User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Սիրելի այցելուներ, ակումբականներ և ԴՆ Ֆորումի անդամներ:
    «Դար» ակումբն ու ԴՆ Ֆորումը սկսում են համագործակցության նոր ծրագիր, որի գերնպատակներն են ինտերնետում հայ գրի տարածմանն էլ ավելի նպաստելը, ինտերնետային տարբեր համայնքների կայացումն ու մերձեցումը` մեկ միասնական լեզվական, մշակութային, ինտելեկտուալ դաշտում: Թեև այսօր ԴՆ Ֆորումի ու «ԴԱՐ» ակումբի մի զգալի հատվածը նույն անձինք են, բայց կան մարդիկ, ովքեր ֆորումներից միայն մեկին են անդամակցում և բացի այդ երկու ֆորումներն էլ՝ ցուցաբերելով զարգացման և ընդլայնման միտումներ, առաջիկայում կունենան բազմաթիվ նոր անդամներ, ովքեր ծանոթ չեն լինի հարևան ֆորումի «բնակիչներին»: Թեև այս երկու ֆորումներն իրենց օրակարգերում ունեն միմյանցից մասամբ տարբերվող խնդիրներ, սակայն ունեն նաև ընդհանուր նպատակներ, այդ թվում` ինտերնետային հայատառության տարածումը, աշխարհասփյուռ հայերի միջև ինտելեկտուալ և հոգևոր, ընկերական և բարեկամական կապերի ստեղծումը:

    Այս ու այլ խնդիրների լուծմանը հասնելու համար որոշեցինք սկսել մի միջանկյալ նախագիծ: Երկու ֆորումների երկուական անդամներ մամլո ասուլիս են տալիս միաժամանակ երկու ֆորումների անդամներին: Խնդիրը պարզ է և իրականանալի: Յուրաքանչյուր տրված հարցի պետք է պատասխանեն մամլո ասուլիս տվող երկուսն էլ, անկախ նրանից, թե հարցը որ ֆորումում է հնչել: Վերջում կհամակարգվեն երկու ֆորումների հարցերը, հարցվողների պատասխանները ու երկու ֆորումներում էլ համապատասխան թեմաներում կներկայացվեն ֆորումցիների դատին: Առաջին մամլո ասուլիսը, ինչպես և կարելի էր սպասել, երկու ֆորումների հիմնադիրների` Chuk-ի (akumb.am) և Philosopher-ի (dnforum.am) հետ է: Ուղղեք նրանց ձեր հարցերը: Հարցերը կարող են լինել ցանկացած բովանդակության. անձնականից մինչև հասարակական, տեսականից մինչև գործնական:

    Եվ այսպես, մամլո ասուլիսը հայտարարում ենք բացված: Ձեր հարցերը կարող եք ուղղել մեկ շաբաթվա ընթացքում, պատասխանները կլինեն հաջորդ շաբաթ: Ակնկալում ենք երկու ֆորումի անդամների ակտիվ մասնակցությունն ու հարցադրումները:




    Ուշադրություն. համապատասխան թեման ԴՆ ֆորումում կարող եք գտնել այստեղ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 20.01.2008, 01:45:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը ադրբեջանական ֆորումներում
    Հեղինակ՝ Մանանա, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 28.10.2010, 16:01
  2. Philosopher–ի ծնունդն է
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 17.10.2009, 09:10
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 01.05.2008, 00:39
  4. Philosopher ...
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 22.10.2007, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •