User Tag List

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Հայ Եկեղեցու տոները

  1. #16
    Я робот... Terminator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2008
    Հասցե
    Այստեղ, այնտեղ և ամենուր
    Տարիք
    40
    Գրառումներ
    323
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

    Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին: Ըստ Հայ Եկեղեցու՝ Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:

    Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույց Աստվածահայտնության և մատուցվում Սբ.Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
    1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
    2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:

  2. #17
    Я робот... Terminator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2008
    Հասցե
    Այստեղ, այնտեղ և ամենուր
    Տարիք
    40
    Գրառումներ
    323
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

    Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի ծննդյան և մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

    Հունվարի 6-ի առավոտյան, մատուցվում է Սբ.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը` (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:
    1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
    2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:

  3. #18
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Հարգելի ու խի չե որ. սիրելի ակումբցիներ շնորհաորում եմ ձեր բոլորիտ սուրբ զատիկը, Քրիստոս ծնվավ և հայտնեցավ...,

    Հարազատներս ես ձեզ բոլորիտ մի բան կցանկանամ, որ ձեր ամբողջ կյանքի ընթացքում Աստծո կամքը լինի, ձեզ ուղեկից, կարող է մի տեղ ձեր կամքը չլինի բայց ոչինչ, թող Տիրոջ կամքը լինի, հավատացեք էտ ավիլի ճիշտ է մեզ համար, քան մենք կարող էնք հասկանալ

    Շնորհավոր
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  4. #19
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Ուշացումով ՇՆՈՐՀԱՎՈՐ
    Քրիստոս ծնավ և հայտնեցավ.... Մեզ և ձեզ մեծ ավետիս

  5. #20
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Այսօրվանից սկսվել է Առաջավորաց Պահքը, որը շաբաթապահք է և կլուծվի փետրվարի 7-ին: Համառոտ ինֆորմացիա.
    Հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում, այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, արգելվել է Ս. Պատարագ մատուցել: Առաջավորաց Պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային 5 զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ Առաջավորաց Պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ Եկեղեցու վարդապետների, Առաջավորաց Պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի Առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. Ա. իբրև կարապետ Մեծ Պահքի, Բ. իբրև Հայոց առաջին պահքը: Առաջավորաց Պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ Առաջավորաց Պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Միջնադարում հույներն ու վրացիները մեղադրել են Հայ Եկեղեցուն Առաջավորաց Պահքը Ս. Սարգսի անվան հետ կապելու համար, որին էլ վերագրում են կախարդություններ: Հայ մատենագիրների վկայության համաձայն, Առաջավորաց Պահքը հնում գոյություն է ունեցել նաեւ հույների ու լատինների մոտ:

    Առաջավորաց Պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը ոչ իբրև Ս. Հովնան մարգարեի տոն, այլ իբրև մեծ ապաշխարության և ծոմապահության օրինակ:
    Աղբյուր` http://www.araratian-tem.am/holidays.php?id=10

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (02.02.2009), may (02.02.2009), Sona_Yar (02.02.2009), Բարձրահասակ (02.02.2009)

  7. #21
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Քանի որ ուրիշ թեմայում հարց տեսա Ս. Սարգսի տոնի մասին և վաղն էլ այդ տոնն է, տեղադրում եմ այս ինֆորմացիան.
    Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք /360-363/ սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

    Ս. Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

    Ս. Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս.
    Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը: Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` հունվարի 14- ից 18-ը:

    Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ /մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում/ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:
    Աղբյուր` http://www.araratian-tem.am/holidays.php?id=10

    Հ. Գ. Նյութի մեջ եղած ամբողջ ինֆորմացիայի համար ես պատասխանատու չեմ:

  8. #22
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբելու է 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը` Տյառնընդառաջը:
    Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տարիներ առաջ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Այդ օրը բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ:

  9. #23
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Շնորհավորում եմ բոլորին: Նորապսակներին մաղթում սեր և բարօրություն, թող նրանց ընտանեկան օջախի կրակը միշտ վառ մնա
    Վերջին խմբագրող՝ Annushka: 13.02.2009, 13:02:
    Better to light a candle than to curse the darkness.

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    may (19.02.2009), Monk (13.02.2009), Լուսաբեր (13.02.2009)

  11. #24
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Վայ, բա ես գիտեի փետրվարի 13-ին ա.. հեռուստատեսությամբ էլ են այդպես ասել, այսօր էլ բոլոր եկեղեցիներում կրակ են վառելու
    Գտա
    "Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին` Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տյառնընդառաջը: Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոկայն, քանի որ եկեղեցական տոնացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերgությունից հետո: "
    http://www.shant-tv.com/news.php?lang=a&id=945
    http://www.ararat.hu/hirek.php

    Հասկացա, այսօրվանից սկսում են տոնել..
    Դե ինչ, բոլորի Տոնը շնորհավոր, հատկապես նորապսակների
    Better to light a candle than to curse the darkness.

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (13.02.2009), Լուսաբեր (13.02.2009)

  13. #25
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Այսօր` փետրվարի 17-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնը` ի հիշատակ Ավարայրից հետո Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի, Ղևոնդ Երեցի և յոթ այլ հոգևորականների նահատակության: Ավանդաբար այս տոնը համարվում է նաև բոլոր քահանաների տոնը, որի առթիվ տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվում են Հայաստանի և աշխարհասփյուռ թեմերի քահանաները` վերանորոգելու իրենց ուխտը, քահանայից տարեկան ժողովում քննության առնելու իրենց հոգևոր սպասավորության ընթացքում ծագած խնդիրներն ու միասնական լուծումներ գտնելու:
    Ի դեպ, նշեմ, որ քահանա ասելով ի նկատի չի առնվում միայն ամուսնացյալ քահանաներին, քահանա են սարկավագական աստիճանից վեր բոլորը` աբեղաներ, վարդապետեր, եպիսկոպոսներ` Քահանայապետի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ:

  14. #26
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Չգիտեմ` կարելի է այստեղ գրել, թե ոչ.

    Այսօր Վարդանանց տոնն է, որի առիթով շնորհավորում եմ բոլորին, և հատկապես այս անուններն ունեցողներին` Վարդան, Վահան, Գարեգին, Խորեն, Արտակ, Արսեն, Տաճատ, Մամիկոն, Հմայակ, Սաթենիկ` անվանակոչության առիթով:
    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (19.02.2009), Nareco (19.02.2009)

  16. #27
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում may-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ` կարելի է այստեղ գրել, թե ոչ.

    Այսօր Վարդանանց տոնն է, որի առիթով շնորհավորում եմ բոլորին, և հատկապես այս անուններն ունեցողներին` Վարդան, Վահան, Գարեգին, Խորեն, Արտակ, Արսեն, Տաճատ, Մամիկոն, Հմայակ, Սաթենիկ` անվանակոչության առիթով:
    Իհարկե կարելի է: Մի քանի վայրկյանով ինձ կանխեցիք

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    may (19.02.2009)

  18. #28
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Վաղը`փետրվարի 22-ին, Բուն Բարեկենդանն է, իսկ դրա հաջորդ օրվանից կսկսվի Մեծ Պահքը, որը, ներառելով նաև Ավագ Շաբաթը, կտևի մինչև ապրիլի 12-ը` Ս. Զատիկը: Արդեն այսօր Երեկոյան ժամերգության ընթացքում փակվեցին բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները, և վաղվանից սկսյալ Ս. Պատարագը կլինի փակ վարագույրով:
    Մանրամասները` Մեծ Պահք թեմայում:

  19. #29
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Ավարտվեց Քառասնօրդական Պահքը, սակայն պահոց օրերը կշարունակվեն ևս մեկ շաբաթ: Վաղվանից` Ծաղկազարդով սկսվում է Ավագ Շաբաթը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` սկսած Ծաղկազարդով` հաղթական մուտքով Երուսաղեմ, մինչև Մատնություն, Խաչելություն, Մահ, Թաղում և Հրաշափառ Հարություն` Ս. Զատիկ:
    Վաղը` ապրիլի 5-ին, Ծաղկազարդի տոնի առիթով հայոց բոլոր եկեղեցիներում Առավոտյան ժամերգությունից, ինչպես նաև Ս. Պատարագից հետո, կկատարվի մանուկների օրհնության կարգ: Մայր Աթոռում արարողությունը կհանդիսապետի Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    may (04.04.2009)

  21. #30
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե Ավարայրի ճակատամարտտ տեղի է ունեցել Մայիսի 26-ին, ինչու՞ է "Վարդանանց տոն"-ը նշվում ոչ այդ օրը՞:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 45
    Վերջինը: 17.03.2012, 18:21
  2. 3. Եկեղեցու զանգի ղողանջը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 17
    Վերջինը: 04.11.2010, 14:02
  3. Գրառումներ: 29
    Վերջինը: 31.03.2008, 21:48
  4. Հայ Եկեղեցու կոչը ընտրությունների առիթով
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2008, 12:56
  5. Վանա լճում սուրբ խաչ եկեղեցու բացումը
    Հեղինակ՝ աբոկալիպս, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.01.2008, 15:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •