Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Խնդրում եմ մի վիրավորվեք, սակայն ես սիրում եմ ճշմարտությունը ինչքան էլ որ այն դառը լինի։ Ժամանակին մեծ գործեր արած ու բարի համբավ վայելող Վազգեն Մանուկյանը անցավ պատմության գիրկը, չգիտեմ ժամանակավորապես, թե՝ ընդմիշտ։
Պիտի համաձայնվեմ քեզ հետ, Վիշապ, այն հարցում, որ այժմ Վազգեն Մանուկյանը չունի հետևորդների մեծաթիվ բանակ և ինչ-որ իմաստով այո անցել է պատմության գիրկը:
Բայց ինձ համար շատ ցավալի է, որ Վազգեն Մանուկյանը անցնում է պատմության գիրկը այս կերպ: Ցավալի է, որ այս երկու իշխանական և էքս-իշխանական բևեռների վարած քարոզչության արդյունքում մահանում է նման "օգտակար" քաղաքական գործիչը:
Հույսով եմ, որ գալիք սերնդի պատմության գրքերը չեն լինի նախորդների տրամաբանական շարունակությունը...

Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Մոծակը նստում է եզան կոտոշին, որոշ ժամանակ մնում է, հետո որոշում է թռչել, մի պահ վարանում է ու եզին հարցնում՝ գուցե էլի՞ մնա։ Եզը պատասխանում է՝ բարեկամս, ոչ գալդ իմացա, ոչ էլ գնալդ կիմանամ։ Առակս ցուցանե չնչին մարդուն։
Առակը տեղին էր հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը:
Բայց կուզեի մի բան ավելացնել: Այն է.
Որպես "մարդ", ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Վանո Սիրադեղյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չեն կարողանա անգամ կանգնել Վազգեն Մանուկյանի կողքին: