջ.>>
բայց լավ կլինի հիշենք Աստվածաշնչի խոսքերը` գիրք Երկրորդ Օրինաց գլ. ԺԸ խոսք 10-12 <<Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դյութություն դյութող, գուշակող եվ հմայող եվ հավահարց, նաեվ կախարդ, կամ վհուկ, կամ նշանագետ, կամ մեռելահարցուկ. Որովհետեվ բոլոր այս բաներն անողը Աստծո առաջին գարշելի է. եվ այս գարշելի բաների պատճառով քո Աստվածը հալածում է նրանց քո առաջիցը:>>
Վրեժ ջան կարողա իմանաս նաև էս բաները ինչի՞ համարա գարշելի Աստծուն:
Կամ կարողա էս տողերը պատահաբար մեկի նպատակային մտադրությամբա մուտք գործել Աստվածաշունչ:
Այ օրինակ եթե այդ վեր նշած բառերի իմաստը այդքան անցանկալի կոնտեքսում չոկտագործվեր, ես երբեք չէի իմանա որ կախարդ դա շատ վատ բանա նշանակում, կամ վհուկը, կամ գուշակողը, կրակի վրայից թռնողը, նշանագետը: Հիմա ոնց իմանանք այն ժամանակվա կրոնական ուղղություններից մարդկանց դեպի իրենց ուղղություն շեղելու համար էր այդ տողերը այդքան խիստ սիրող Աստվծը, այդքան գեշ տոնով ներկայացնում իր շատ սիրելի ստեղծագործություններին, թե՞ որոշակի մարդիկ են մտադրված և նպատակային այդ բառերին այդքան վատ իմաստ տվել, թե՞ դա հենց իրոք Աստված էր այդպես ասում:
Ասենք օրինակ՝ հրիա կրոնավորները տեղեկություն չունենալով հնդկական կրոնից, միայն լսելով որ հնդկական կրոնը սովորեցնում է թե ինչպես կարող էս ֆիզիկական մարմինդ լքել, ու քանի որ իրանք դրանից գաղափար չունեին, դրանց կախարդներ անվանեցին, ու հենց այդպիսի վատ կոնտեքստում, Աստծու անվան տակ ներկայացրեցին իրենց հետևորդներին, որպեսզի վախ մցնեն իրենց հետևորդների մեջ որ հանկարց իրենց հետևորդներից մեկը չփորձի շեղվել ու գնալ այդ կախարդական կրոններին անդամակցել:
Նույնն էլ կրակի վերաբերյալ ուրիշ կրոնի կոնտեքստում կարող ենք նույն բացատրությունը տալ, ու այսպես հատ հատ հենց այն բառերն են գրված որոնք քչից շատից ուրիշ կրոններում կիրառվում են, բայց ոչ բացասական իմաստով: Հը՞ ինչ կարծիքի էս, հնարավորա ըտենց բան լիներ թե չէ՞:
Այ տես հիմա լիքը ֆոկուսնիկներ կան չէ՞ որ մարդկանց հաճույք են պատճառում իրենց աճպարարությամբ, այդ մարդկանց ուրիշ ձև ասում են կախարդ, հիմա փաստորեն էդ մարդիկ հալածվում ե՞ն բարեպաշտ մարդկանց առաջից:
Կամ Հայաստանում գրեթե բոլոր նորապսակներն էլ թռնում են կրակի վրայով ու մինիմում դրանց ութանասուն տոկոսը մինչև խոր ծերություն ապրումա շատ երջանիկ ու բովանդակալից կյանք, ու ոչ մեկն էլ չի հալածվում:
Դուրսա գալիս, էդ խոսքերը սուտա, բայց քանի որ մեր իմացած Աստվածը չի ստում, ուրեմ մնումա ուրիշ տարբերակ, կամ էդ տողերըն են դարերի ընթացքում միտումնավոր մարդկային միջամտությամբ ներմուծվել Աստվածաշնչ, վերշարադրված նպատակների համար, կամ էլ էդ տողերի իրական իմաստը լռիվ ուրիշ հարթությունումա որ չենք հասկանում: Մի գուցե քո մեկնաբանությունից հետո հասկանալի լինի ինձ:
Վրեժ ջան հիմա առանց էմոցիաների, խնդրում եմ մեկնաբանի ոնց հասկանամ այդ տողերը:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Tig (10.06.2009)
Մեջբերումն արված էր նրա համար, որ մինչեվ կրոնական տոների մասին խոսելը / իսկ , թե ինչու կրոնական, այլ ոչ եկեղեցական, որովհետեվ բոլորս էլ գիտենք, որ եկեղեցի բառի թարգմանությունը նշանակում է Աստծո ժողովուրդ / կարդայինք աստվածաշունչը եվ հասկանայինք, որ այդ կրոնական տոները ոչ մի առնչություն չունեն ոչ Աստծո հետ , ոչ էլ առավել եվս քրիստոնեության հետ:
1. Թե ինչի համար է գարշելի: Մի պահ պատկերացրու, երեխուտ պահես , մեծասնես , դաստիարակես ` ու երեխետ ոչնչով քեզ չենթարկվի, չկատարի ոչ մի խնդրանքտ, ու բացի դրանից, միշտ ձգտի հարեվանին պապա ասի ու նրա քմահաճույքները կատարի: Կխնդրեյի նկարագրեիր քո զգացմունքները, միայն անկեղծ:
2. իսկ կրակի վայից թռնելը, դա հին հայկական հեթանոսական ավանդույթ է, եվ չնայաց, կրոնական առաջնորդները ինչքան էլ փորձեն դրան քրիստոնեական անվանում տան, միեվնույնն է << գումարելիների տեղափոխությունից, գումարը չի փոխվում>>
Այս տարի հուլիսի 4-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը:
Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում: Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաեւ Աշխեն թագուհու և թագավորաքույր Խոսրովիդուխտ կույսի անունները: Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Ս. Գրիգոր Լուսավորիչը և Քրիստոսի լույսը տարածում հայոց աշխարհում: Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, իրենց արքայի հետ մեկտեղ արքունի երկու տիկնայք ընդառաջ են գալիս Կեսարիայից հայրենիք վերադարձող Ս. Գրիգոր Լուսավորչին ու ձեռամբ առաջին քահանայապետի մկրտվում Արածանիի ջրերում: Հետագայում հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Ս. Էջմիածնի կառուցմանը
Տոնի առթիվ հուլիսի 4-ին` ժամը` 14.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կբացվի լուսանկարիչ Տիգրան Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Կցուցադրվեն եկեղեցիների, բնության, կենդանիների, ճանապարհի, Մեղրիի հին քաղաքի յուրահատուկ լուսանկարներ: Ցուցահադեսին ներկայացված են լինելու Մեղրիի Ս. Աստվածածին եկեղեցու մանրանկարները, որոնք 18-րդ դարի կեսին պատկերվել են Հովնաթանյանների կողմից: Կադրերը բացառիկ են: Հայաստանի շատ քիչ եկեղեցիներում պահպանվել է պատի վրա մանրանկարչություն: Հատկանշական է, որ երբ տարիներ առաջ ցանկացել են մանրանկարների գույները թարմացնել նոր ներկերով, ապա ժամանակ անց նոր գույները խունացել են` զիջելով հնագույն ներկերի որակին:
Ցուցահանդեսին ներկայացված եկեղեցու այլ լուսանկարներում կա 1251թ. կառուցված Խորակերտ եկեղեցին, որը գտնվում է Հայաստանի և Վրաստանի սահմանին: Այս եկեղեցին մի շարք այլ հայկական եկեղեցիների հետ Վրաստանը պահանջում է ճանաչել իբրև վրացական: Նկարահանումներն այս եկեղեցում գաղտնի են կատարվել:
Այս տարի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը`Վարդավառը, կնշվի այս կիրակի` հուլիսի 19-ին: Տոնի մասին մանրամասն` http://www.araratian-tem.am/holidays.php?id=10&lang=A
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ