User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    - Դու Ակումբում գրանցված ես վաղուցվանից, կարելի է ասել՝ առաջին օրերից, բայց ակտիվորեն գրառումներ սկսեցիր անել ավելի քան մեկ տարի անց: Ինչու՞:
    - Ես Vision ֆորումի անդամ էի: Այնտեղ մի օր տեսա Ակումբի մասին հայտարարությունը, առանց երկար մտածելու գրանցվեցի: Դրանից անմիջապես հետո ֆորումներում մասնակցելու բոլոր տիպի ցանկություններս հօդս ցնդեցին, Vision-ում պասիվացա, Ակումբում այդպես էլ չակտիվացա: Մի օր՝ շատ ժամանակ անց, Մալազիայում էի ու ինձ մի տեսակ մենակ էի զգում… Հայերեն շփվելու կարիք ունեի: Հիշեցի Ակումբի մասին, սկսեցի գրել:
    - Բայց դու ժամանակ առ ժամանակ հայտնվում էիր Ակումբում, կոչ անում, որ բոլորը «Հայ սուպերսթարում» Աննա Ավետյանի օգտին քվեարկեն: Դու նրա հետ ինչ-որ կա՞պ ունես, թե՞ պարզապես դուրդ եկել էր:
    - Դա հենց գրանցմանս ժամանակներն էին ոնց որ: Բոլոր տեղերում էլ էդ կոչն անում էի, շատ էի սիրում նրան… Ուրիշ ոչ մի կապ չունեմ:
    - Իսկ Մալազիայում ի՞նչ գործ ունեիր:
    - Ընկերս, որը հիմա ամուսինս է, գործուղման էր էնտեղ, ես էլ գնացել էի մոտը, ու քանի որ երկու ամսից ավելի էնտեղ էի բնակվում, ժամանակն իզուր չկորցնելու համար նաև պրակտիկա էի անցնում մի միջազգային դպրոցում՝ որպես կրթական կոնսուլտանտ:
    - Կպատմե՞ս մի քիչ ամուսնուդ մասին: Ինչպե՞ս եք ծանոթացել:
    - Ուղիղ մի տարի առաջ էր: Մի քանի ամիս էր, ինչ եկել էի Գերմանիա, ու էնպես էր ստացվել, որ պիտի էստեղի իմ հին բնակարանը հանձնեի: Նորը գտնելու անհրաժեշտություն էր առաջացել: Ինտերնետում հայտարարություններ կարդացի, որոնցից մեկն էլ ամուսնուս էր պատկանում: Հանձնում էր իր բնակարանը, քանի որ մի քանի ամսով պետք է գործուղման գնար Մալազիա: Գնացի բնակարանը տեսնելու: Բնակարանը չվերցրի… բայց սկսեցինք հանդիպել: Հետո էլ իրար հետ գնացինք Մալազիա, հետ եկանք ու սկսեցինք ապրել այդ նույն բնակարանում, որտեղ էլ ապրում եմ մինչև օրս:
    - Բոլորս գիտենք, որ Գերմանիայում ես: Ի՞նչ ես անում այնտեղ:
    - Սովորում եմ Մյունխենի պետական համալսարանում: Չորս ամսից ավարտում եմ:
    - Ինչու՞ հենց Գերմանիա:
    - Գերմանիան ինձ համար ինքնանպատակ չէր: Ուզում էի գնալ Հայաստանից ու նաև ուզում էի արտասահմանում կրթություն ստանալ իմ ուզած մասնագիտությամբ, որը նաև մեծ ծախսերի հետ կապված չէր, Գերմանիայում էր: Դիմեցի, ընդունվեցի (դե Գերմանիայում ուսումն անվճար էր մինչև վերջերս):
    - Ինչու՞ էիր ուզում Հայաստանից գնալ: Միայն կրթություն ստանալու՞, թե՞ ուրիշ պատճառներ էլ կային:
    - Արդեն էնքան եմ խոսել դրա մասին, որ քիչ է մնում՝ հոդված գրեմ: Լավ չէր ինձ Հայաստանում ոչ մի իմաստով… Ավելի ճիշտ, բոլոր իմաստներով վատ էր: Հայաստանն իմ երկիրը չէ, իմ տունը չէ… Ինչքան էլ տխուր է դա խոստովանելը, բայց դա այդպես է: Երբ ամեն վայրկյան զգում ես, որ դու այդ հասարակության անդամ չես, որ դու ապրում ես ոչ քո կյանքով, երբ ինքնակայացման ու ինքնաիրացման դաշտ չկա… և ուղեղդ երկու կես է լինում, երբ սիրտդ կամաց-կամաց հալվում է ցավից, չարժե մնալ այդ երկրում:
    - Գերմանիան քո տու՞նն է:
    - Քիչ-քիչ դառնում է:
    - Կարո՞ղ ենք ենթադրել, որ դու երբևէ չես վերադառնա Հայաստան ապրելու:
    - Ասում են՝ երբեք մի՛ ասա երբեք, դրա համար չեմ ասում… Բայց եթե կա մի բան, որը ամենամոտն է երբեքին, ապա դա իմ՝ Հայաստան վերադառնալն է:
    - Հյուր չե՞ս գա:
    - Հյուր կգամ, արդեն եկել եմ մի անգամ՝ հոկտեմբերին:
    - Իսկ երբ գնացիր Գերմանիա, միանգամից քեզ էդպես լա՞վ զգացիր, թե՞ ինչ-որ դժվարությունների հանդիպեցիր:
    - Դժվարությունների չեմ հանդիպել, մշակութային շոկ չեմ ունեցել: Առաջին օրվանից ամեն ինչ շատ լավ է անցել: Էստեղ եթե մի քիչ խելք ունես, հետևում ես օրենքներին ու կարգին, դժվար որևէ խնդիր ունենաս ցանկացած ասպարեզում: Ես մշակութային շոկ Հնդկաստանում եմ ունեցել վերջերս: Ա՛յ, էնտեղ ահագին դժվար էր:
    - Հնդկաստանում ի՞նչ էիր անում:
    - Այցելության էի գնացել ամուսնուս հարազատներին:
    - Ամուսինդ հնդի՞կ է:
    - Հա՛: Ուրիշ ազգ և ուրիշ կրոն… Պատկերացնու՞մ ես. հիմա ինձ կբզկտեն:
    - Դա ի՞նչ մշակութային շոկ էր: Ի՞նչն էր քեզ էդպես ցնցել:
    - Եթե ուղղակի գնայի այցելելու այդ երկիրը, երևի էդքան մեծ շոկ չէր լինի: Իսկ երբ հասկանում ես, որ դու հիմա ինչ-որ իմաստով դրա մի մասնիկն ես կամ այն պիտի դառնա քո մի մասնիկը, մի քիչ դժվար է ներգրավվել դրա մեջ… ավանդույթները, սովորույթները, նորմերը, արժեքները… Ու պիտի էդ ամեն ինչը սովորեմ, որովհետև ապրում եմ այդ մշակույթը կրող մարդու հետ ու մի օր երեխաներս են լինելու դրա կրողը:
    - Երգչուհի Ալանիս Մորիսեթը Հնդկաստանից վերադառնալուց հետո այնքան էր ոգեշնչվել, որ մի ամբողջ ալբոմ գրեց: Իսկ դու՞: Քո ստեղծագործական մտքի վրա ինչ-որ ազդեցություն ունեցա՞վ այդ ճամփորդությունը:
    - Վերջին հեքիաթս, որը տեղադրված է Ակումբում, ծնվել է Հնդկաստանից հետ գալու ճանապարհին: Մի քիչ սիրային երանգներ ունի. հաստատ Հնդկաստանի և ամուսնուս ազդեցությունն է կրում: Համ էլ շատ ցնդած բաներ է պարունակում: Դա էլ իմ մշակութային շոկից առաջացած կիսախփնված վիճակի ազդեցությունն է: Իմ ստեղծագործական վերելքն էլ ցնդած հեքիաթներն են… դե ես ու՜ր, Ալանիս Մորիսեթն ու՜ր:
    - Քո ցնդած հեքիաթների հերոսներին որտեղի՞ց ես ճարում: Նախատիպեր ունե՞ն, թե՞ երևակայությանդ ծնունդն են:
    - Ես ինքս ցնդած եմ ոտքից գլուխ: Դրանից ավելի էլ ի՞նչ նախատիպ է պետք: Գլխումս չգիտեմ որտեղից առաջացող բոլոր խելառությունները հանձնում եմ թղթին:

  2. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    Լավն էր։ Ահագին բան իմացա Ivy-ի մասին։ Հարցազրույցներում Բյուրի օբյեկտիվությունն եմ սիրում։ Հարցերի ձևակերպումը։ Մասնավորապես հենց հարցականների տեղն ու դերը։
    Երջանիկ եղիր, Ivy ջան

    և ուղեղդ երկու կես է լինում, երբ սիրտդ կամաց-կամաց հալվում է ցավից, չարժե մնալ այդ երկրում:
    Մեջբերված մտքից օրեցօր վախենում եմ, չնայած չափանիշները կարծում եմ՝ տարբեր են։
    Ակումբն էլ երկրի պես մի բան ա դարձել։ Հայկական կտոր..ուրախ եմ, որ դու կաս, ստեղծագործում ես ու քո ներկայությամբ հաճույք ես պատճառում մեզ
    Վերջին խմբագրող՝ Ծով: 20.01.2008, 16:39:

  3. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    Հարցազրույցը դուրս չեկավ

    Հարցերի պատասխանները երբն լավն էին, երբեմն էլ՝ շատ հուզիչ:
    Ivy-ին էլ ճանաչեցինք

  4. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    Ես էլ իմ կարծիքն ասեմ:
    Մի քիչ փաստագրական է ստացվել հարցազրույցը, բայց երևի հենց այդպիսին էլ պիտի լիներ, երբ առանձնապես ոչ մի բան չգիտես մարդու մասին և ուզում ես պարզել, թե ով է:

    Ընդհանուր առմամբ, ինձ շատ հետաքրքիր էր. շնորհակալ եմ, Բյուր, իմ վիրտուալ և իրական կյանքի առաջին հարցազրույցի համար:

  5. #5
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    Բյուր, Ivy, շնորհակալություն երկուսիդ էլ
    Շատ լավ էր, հետաքրքիր, Ivy-ին ավելի ճանաչեցի, բայց կարդալիս, երբ հասա վերջին, թվաց, թե կիսատ է տեղադրված հարցազրույցը կամ էլ, գուցե ես էի շատ ուզում շարունակություն կարդալ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ, ինձ շատ հետաքրքիր էր
    Ահագին նոր բան իմացա՞ր քո մասին

    Լավն էր

  7. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    Առաջին հարցը, որ առաջացավ մեջս հետևյալն է. «Տեսնես ivy-ին vision-ում ճանաչե՞լ եմ»

    Կիսատության զգացում ունեմ հարցազրույցից, կարծես շատ սպասված հարցեր ու դրանց պատասխանների չեմ հանդիպել, բայց միաժամանակ ինձ հարցազրույցը ստիպել է ավելի ամբողջական կարծիք կազմել ivy-ի մասին, ավելի հարգել ու սիրել նրան, բայց որոշ դեպքերում ցավել: Ցավել, որ մեր երկրում շատ անհատներ չեն կարողանում ինքնարտահայտվել ու իրենց գտնում են այլ տեղերում, ցավել ոչ թե այդ անհատների համար, այլ մեր՝ մեր երկրի համար:

    Շնորհակալություն Բյուր և Ivy

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    Հետաքրքիր էր։ Ապրե՛ք։
    Բայց քիչ էր. էլի եմ ուզում։

    Ivy, Հնդկաստանում մշակութային շոկիդ մասին մի օր (կամ եթե հարմար է՝ հենց այս թեմայում) ավելի մանրամասն կպատե՞ս։ Հետաքրքիր է և՛ քեզ ավելի լավ ճանաչելու առումով, և՛ որպես ընդհանրապես եվրոպացու կողմից արևելքի ընկալման հավանաբար տիպիկ օրինակ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    Ակումբի այն եզակի հարցազրույցներից, որ ինձ բավական նորություն ու ինֆորմացիա տվեց Ivy անդամի մասին …

  10. #10
    Լիարժեք անդամ FactorX-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Հասցե
    խաղաղ տնակ
    Տարիք
    41
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    Ծիշտն ասած Ivy-ի համար մի քիչ ցավում եմ որովհետև համոզված չեմ, որ նրան հաջողվեց գտնել ինքն իրեն, հուսով եմ ես սխալվում եմ և մաղթում եմ նրան ամենալավ բաները
    P.S. Ես չէի ուզենա գնալ Հայաստանից
    աութսայդերների մեջ աութսայդեր

  11. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    Մեջբերում FactorX-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծիշտն ասած Ivy-ի համար մի քիչ ցավում եմ որովհետև համոզված չեմ, որ նրան հաջողվեց գտնել ինքն իրեն, հուսով եմ ես սխալվում եմ և մաղթում եմ նրան ամենալավ բաները
    P.S. Ես չէի ուզենա գնալ Հայաստանից
    Ինձ համար ցավել ամենևին պետք չի, այ ուրախանալ կարող ես:
    Այնպես ես ասում, «այդպես էլ չգտավ ինքն իրեն», կարծես կյանքս ավարտվել է արդեն: Ես ընթացքում եմ և շատ ճիշտ ուղու վրա:
    Ոչ մեկին երբեք կոչ չեմ արել հեռանալ Հայաստանից, քավ լիցեք, ասելիքս այն է, որ ամեն մարդ պիտի ապրի այնտեղ, որտեղ իրեն զգում է «տանը»:

    Մեկ էլ մի բան ասեմ հարցազրույցի հետ կապված: Այնտեղ, որտեղ գրված է «Ուրիշ ազգ և ուրիշ կրոն… Պատկերացնու՞մ ես. հիմա ինձ կբզկտեն», խնդրում եմ այս արտահայտությաունն ընդունել հումորով և մի փոքր հեգնանաքով, և բզկտելը վերաբերում էր այն մարդկանց, ովքեր դեմ են նման ամուսնություններին, ոչ թե ուրիշ կրոնին ու մշակույթին:

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    Պատկերացնու՞մ ես. հիմա ինձ կբզկտեն», խնդրում եմ այս արտահայտությաունն ընդունել հումորով և մի փոքր հեգնանաքով, և բզկտելը վերաբերում էր այն մարդկանց, ովքեր դեմ են նման ամուսնություններին, ոչ թե ուրիշ կրոնին ու մշակույթին:
    Վերջը ասեցիր էլի: Ճիշտն ասած, ես արդեն պատրաստվում էի ադմիններից կամ մոդերներից մեկին խնդրել, որ ջնջածս բառը վերականգնեն:

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    Շատ լավ զրույց էր: Ապրեք երկուստ էլ:
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար ցավել ամենևին պետք չի, այ ուրախանալ կարող ես:
    Ես ուրախանում եմ քո համար :

  14. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ivy, Հնդկաստանում մշակութային շոկիդ մասին մի օր (կամ եթե հարմար է՝ հենց այս թեմայում) ավելի մանրամասն կպատե՞ս։ Հետաքրքիր է և՛ քեզ ավելի լավ ճանաչելու առումով, և՛ որպես ընդհանրապես եվրոպացու կողմից արևելքի ընկալման հավանաբար տիպիկ օրինակ։
    Պատասխանում եմ Հնդկաստանի ու մշակութային շոկի վերաբերյալ հարցիդ:
    Նախ, համոզված եմ, որ եթե Հայաստանից գնայի Հնդկաստան էտքան ուժեղ չէր լինի ցնցումը, ինչքան հիմա եղավ, քանի որ արդեն սովորել եմ Գերմանիայի բարքերին, ու կոնտրաստը աննկարագելի մեծ էր:

    Հնդկաստանը տիպիկ կոլեկտիվիստ երկիր է՝ հակառակ եվրոպական ինդվիդուալիզմին: Խմբային արժեքները՝ լինի դա ընտանիքինը, թե ողջ հասարակությանը, ամեն ինչից վեր են դասվում: Ընտանեկան օրենքները, պատիվը, ավանդույթները հասնում են սրբության: Գրեթե իսպառ բացակայում է անձի «պրիվատության» գաղափարը: Անգամ եթե ուզում ես մի պահ մնալ մենակ, հեռու բոլորից, դա գրեթե անհնար է. դրանից անպայման որևէ մեկը իրեն վիրավորված կզգա, քանի որ եթե գիշեր չի, ապա ենթադրաբար դու պիտի մարդկանց մեջ լինես ու շփվես: Ընտանիքն ամենամեծ արժեքն է, ամուսնալուծությունները հազվադեպ ու արտառոց դեպքեր են: Չկա հարազատներից վիրավորվել, բարեկամների հետ կռվել, իրար տուն չգնալ և նման բաներ. եթե անգամ հազար բարեկամ ունես, բոլորը քո ամենամտերիմ մարդիկ են մինչև կյանքիդ վերջը, որոնց հետ պիտի անընդհատ ժամանակ անցկացնես:

    Հնդիկները շատախոս են, ակտիվ, աղմկոտ, տաքարյուն: Մի խոսքով՝ ինչ-որ իմաստով նման են հայերին, բայց ամեն ինչ պատկերացրեք ավելի թանձր գույներով: Քանի որ ես Հայաստանում էի անընդհատ շոկի մեջ, պարզ է, թե ինչ էր ինձ հետ կատարվում Հնդկաստանում:
    Կարգ ու կանոն ոչ մի տեղ չի պահպանվում, ամեն ինչ կարելի է անել փողով ու ծանոթով: Օտարերկրացին դիտվում է՝ որպես «ֆռռացնելու» ու ավել փող աշխատելու լավ հնարավորություն:
    Փողոցները նման են գունագեղ, վառվռուն ու աղմկոտ քաոսի, որում մարդիկ խառնված են կենդանիների հետ... ու շատ են, շատ, անտանելի շատ: Մեկը ուղտով է շարժվում, մեկը փղով գործից տուն է գնում, հազարավոր մոտոցիկլներ, միլիոնավոր մեքենաներ ու ռիքշաներ, ամեն տեղ վազվզող կապիկներ, սկյուռեր, եզներ, խոզեր, այծեր, շներ... Ազգային տարազով կանայք՝ գլխներին մեծ ամանով մրգեր կամ ջրի կարասներ, հազար ու մի մանրուք վաճառող առևտրականներ, որոնք հետևիցդ անվերջ կանչում են՝ Madam, madam...

    Էլ ինչ ասեմ: Երևի նաև այն, որ մեծերի հանդեպ հարգանքը էնտեղ հասնում է պաշտամունքի: Մեծին տեսնելիս պիտի կռանաս, ձեռք տաս ոտքին:
    Պիտի անընդհատ լինես շատ պարկեշտ հագնված, ոչ մի բարեմասնություն չպիտի ընդգծվի կամ բացվի, դա անբարոյականության գագաթնակետը կլինի կնոջ համար:

    Ուտելու սովորույթները մի առանձին խոսակցություն է... Հնդկական ուտելիքների հետ պիտի զգույշ լինել, եթե հնդիկ չես. օրգանիզմդ կարող է չդիմանալ: Ամեն ինչ ահավոր կծու է, լի տարբեր համեմունքներով, շատ յուղոտ. ու միայն արտաքինից երբեք չես հասկանա դիմացդ ինչ տիպի ուտելիք է, շատ է տարբերվում ամեն ինչից... Ալկոհոլ գրեթե երբեք չեն օգտագործում... նույնիսկ հարսանիքներին չկա: Հնդիկները հիմնականում բուսակեր են, քանի որ հինդուիզմը բռնություն չընդունող կրոն է: Թեև կրոնը արգելում է միայն կովի միսը, բայց հիմնականում բոլորն էլ լրիվ բուսակեր են: Ամեն ինչ ուտում են գդալով կամ ձեռքերով, պատառաքաղ որպես այդպիսին բացարձակապես կիրառման մեջ չի: Բայց դե ես առանց պատառաքաղի կյանքին արդեն սովորել էի Մալազիայում:

    Հնդկաստանի մշակույթը գժվելու բան է, շատ հարուստ է ու հին... Հետաքրքիր ու մեզ համար առեղծվածային թվացող բաներ շատ ունեն: Միայն Թաջ Մահալը տեղով լեգենդ է, էլ չեմ ասում թագավորական բոլոր պալատների, տաճարների, աստվածներին նվիրված շինությունների ու արձանների մասին... Անչափ հետաքրքիր է:

    Ու դե իհարկե չափված ձևված Եվրոպայից հետո էտ ամենը ոնց որ ուրիշ մոլորակ լիներ... Ապշեցնող է, որ նույն երկրագնդի վրա կյանքը կարող է այդաստիճան տարբեր լինել... Ինչ հետաքրքիր է աշխարհը:

  15. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ivy. Ես ոտքից գլուխ ցնդած եմ

    Վերջը էնքան ուշացրեցի, մինչև Բյուրն ինձնից առաջ ընկավ...
    Հաճույքով կարդացի, բայց ինձ համար էլ էր մի տեսակ կիսատ... Այսինքն՝ ավելի շատ ինֆորմացիա էի սպասում։ Բայց ամեն դեպքում լավ էր։ Գուցե էն մնացած բացն էլ մի օր ես լրացնեմ...

    Ի դեպ, ivy, շատ հետաքրքիր էին Հնդկաստանի մասին այս վերջին գրառումդ. փոքրիկ տեքստում այնքան խիտ ինֆորմացիա էիր ընդգրկել, այնքան պատկերավոր էիր ներկայացրել, որ ահագին պատկերացում կազմեցի Հնդկաստանի մասին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհուրդ հոգեբաններից (կամ հոգեբանությունից գլուխ հանողներից)
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 31.05.2014, 23:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •