User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Հայ Եկեղեցու տոները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #22
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավագ Շաբաթ. ժամանակացույց
    18-23 ապրիլի


    Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին` Սբ. Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առանձին դեպքեր, հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, չարչարանքները, մահը եւ հարությունը: Ավագ Շաբաթվա հիմնական արարողությունները սկսվում են Ավագ Հինգշաբթի:

    18 ապրիլի - Ավագ երկուշաբթի առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են ՙԱնիծված թզենու՚ պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին` վկայելով. ՙԵւ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք՚ (Մատթ. 21:18-22) : Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու, թզենին ՙթլպատված ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս եւ պտուղ չգտավ, այլ միայն ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով չորացան՚:

    19 ապրիլի - Ավագ երեքշաբթի հիշատակվում է ՙՏասը կույսերի՚ առակը (Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն եւ հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը:

    Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգը ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը` հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին:

    20 ապրիլի - Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը եւ Տիրոջ մատնությունը:

    Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. ՙԱղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմվի նրա հիշատակի համար՚: Կնոջ կողմից Հիսուսի օծումը կանխանշում էր Նրա թաղվելը: ՙԻմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց՚,- ասում է Քրիստոս:

    Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո ունեցած սերն ու վստահությունը եւ հիշելով մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:

    21 ապրիլի - Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին` իբրեւ Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը, այնպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը եւ ապա` օծում օրհնված յուղով:

    Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որ արդեն վերաբերում է Ավագ Ուրբաթին` խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա ձերբակալվելը, Պետրոսի ուրանալը:

    22 ապրիլի - Ավագ ուրբաթ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության« մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը` պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից պտտում են եկեղեցու շուրջ` ի տես հավատավոր ժողովրդի:

    23 ապրիլի - Ավագ շաբաթ նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը եւ արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի` երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի՚: Այս ավետիսով ավարտվում է Պահքը և սկսվում Սբ. Զատիկը:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (19.04.2011), Moonwalker (19.04.2011), հովարս (20.04.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 45
    Վերջինը: 17.03.2012, 18:21
  2. 3. Եկեղեցու զանգի ղողանջը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 17
    Վերջինը: 04.11.2010, 14:02
  3. Գրառումներ: 29
    Վերջինը: 31.03.2008, 21:48
  4. Հայ Եկեղեցու կոչը ընտրությունների առիթով
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2008, 12:56
  5. Վանա լճում սուրբ խաչ եկեղեցու բացումը
    Հեղինակ՝ աբոկալիպս, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.01.2008, 15:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •