Որքան շատ ինֆորմացիա ստացա, այնքան հարցերս շատացան քո չափազանց հետաքրքիր անձի նկատմամբ: Թեև ինչ-որ մի բան էլ երևի պետք է մութ մնա, որ շարունակես հետաքրքիր մնալ![]()
Պատասխանում եմ Հնդկաստանի ու մշակութային շոկի վերաբերյալ հարցիդ:
Նախ, համոզված եմ, որ եթե Հայաստանից գնայի Հնդկաստան էտքան ուժեղ չէր լինի ցնցումը, ինչքան հիմա եղավ, քանի որ արդեն սովորել եմ Գերմանիայի բարքերին, ու կոնտրաստը աննկարագելի մեծ էր:
Հնդկաստանը տիպիկ կոլեկտիվիստ երկիր է՝ հակառակ եվրոպական ինդվիդուալիզմին: Խմբային արժեքները՝ լինի դա ընտանիքինը, թե ողջ հասարակությանը, ամեն ինչից վեր են դասվում: Ընտանեկան օրենքները, պատիվը, ավանդույթները հասնում են սրբության: Գրեթե իսպառ բացակայում է անձի «պրիվատության» գաղափարը: Անգամ եթե ուզում ես մի պահ մնալ մենակ, հեռու բոլորից, դա գրեթե անհնար է. դրանից անպայման որևէ մեկը իրեն վիրավորված կզգա, քանի որ եթե գիշեր չի, ապա ենթադրաբար դու պիտի մարդկանց մեջ լինես ու շփվես: Ընտանիքն ամենամեծ արժեքն է, ամուսնալուծությունները հազվադեպ ու արտառոց դեպքեր են: Չկա հարազատներից վիրավորվել, բարեկամների հետ կռվել, իրար տուն չգնալ և նման բաներ. եթե անգամ հազար բարեկամ ունես, բոլորը քո ամենամտերիմ մարդիկ են մինչև կյանքիդ վերջը, որոնց հետ պիտի անընդհատ ժամանակ անցկացնես:
Հնդիկները շատախոս են, ակտիվ, աղմկոտ, տաքարյուն: Մի խոսքով՝ ինչ-որ իմաստով նման են հայերին, բայց ամեն ինչ պատկերացրեք ավելի թանձր գույներով: Քանի որ ես Հայաստանում էի անընդհատ շոկի մեջ, պարզ է, թե ինչ էր ինձ հետ կատարվում Հնդկաստանում:
Կարգ ու կանոն ոչ մի տեղ չի պահպանվում, ամեն ինչ կարելի է անել փողով ու ծանոթով: Օտարերկրացին դիտվում է՝ որպես «ֆռռացնելու» ու ավել փող աշխատելու լավ հնարավորություն:
Փողոցները նման են գունագեղ, վառվռուն ու աղմկոտ քաոսի, որում մարդիկ խառնված են կենդանիների հետ... ու շատ են, շատ, անտանելի շատ: Մեկը ուղտով է շարժվում, մեկը փղով գործից տուն է գնում, հազարավոր մոտոցիկլներ, միլիոնավոր մեքենաներ ու ռիքշաներ, ամեն տեղ վազվզող կապիկներ, սկյուռեր, եզներ, խոզեր, այծեր, շներ... Ազգային տարազով կանայք՝ գլխներին մեծ ամանով մրգեր կամ ջրի կարասներ, հազար ու մի մանրուք վաճառող առևտրականներ, որոնք հետևիցդ անվերջ կանչում են՝ Madam, madam...
Էլ ինչ ասեմ: Երևի նաև այն, որ մեծերի հանդեպ հարգանքը էնտեղ հասնում է պաշտամունքի: Մեծին տեսնելիս պիտի կռանաս, ձեռք տաս ոտքին:
Պիտի անընդհատ լինես շատ պարկեշտ հագնված, ոչ մի բարեմասնություն չպիտի ընդգծվի կամ բացվի, դա անբարոյականության գագաթնակետը կլինի կնոջ համար:
Ուտելու սովորույթները մի առանձին խոսակցություն է... Հնդկական ուտելիքների հետ պիտի զգույշ լինել, եթե հնդիկ չես. օրգանիզմդ կարող է չդիմանալ: Ամեն ինչ ահավոր կծու է, լի տարբեր համեմունքներով, շատ յուղոտ. ու միայն արտաքինից երբեք չես հասկանա դիմացդ ինչ տիպի ուտելիք է, շատ է տարբերվում ամեն ինչից... Ալկոհոլ գրեթե երբեք չեն օգտագործում... նույնիսկ հարսանիքներին չկա: Հնդիկները հիմնականում բուսակեր են, քանի որ հինդուիզմը բռնություն չընդունող կրոն է: Թեև կրոնը արգելում է միայն կովի միսը, բայց հիմնականում բոլորն էլ լրիվ բուսակեր են: Ամեն ինչ ուտում են գդալով կամ ձեռքերով, պատառաքաղ որպես այդպիսին բացարձակապես կիրառման մեջ չի: Բայց դե ես առանց պատառաքաղի կյանքին արդեն սովորել էի Մալազիայում:
Հնդկաստանի մշակույթը գժվելու բան է, շատ հարուստ է ու հին... Հետաքրքիր ու մեզ համար առեղծվածային թվացող բաներ շատ ունեն: Միայն Թաջ Մահալը տեղով լեգենդ է, էլ չեմ ասում թագավորական բոլոր պալատների, տաճարների, աստվածներին նվիրված շինությունների ու արձանների մասին... Անչափ հետաքրքիր է:
Ու դե իհարկե չափված ձևված Եվրոպայից հետո էտ ամենը ոնց որ ուրիշ մոլորակ լիներ... Ապշեցնող է, որ նույն երկրագնդի վրա կյանքը կարող է այդաստիճան տարբեր լինել... Ինչ հետաքրքիր է աշխարհը:![]()
Վերջը էնքան ուշացրեցի, մինչև Բյուրն ինձնից առաջ ընկավ...![]()
![]()
Հաճույքով կարդացի, բայց ինձ համար էլ էր մի տեսակ կիսատ... Այսինքն՝ ավելի շատ ինֆորմացիա էի սպասում։ Բայց ամեն դեպքում լավ էր։ Գուցե էն մնացած բացն էլ մի օր ես լրացնեմ...![]()
Ի դեպ, ivy, շատ հետաքրքիր էին Հնդկաստանի մասին այս վերջին գրառումդ. փոքրիկ տեքստում այնքան խիտ ինֆորմացիա էիր ընդգրկել, այնքան պատկերավոր էիր ներկայացրել, որ ահագին պատկերացում կազմեցի Հնդկաստանի մասին։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
նոր կարդացի հարցազրույցը....ու պարզապես հիացաց եմ...ու ապշած համարձակությանդ վրա.!!!
Life isn't about finding yourself...Life is about creating YOURSELF!
Հարցազրույցը վատը չէր, բայց տխուր էր այնքանով, որ կլասիկ "Նահանջ առանց երգի"-էր: Մի հայ էլ պակասեց մեր ազգից
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Նախանձ չեմ, բայց նախանձում եմ, ոչ թե քեզ, այլ ընկերներիդ, ովքեր տեսել ու գրկել են քեզ:
Հ.Գ. Նկարդ պատրաստա:
import space.milkyway.Earth;
public var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"
"Մուսա լեռան քառասուն օրը" կարդացել ես? Այնտեղ մի դրվագ կա, երբ գլխավոր հերոս Գաբրիելը իր թուրք բարեկամից խնդրում է շրջապատումից դուրս բերել ու փրկել իր ֆրանսուհի կնոջը: Թուրքը կտրականապես մերժում է խնդրանքը, ասելով - "քո կինը պիտի բաժանի քո և քո ազգի ճակատագիրը", թեև եթե շատ ուզեր, կարող էր կատարել խնդրանքը: Նույնը և քո դեպքում: Դու մինչև կյանքիդ վերջը հայ կմնաս, բայց նույնը կարող ես ասել քո երեխաների մասին??
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Ivy, քո նոր հարցազրույցների կարող ենք սպասել՞![]()
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ