User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
    Կա՞ մի բան, լինի դա հմտություն, թե անձնային որակ, որ կուզենայիք սովորել մեկդ մյուսից:

    Philosopher: Մարդկային մտերմությունը իրականում միմյանց ցանկալի հատկանիշները ձգելու, դեպի ինքդ քեզ բերելու ներքին մղումով է ձևավորվում: Եվ սովորաբար այդ հատկանիշները, գոնե դրանցից կարևորագույնները գիտակցված չեն լինում: Այնպես որ դժվար է հատկանիշ նշելը, առավել հեշտ է պարզապես ասել` մենք ունենք միմյանցից սովորելու բան ու կյանքը մեզ այդ հնարավորությունը տվել է

    Chuk: Առաջին հերթին կուզեի նշել Philosopher-ի հավասարակշռվածությունը, որն ինձ երբեմն, իսկ գուցե հաճախ պակասում է: Երկրորդը գիտելիքներն են. ես կարծում եմ բավական կարդալու, սովորելու բան ունեմ, մինչև հասնեմ նրա գիտելիքների մակարդակին՝ հատկապես գրականության ոլորտում, փիլիսոփայությանն ու հոգեբանությանը վերաբերվող հարցերում:


    Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
    Կա՞ մի հարց, խնդիր, որում հաճախ եք ունենում անհամաձայնություններ, տարաձայնություններ միմյանց հետ: Եթե այո, ապա ի՞նչ հարցում:

    Philosopher: Արդեն պատասխանեցի հարցին` ստրատեգիական առումով` ոչ, տակտիկական առումով` այո: Եվ հենց այդ "այո"-ն է մեզ հնարավորություն տալիս անընդհատ զարգանալ ու չմրափել սեփական հիասքանչության նիրհով, թեև նույնիսկ դա չի խանգարում, որ մենք հիանանք մեզանով ու դա հրաշալի է

    Chuk: Փոքր տարաձայնություններ չեն կարող չլինել, իսկ լուրջ տարաձայնություններ, կարծում եմ, որ չկան: Փոքրերը սրանք նորմալ, սովորական մարդկային հարաբերություններ են, որոնք պարզապես չեն կարող չլինել:


    Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
    Դուք գլոբալ հայացքի մարդիկ եք՝ թեկուզ միայն ձեր ինտերնետային գլոբալ նախագծերից ելնելով: Գլոբալ հարցերի վրա կետրոնացումը չի՞ խանգարում արդյոք անձնական կյանքում, չի՞ խլում անձնականի համար անհրաժեշտ ժամանակը:

    Philosopher: Կարծում եմ` ոչ: Մենք երբեք չենք մոռանում, որ գլոբալը ամուր է ու հաջողակ փոքրի, կենցաղայինի, մարդկայինի ամրությամբ: Այս կանոնը երկուսս էլ, կարծես, պահպանում ենք: Ես երջանիկ եմ, որ ունեմ և' գլոբալ, և' անձնական երջանկություն և երջանիկ եմ, որ այդ երկու երջանկությունները միմյանց այդքան սիրում են

    Chuk: Չգիտեմ, որքանով են գլոբալ մեր նախագծերը և որքանով ենք մենք գլոբալ հայացքի մարդիկ: Անկեղծ ասած այնքան էլ չեմ կիսում այս տեսակետը ու կարծում եմ, որ համենայն դեպս առայժմ, մեր կայքերից և ոչ մեկը չի դարձել գլոբալ նախագիծ՝ չնայած որոշակի տարածվածությանը, ակտիվությանը, որոշակի խնդիրների լուծումներ առաջարկելուն և այլն: Իհարկե համոզված եմ, որ սրանք գլոբալի ձգտող, կամ ավելի ճիշտ վերանանք «գլոբալ» տերմինից, աճի տենդենց ունեցող նախագծեր են: Իսկ ֆորումի վրա կենտրոնացումը թե՛ խանգարում է, թե՛ օգնում անձնական կյանքում: Բերեմ միայն մեկական օրինակ. օրինակ օգնում է ինքնահաստատվելու հարցում և խանգարում է այլ որոշ անձնական հարցերով զբաղվելու, օրինակ ընտանիքի անդամներին ավելի շատ ժամանակ տրամադրելու հարցում: Արդեն հարցի վերջին մասին էլ պատասխանեցի: Այո՛, անձնականից բավական շատ ժամանակ խլում է, բայց, ըստ էության, այնքան էլ դժգոհ չեմ դրա համար:


    Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
    Ի՞նչ է ֆորումը ձեզ համար՝ գո՞րծ, մի՞սիա, զբաղմու՞նք, զվարճա՞նք, կառավարման դա՞շտ, ուսուցողական կառո՞ւյց, գուցե ա՞յլ մի բան:

    Philosopher: Գործ, միսիա, ներքին մարդուն բացահայտելու ու Մարդուն հանդիպելու հնարավորություն: Կյանք

    Chuk: Սալաթ:
    Այո՛, իմ համար ֆորումը բոլոր թվարկվածների համախմբում է և դեռ մի բան էլ ավելին: Օրինակ նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն, ինքնահաստատվելու նոր միջոց, սեփական մտածելակերպը զարգացնելու, փոփոխելու խթան, մտքերի շարադրումը կատարելագործելու տեղ...


    Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
    Կա՞ մի բան, ինչը ձեզ համար անսպառ ոգեշնչման աղբյուր է ցանկացած գործում:

    Philosopher: Այո, մենք Համոզված եմ, որ ոչ պակաս ինքնագնահատական ունեցող կոլեգաս կհամաձայնի պատասխանիս հետ

    Chuk: Ստիպված եմ «սրտաճմլիկ» պատասխանել.
    Զեփյուռը, որը ծածանում է մազերս, թեթև շոյում դեմքս:
    Անձրևը, որը մեղմ զարկվում է դեմքիս:
    Արևը, որը քնքշորեն խուտուտ է տալիս մաշկս:
    Նոր ծաղկած ծառը ու նոր ձյուն դրած սարը:
    Հոգնած, սպիտակ բեղերով գյուղացին, որը տան դիմացի ճռռացող աթոռին նստած իր մուշտուկն է ծխում...
    Բայց ամենից շատ... նրա աչքերը... կամ էլ նրա մասին հուշը:


    Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
    Ինչպե՞ս եք պայքարում ընկճվածության դեմ: Իսկ ծուլության դեմ դեղ ունե՞ք:

    Philosopher: Հազվադեպ է կարիք լինում պայքարելու, բայց, եթե լինում է, ապա ապրելով, օրինակ` միմյանց հանդիպելով

    Chuk: Եթե ընկճված եմ, ուրեմն ամենայն հավանականությամբ ինչ-որ բան այնպես չի ընթացել, ինչպես սպասում էի: Ուրեմն ինձ մնում է նորից վերլուծել կատարվածը ու եղած «վատի» կողքին տեսնել նաև «լավը»: Սովորաբար ստացվում է, ինչն ինձ օգնում է հաղթահարել ընկճվածությունը: Իսկ ծուլության դեղ... ինքս իմ ծուլության դեմ չեմ կարողանում պայքարել, չափազանց ծույլ եմ, բայց կողքիններիս ծուլությունը կոտրել սովորաբար ստացվում է, նրանց հանում եմ այդ վիճակից:


    Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
    Բոլորիս էլ երևի թե հետաքրքիր են խելացի, ինտելեկտուալ ու բանիմաց մարդիկ: Արդյոք կա՞ն այնպիսի հատկանիշներ, որոնցով օժտված լինելու դեպքում այդ խելացի մարդիկ ոչ մի արժեք ու հետաքրքրություն չեն ներկայացնի ձեզ համար:

    Philosopher: Այո, եթե նրանք չլինեն մարդ: Եթե նրա հայացքում տեսնեմ ոչ թե ապրող մարդուն, այլ իր եղած կամ չեղած հատկանիշներով տարված էակի: Մարդ լինելն ու մարդ զգալը մեծ պարգևներ են: Յուրաքանչյուրին ցանկանում եմ ունենալ այդ պարգևները, վաստակել դրանք

    Chuk: Հետաքրքրությունը թերևս կառավարելի չէ ու ես շատ-շատ կարող եմ ասել, թե ինչ հատկանիշներով օժտված մարդիկ կուզեի, որ ինձ չհետաքրքրեին: Իսկ արժեք: Դրական արժեք, զրոյական արժեք, բացասական արժեք: Յուրաքանչյուր մարդ ունի իր արժեքը: Սովորաբար աշխատում եմ մարդու մասին բացասական կամ զրոյական արժեք չունենալ, որովհետև համոզված եմ, որ իմ համար ամենաանընդունելի հատկանիշներով օժտված մարդն էլ ունի դրական կողմեր: Իհարկե միշտ չի, որ հաջողվում է, բայց ջանում եմ: Իսկ չեմ սիրում կեղծավորությունը, երեսպաշտությունը, հարմարվողականություն-թուլությունը, անսկզբունքայնությունը... օրիգինալ չեմ: Չեմ սիրում այն ամենը, ինչը չեն սիրում մարդկանց մեծ մասը:


    Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
    Կան մարդիկ, որոնց երբեք իրականում չեք հանդիպել, բայց իրենք ինչ-որ իմաստով ձեր վիրտուալ տարածքի ու վիրտուալ կյանքի մի մասն են: Դժվար չի՞ արդյոք շփումն այդ մարդկանց հետ, թեկուզ միայն ֆորումի շրջանակներում: Իսկ որպես ղեկավարների՝ ձեզ չեն անհանգստություն չե՞ն պատճառում իրենց անկանխատեսելիությամբ ու «բացարձակ վիրտուալությամբ»:

    Philosopher: Այո, օրինակ` դու, Փայլը (Մարիաննա), breeze-ը (Բարեկամ): Դուք մեր կենացների մշտական հերոսներ ենք ու մենք ձեզ սիրում ենք Նաև` բազմաթիվ այլ մարդիկ, որոնք այդքան մտերիմ լինելով կամ չլինելով` հարազատ ու կարևոր են
    Ոչ, կարծես թե հակառակը` բավականին հեշտ է, թեև այդ հեշտություն, իհարկե, ներքին խութեր ունի, որոնք հաճախ ցավ պատճառելով, հաճախ նայրդայնացնելով, այնուամենայնիվ արդյունքում տեղավորվում են ինտենետային գոյության հարազատ տարածքում:

    Chuk: Կան ու բազմաթիվ են: Կան մարդիկ, ում կարծիքը կամ ասենք տված վարկանիշը ջրի նման անհրաժեշտ են: Կան մարդիկ, ում քննադատությունը եթե չես լսում, մտածում ես, որ ինչ-որ բան սխալ ես արել: Կան մարդիկ, ում հետ ուղղակի ջերմ բարև փոխանակելն ու ողջությունը հարցնելը արդեն լիցքաթափում ու հանգստացնում է, դեմքիդ լայն ժպիտ է հայտնվում, երբ խոսում ես վիրտուալ սիրելի անձնավորության հետ, առնում վիրտուալ կարոտը:
    Սովորաբար շփումը վիրտուալ ծանոթների հետ դժվար չի: Նույնիսկ հաճախ ավելի հեշտ է, քան ոչ վիրտուալ շփումները: Բայց իհարկե կան մարդիկ, ում հետ շփվելը իսկական փորձություն է, շփվում եմ պարտադրված կամ չուզելով: Թեև այդպիսիքի հետ, որպես կանոն, կապերս կտրել եմ:
    Բայց այ որպես ղեկավար պարտավոր եմ հանդուրժող լինել բոլորի նկատմամբ, եթե նույնիսկ կյանքս ուտում են: Խոստովանեմ, որ միշտ չի, որ հաջողվում է: Այդպիսի դեպքերում փորձում եմ կամ լինել անտարբեր, կամ գտնել «դիմացինիս» մեջ մի բան, որը կհարկադրի շփումը, հաղորդակցումը, քննարկումը, բանակցությունը հետաքրքիր կամ գոնե օգտակար կդարձնի:
    Իսկ ինչ վերաբերվում է անկանխատեսելիությանը, ապա իհարկե կան այդպիսի շատերը: Սակայն դա, ըստ իս, հաճախ ավելի հետաքրքիր է դարձնում հարաբերությունները:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 18.04.2008, 00:40:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը ադրբեջանական ֆորումներում
    Հեղինակ՝ Մանանա, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 28.10.2010, 16:01
  2. Philosopher–ի ծնունդն է
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 17.10.2009, 09:10
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 01.05.2008, 00:39
  4. Philosopher ...
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 22.10.2007, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •