User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Սիրելի այցելուներ, ակումբականներ և ԴՆ Ֆորումի անդամներ:
    «Դար» ակումբն ու ԴՆ Ֆորումը սկսում են համագործակցության նոր ծրագիր, որի գերնպատակներն են ինտերնետում հայ գրի տարածմանն էլ ավելի նպաստելը, ինտերնետային տարբեր համայնքների կայացումն ու մերձեցումը` մեկ միասնական լեզվական, մշակութային, ինտելեկտուալ դաշտում: Թեև այսօր ԴՆ Ֆորումի ու «ԴԱՐ» ակումբի մի զգալի հատվածը նույն անձինք են, բայց կան մարդիկ, ովքեր ֆորումներից միայն մեկին են անդամակցում և բացի այդ երկու ֆորումներն էլ՝ ցուցաբերելով զարգացման և ընդլայնման միտումներ, առաջիկայում կունենան բազմաթիվ նոր անդամներ, ովքեր ծանոթ չեն լինի հարևան ֆորումի «բնակիչներին»: Թեև այս երկու ֆորումներն իրենց օրակարգերում ունեն միմյանցից մասամբ տարբերվող խնդիրներ, սակայն ունեն նաև ընդհանուր նպատակներ, այդ թվում` ինտերնետային հայատառության տարածումը, աշխարհասփյուռ հայերի միջև ինտելեկտուալ և հոգևոր, ընկերական և բարեկամական կապերի ստեղծումը:

    Այս ու այլ խնդիրների լուծմանը հասնելու համար որոշեցինք սկսել մի միջանկյալ նախագիծ: Երկու ֆորումների երկուական անդամներ մամլո ասուլիս են տալիս միաժամանակ երկու ֆորումների անդամներին: Խնդիրը պարզ է և իրականանալի: Յուրաքանչյուր տրված հարցի պետք է պատասխանեն մամլո ասուլիս տվող երկուսն էլ, անկախ նրանից, թե հարցը որ ֆորումում է հնչել: Վերջում կհամակարգվեն երկու ֆորումների հարցերը, հարցվողների պատասխանները ու երկու ֆորումներում էլ համապատասխան թեմաներում կներկայացվեն ֆորումցիների դատին: Առաջին մամլո ասուլիսը, ինչպես և կարելի էր սպասել, երկու ֆորումների հիմնադիրների` Chuk-ի (akumb.am) և Philosopher-ի (dnforum.am) հետ է: Ուղղեք նրանց ձեր հարցերը: Հարցերը կարող են լինել ցանկացած բովանդակության. անձնականից մինչև հասարակական, տեսականից մինչև գործնական:

    Եվ այսպես, մամլո ասուլիսը հայտարարում ենք բացված: Ձեր հարցերը կարող եք ուղղել մեկ շաբաթվա ընթացքում, պատասխանները կլինեն հաջորդ շաբաթ: Ակնկալում ենք երկու ֆորումի անդամների ակտիվ մասնակցությունն ու հարցադրումները:




    Ուշադրություն. համապատասխան թեման ԴՆ ֆորումում կարող եք գտնել այստեղ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 20.01.2008, 01:45:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Իսկ սադրիչ հարցեր կարելի՞ է։
    Հարց, որն ուղղում եմ երկուսիդ էլ.
    1. Chuk և Philosopher, ի՞նչ ունի Ակումբը, որ չունի ԴՆ ֆորումը, և ի՞նչ ունի ԴՆ ֆորումը, որ չունի Ակումբը։
    Ի դեպ, հումորային ու բառախաղային բնույթի պատասխանները չեն ընդունվում։ )
    Հետո էլի հարցեր կմտածեմ, առայժմ սա մտքովս անցավ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Ժողովուրդ, նախ` մուտքային տեքստի մեջ ճշգրիտ գրված է, որ նույն հարցերը պետք է ուղղել երկուսին էլ, այսինք սա ոչ թե միաժամանկյա սեանս է` առանձին հարցերով, այլ նույն հարցերով հարցազրույց: Եվ երկրորդը` փորձեք տալ ինֆորմատիվ, կարևոր հարցեր և մեկ էլ մի փորձեք ձեր ցանկությունները պարտադրել հարցազրույց տվողներին: Նրանք են որոշում որ հարցին ինչպես պատասխանել Եվ եղեք առավել ակտիվ: Հուսով եմ, դեռ կան մարդիկ, որոնց հետաքրքրում է այն ընդհանուր տունը, որ կոչվում է հայատառ ինտերնետ և այն ալտերնատիվ գոյությունն ու մտածողությունը, որ ձևավորվում է հայատառ ինտերնետում: Հուսով եմ

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Լավ, մի հատ էլ ես կռիսական հարց տամ. դուք իրար մրցակիցներ համարու՞մ եք:

  5. #5
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկում, որ ձեր կայքերը ավելի մեծ տարածում գտնեն հատկապես սփյուռքահայերի շրջանում: Որքանո՞վ են նրանք տեղեկացված այս կայքերի մասին…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (06.09.2010)

  7. #6
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Ձեզանից յուրաքանչյուրի հիմնած ֆորումը ի՞նչ ներդրում է ունեցել հայատառ ինտերնետի ձևավորման հարցում... Արդյո՞ք մի ֆորումը ծնվել է մեկի աշխատանքից, թե՞ դրանք առանձին են ստեղծվել ու ծավալել էդ յուրատեսակ հայերենապահպանական գործունեությունը...
    (Համ էլ ապրեն երկու ֆորումներն էլ` իրենց հիմնադիրներով... ԴՆՖորումի մասին նոր իմացա ...)
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Իմ հարցերը Chuk-ին ու Philosopher-ին:

    Կա՞ մի բան, լինի դա հմտություն, թե անձնային որակ, որ կուզենայիք սովորել մեկդ մյուսից:

    Կա՞ մի հարց, խնդիր, որում հաճախ եք ունենում անհամաձայնություններ, տարաձայնություններ միմյանց հետ: Եթե այո, ապա ի՞նչ հարցում:

    Դուք գլոբալ հայացքի մարդիկ եք՝ թեկուզ միայն ձեր ինտերնետային գլոբալ նախագծերից ելնելով: Գլոբալ հարցերի վրա կետրոնացումը չի՞ խանգարում արդյոք անձնական կյանքում, չի՞ խլում անձնականի համար անհրաժեշտ ժամանակը:

    Ի՞նչ է ֆորումը ձեզ համար՝ գո՞րծ, մի՞սիա, զբաղմու՞նք, զվարճա՞նք, կառավարման դա՞շտ, ուսուցողական կառո՞ւյց, գուցե ա՞յլ մի բան:

    Կա՞ մի բան, ինչը ձեզ համար անսպառ ոգեշնչման աղբյուր է ցանկացած գործում:

    Ինչպե՞ս եք պայքարում ընկճվածության դեմ: Իսկ ծուլության դեմ դեղ ունե՞ք:

    Բոլորիս էլ երևի թե հետաքրքիր են խելացի, ինտելեկտուալ ու բանիմաց մարդիկ: Արդյոք կա՞ն այնպիսի հատկանիշներ, որոնցով օժտված լինելու դեպքում այդ խելացի մարդիկ ոչ մի արժեք ու հետաքրքրություն չեն ներկայացնի ձեզ համար:

    Կան մարդիկ, որոնց երբեք իրականում չեք հանդիպել, բայց իրենք ինչ-որ իմաստով ձեր վիրտուալ տարածքի ու վիրտուալ կյանքի մի մասն են: Դժվար չի՞ արդյոք շփումն այդ մարդկանց հետ, թեկուզ միայն ֆորումի շրջանակներում: Իսկ որպես ղեկավարների՝ ձեզ չեն անհանգստություն չե՞ն պատճառում իրենց անկանխատեսելիությամբ ու «բացարձակ վիրտուալությամբ»:

    Հե՞շտ է արդյոք վիրտուալ հարաբերությունները տեղափոխել ռեալ, դրանից ոչինչ չի՞ տուժում, իսկ ի՞նչն է շահում:

    Ինչպե՞ս ապրել համերաշխ ինքդ քեզ հետ՝ նաև առանց վնասելու ուրիշներին:

    Հանդուրժողականությունը օգնո՞ւմ է կյանքում, թե՞ վնասում:

    Հնարավո՞ր է լինել բացարձակ երջանիկ:

    Նախապես շնորհակալ եմ պատասխանների համար:
    Վերջին խմբագրող՝ ivy: 22.01.2008, 02:33:

  9. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    2. Ի՞նչը դրդապատճառ հանդիսացավ ձեր ֆորումների բացման համար։

    3. Ընդհանուր առմամբ, ովքե՞ր են ձեր ֆորումի անդամները։ Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ու նախասիրություններ ունեն կամ ձեռք են բերում ֆորումին անդամակցելու ընթացքում։

    4. Ո՞ր անվանակարգում կցանկանայիք հաղթող տեսնել ձեր ֆորումը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #9
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    1. Որևէ մեկին ատե՞լ կամ ատու՞մ եք:
    2. 10 Բալանոց համակարգով ինչքան կգնահատեիք Ակումբը և ԴՆ-ն, և ինչու՞:
    Лучше Гор могут быть только Горы.

  11. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Դե լավ, հարցս վերաձևակերպեմ: Ինչու՞ բացեցիք ձեր ֆորումները, երբ ինտերնետում լիքը հայկական ֆորումներ կային, իսկ բաժիններն էլ գրեթե չեն տարբերվում:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 23.01.2008, 01:11: Պատճառ: Թեմայից դուրս հատվածի խմբագրում

  12. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Մի հատ էլ հարց. պատժամիջոցներն ինչո՞վ են տարբերվում ԴՆ-ում և Ակումբում, ո՞րն է ավելի խիստ ֆորում:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Էլի. յուրաքանչյուրդ մի պատճառ ասեք, թե ինչու միջին հայ մարդը չի ցանկանա մտնել ձեր ֆորումները:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 22.01.2008, 22:45: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #12
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Երկու ֆոռումները միասին քանի՞ ակտիվ անդամ ունեն:
    Ուղղակի հետաքրքիր է հայերենով հաղորդակցվողների թիվը:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  14. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Երկու ֆոռումները միասին քանի՞ ակտիվ անդամ ունեն:
    Վա՜յ, սրանից մի հարց ծնվեց. երկու ֆորումները քանի՞ չկրկնվող անդամ ունեն, այսինքն՝ քանի՞ մարդ կա մոտավորապես, որ Ակումբ մտնում է, Դն՝ ոչ, և հակառակը:

  15. #14
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    …Թեև այս երկու ֆորումներն իրենց օրակարգերում ունեն միմյանցից մասամբ տարբերվող խնդիրներ…
    Ինձ այս մասն է հետաքրում՝ որո՞նք են հիմնական սկզբունքային տարբերությունները այս երկու ֆորումների:

  16. #15
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    39
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Լավ հիշացրեցիք, ես էլ եմ dnforum-ում գրանցված:

    Այս հարցը միշտ ուզեցել եմ տամ Փիլիսոփային Չուկն էլ կարող է պատասխանել:

    Խոսալու ժամանակ հիմնականում մեջբերելով տարբեր խելացի մարդկանց խոսքեր, կամ փիլիսոփաների արտահայտած մտքեր, չես վախենում, որ կմտածեն, որ ոչ թե սեփական կարծիքդ ես արտահայտում, այլ գտնվում ես ուրիշների գաղափարական ազդեցության տակ?

    Հ. Գ.
    Խնդրում եմ չվիրավորվել, իրոք միշտ հետաքրքրել է: Եվ շատ դժվար է իրականում իմանալ, Փիլիսոփան այս կամ այն հարցի շուրջ ինչ է մտածում:
    Ուրախ գրառում:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը ադրբեջանական ֆորումներում
    Հեղինակ՝ Մանանա, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 28.10.2010, 16:01
  2. Philosopher–ի ծնունդն է
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 17.10.2009, 09:10
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 01.05.2008, 00:39
  4. Philosopher ...
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 22.10.2007, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •