User Tag List

Էջ 27 42-ից ԱռաջինԱռաջին ... 1723242526272829303137 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 391 համարից մինչև 405 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

  1. #391
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    45
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    96 թվին ՀՀՇ ականները մտան Վազգենի օֆիսը, ջարդուփշուր արեցին ու փակեցին կուսակցությունը: 12 տարի անց ՀԺ-ում Փաշինյանի տպագրած կլյաուզին ի պատասխան Մանուկյանը մամուլով հայտարարեց որ դա իր ձեռագիրը չէ ու եթե Փաշինյանը համաձայն է թող ուղարկեն միջազգային անկախ էքսպերտների փորձաքննությանը հակառակ դեպքում ինք դատի կտա: Փաշինյանը հրաժարվեց, Մանուկյանն էլ դատի տվեց, հիմա ինքը ինչ մեղք ունի որ դատալսումը հիմա են նշանակել:
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (14.08.2009)

  3. #392
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Ես պարզեցի խոստացածս: 96-ին տպվել է «02» և «Չորրորդ իշխանություն» թերթերում, բայց չեն համարձակվել ասել, որ էդ ձեռագրերն ուղղակիորեն Վազգենին են պատկանում, չնայած «02-ը» դրա բոլոր հնարավորություններն ուներ, որովհետև էն ժամանակ Վանոն ոստիկանապետ էր, թերթի դեմ, այսպես ասած, խաղ չկար: «Չորրորդ իշխանության» կայքի արխիվներում կարելի է այն գտնել: Ես չեմ պատրաստվում փնտրել: Ում հետաքրքրում է, թող նայի: Բայց շուտով ձեռք եմ բերելու «02-ի» նախկին խմբագրի հետ հարցազրույցը, որն «Ազատությունով» եթեր է գնացել: Ցանկացողները թող pm-ով իրենց մեյլի հասցեն տան, որ հենց ունենամ, ուղարկեմ:

  4. #393
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,465
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես պարզեցի խոստացածս: 96-ին տպվել է «02» և «Չորրորդ իշխանություն» թերթերում, բայց չեն համարձակվել ասել, որ էդ ձեռագրերն ուղղակիորեն Վազգենին են պատկանում, չնայած «02-ը» դրա բոլոր հնարավորություններն ուներ, որովհետև էն ժամանակ Վանոն ոստիկանապետ էր, թերթի դեմ, այսպես ասած, խաղ չկար: «Չորրորդ իշխանության» կայքի արխիվներում կարելի է այն գտնել: Ես չեմ պատրաստվում փնտրել: Ում հետաքրքրում է, թող նայի: Բայց շուտով ձեռք եմ բերելու «02-ի» նախկին խմբագրի հետ հարցազրույցը, որն «Ազատությունով» եթեր է գնացել: Ցանկացողները թող pm-ով իրենց մեյլի հասցեն տան, որ հենց ունենամ, ուղարկեմ:
    Փոքր ինչ դժվարություն ունեմ հասկանալու այս, չգիտեմ փաստ, թե կոմպրոմատ կոչեցյալը ինչու է այդպես մեծ հետաքրքրություն բորբոքել այն պարագայում, երբ Վազգեն Մանուկյանը այլևս վաղուց ժողովրդի հետ չի, նրա քաղաքական պայծառ ու ազգանվեր գործունեությունից ես՝ շարքային քաղաքացիս գոնե թույլիկ տպավորություններ չունեմ։ Դուք ընկել եք, թե ժամանակին թերթը… սենց ընենց… հոդված… նվաստացնող, կեղծ տեղեկություններ… ապազգային… բլա բլա բլա… Իրավիճակը պարզից էլ պարզ է, հիմա կա հնարավորություն պատժելու շատերի համար ոչ ցանկալի «Հայկական Ժամանակ» թերթին, կպատժեն, կամ էլ Վազգեն Մանուկյանը պարզապես շուխուրի միջոցով կփորձի ցրել այն կասկածները թե ինքը իրոք նման հոդվածի հեղինակ է։ Իսկ թե հեղինակ է, թե հեղինակ չի, կարծում եմ վաղուց արդեն կարևոր չի գոնե ինձ՝ շարքային քաղաքացուս համար։
    Վազգեն Մանուկյանի համակիրներ։ Խնդրում եմ մի վիրավորվեք, սակայն ես սիրում եմ ճշմարտությունը ինչքան էլ որ այն դառը լինի։ Ժամանակին մեծ գործեր արած ու բարի համբավ վայելող Վազգեն Մանուկյանը անցավ պատմության գիրկը, չգիտեմ ժամանակավորապես, թե՝ ընդմիշտ։ Նա սպառվել ու հոգնել է որպես քաղաքական գործիչ, ինչպես 96–ին Տեր–Պետրոսյանն էր հոգնել Վանո Սիրադեղյանի խոսքերով։ Տա Աստված Վազգեն Մանուկյանը կրկին վերագտնի իրեն ու հասկանա, որ մեծ գործերը պահանջում են նաև զոհեր, այդ թվում և անձնական, նեղ ոլորտում։
    Իսկ թե ինչու են հաճախ որոշ մարդիկ աղմկահարույց գործեր արթնացնում կամ հարուցում, կամ շուխուր անում, պատմեմ Եզոպոսի առակներիցմեկը.
    Մոծակը նստում է եզան կոտոշին, որոշ ժամանակ մնում է, հետո որոշում է թռչել, մի պահ վարանում է ու եզին հարցնում՝ գուցե էլի՞ մնա։ Եզը պատասխանում է՝ բարեկամս, ոչ գալդ իմացա, ոչ էլ գնալդ կիմանամ։ Առակս ցուցանե չնչին մարդուն։
    Si vis pacem, para bellum

  5. #394
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ մի վիրավորվեք, սակայն ես սիրում եմ ճշմարտությունը ինչքան էլ որ այն դառը լինի։ Ժամանակին մեծ գործեր արած ու բարի համբավ վայելող Վազգեն Մանուկյանը անցավ պատմության գիրկը, չգիտեմ ժամանակավորապես, թե՝ ընդմիշտ։
    Պիտի համաձայնվեմ քեզ հետ, Վիշապ, այն հարցում, որ այժմ Վազգեն Մանուկյանը չունի հետևորդների մեծաթիվ բանակ և ինչ-որ իմաստով այո անցել է պատմության գիրկը:
    Բայց ինձ համար շատ ցավալի է, որ Վազգեն Մանուկյանը անցնում է պատմության գիրկը այս կերպ: Ցավալի է, որ այս երկու իշխանական և էքս-իշխանական բևեռների վարած քարոզչության արդյունքում մահանում է նման "օգտակար" քաղաքական գործիչը:
    Հույսով եմ, որ գալիք սերնդի պատմության գրքերը չեն լինի նախորդների տրամաբանական շարունակությունը...

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոծակը նստում է եզան կոտոշին, որոշ ժամանակ մնում է, հետո որոշում է թռչել, մի պահ վարանում է ու եզին հարցնում՝ գուցե էլի՞ մնա։ Եզը պատասխանում է՝ բարեկամս, ոչ գալդ իմացա, ոչ էլ գնալդ կիմանամ։ Առակս ցուցանե չնչին մարդուն։
    Առակը տեղին էր հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը:
    Բայց կուզեի մի բան ավելացնել: Այն է.
    Որպես "մարդ", ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Վանո Սիրադեղյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չեն կարողանա անգամ կանգնել Վազգեն Մանուկյանի կողքին:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  6. #395
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Շուտ եք Վազգեն Մանուկյանին թոշակի ուղարկում, բայց տվյալ պարագայում հարցը ավելի շատ Նիկոլ Փաշինյանի ու նրա վստահելության մասին է։

    Մանուկյանը իմ կարծիքով, իր համար ավելորդ է համարում անգամ շարունակել քննարկումները այն մասին, որ իրեն փորձել են վարկաբեկել Փաշինյանի թերթում, եթե Նիկոլ Փաշինյանշ այդքան գիտակից գտնվի ու իր արած ախմախության համար զղճա այդ իր չնչինությունը հետագայում իր համար ծանրություն չի ունենա։

    Իսկ առայժմ մոծակի դերում Փաշինյանն է, փորձել էր կծել ու գոռում էր, որ ֆսյո արա զարաժենի կրովի, վարիկոզնի ռաշշիրենի, հես ուր որայա քաղաքական մեծ կշիռ ունոցող փղերից մեկը շունչշ կփչի, բայց արդյունքում ստացվում է, որ վատագույն դեպքում միքիչ կծած տեղն մռմռացել է ու հետևանքներ չի էլ ունենալու....

  7. #396
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Ճիշտ է արդյոք՞, վազգենականներ կամ, այլ կերպ ասած, «ոչ լեւոնականներ եւ ոչ սերժականներ»…
    ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ«MEIN KAMPF» - «ԻՄ ՊԱՅՔԱՐԸ»
    «Մազոխիստների հասարակությունում միայն սադիստը կարող է ընտրվել նախագահ»
    (Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ)

    Ստեղծագործությունը, որ դուրս է եկել Վ. Մանուկյանի գրչի տակից, ձեռագիր վիճակում է, առգրավվել է 1996թ. սեպտեմբերի 27-ին ԱԺՄ գրասենյակի օրինական խուզարկության ժամանակ: Այն, անշուշտ, այլ կերպ է վերնագրած՝ «Ինչպես անել»: Բովանդակությամբ եւ էությամբ է, որ այդ գրվածքը կարելի է նույնացնել այն մարդու հայտնի ստեղծագործությանը, որի գերմանական ազգանունը փոքրատառով հաճախ օգտագործվում է որպես հայհոյական խոսք: Սակայն վերջինիս հայտնի «Մայն կամպֆ» գրքի նկատմամբ Վ. Մանուկյանի քերթվածը ունի էական մի տարբերություն: Գերմանացիների «ֆյուրերն» այն գրել ու հրապարակել է, մատչելի դարձրել բոլորին: Վազգեն Մանուկյանը գրել էր ինքն իր համար: Գուցե հետագայում` իշխանության գալուց հետո հրապարակեր՝ որպես քաղաքագիտական մտքի վերջին ճիչ, չգերազանցված մի վարդապետություն: Ի տարբերություն գերմանացիների, մեր բախտը բերեց այնքանով, որ հայկական «առաջնորդը» ժամանակին այդպես էլ իշխանության չհասավ:

    Ընթերցողը, անմիջապես հիշելով Վազգեն Մանուկյանի «Համաշխարհային ազգի» տեսությունը, կարող է մտածել, թե այս «աշխատությունն» այն մասին է, թե ինչ ճանապարհով էր նա մտածում հայությունից միջազգային գործընթացների վրա ազդող «համաշխարհային ազգ» կերտել: Ավա՜ղ, դրա մեջ նրա այս գերագույն նպատակը մատնանշող գաղափարի նշույլն անգամ չկա: Այն ամբողջությամբ վերաբերում է մեկ խնդրի, այն է՝ «Ինչպես անել», որ ինքը՝ Վազգեն Մանուկյանը, հասնի նախագահական աթոռի: Ընթերցողին օգնելու համար` ասենք, որ միայն սեփական անձի սպառման համար կազմված այս ստեղծագործությունը Վ. Մանուկյանը երկնել է 1995-ի խորհրդարանական ընտրություններից հետո եւ 1996-ի նախագահական ընտրություններից առաջ: Այսինքն, դա 1996-ին իշխանության հասնելու գործնական ծրագիր էր, դրա իրականացման մեխանիզմը: Հիշելով այդ տարվա իրադարձությունների մանրամասները` դժվար չի լինի կռահել նաեւ, թե այս ծրագրի հատկապես որ մասերն են հաջողվել գործողության մեջ դնել:

    Սակայն միայն իշխանության հասնելու ծրագիր ու մեխանիզմ լինելով` չի ամփոփվում սույն գլուխգործոցի բովանդակությունը: Այն նաեւ մի հրաշալի ու մանրակրկիտ ինքնանկար է, որտեղ մեզ ծանոթ հերոսը երեւում է իր էության, մտածելակերպի, աշխարհայացքի, ներքին նկարագրի բոլոր կարեւորագույն մանրամասներով, մանրամասներ, որոնք նա հաջողությամբ սքողել է այս տարիներին£ Եւ բոլոր նրանք, ում թվում է, թե իրենք այս քսան տարվա նրա գործունեության շնորհիվ լիակատար կամ հիմնական գծերով ճանաչում են նրան, պետք է խորապես հիասթափվեն, անգամ՝ ամենաբացասական կարծիք ունեցողները:

    Հարգելով Վ. Մանուկյանի` ժամանակին կատարած «տիտանական» մտավոր աշխատանքը եւ ստացած բացառիկ արդյունքը` մենք կաշխատենք հնարավորինս համառոտ լինել մեր հեղինակային մեկնաբանություններում ու գնահատականներում: Դրա փոխարեն առավելապես խոսքը կտանք հենց իրեն՝ սեփական դիմապատկերը կազմած հեղինակին: Նախ՝ որովհետեւ այդպես ավելի արժանահավատ կլինի ասելիքը, եւ երկրորդ՝ նրա մտքերի որեւէ այլ վերարտադրություն չի կարող ավելի պերճախոս լինել, որքան հենց իր ուղիղ խոսքը:

    Ընթերցումը դյուրացնելու համար` ձեռագիր տեքստից մեջբերումները դրել ենք շեղ գրով: Ուղղել ենք միայն տառասխալները, շտկել կետադրությունը, իսկ լեզվական անկանոնությունը թողել ենք նույնությամբ:
    http://www.hzh.am/Arkhiv/2007/december/1512/1512.html
    Հոդվածի մնացած մասը կարող եք կարդալ այստեղ`
    http://www.hzh.am/Arkhiv/2007/december/1512/1512.html

    Ավելացվել է 11 րոպե անց
    Հա, մի հարց էլ ունեմ.
    Ճի՞շտ է, որ Վազգենը 96-ին ԱԺ-ի գրոհից առաջ, դիմելով իր ընտրազանգվածին, ասել է.
    «եթե 20 ր-ից չգամ, ետեւիցս եկեք»…
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 16.08.2008, 12:48: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #397
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Հարցն այն չէ, թե ինչո՞ւ են տպագրել այս հոդվածը. ոմանք կասեն, որ ընտրություններից առաջ իրենց հիմնական հակառակորդներին «ոչնչացնելու» համար (չնայած ասեմ, որ վերջին մի քանի ընտրություններին Վազգենն ու իր կուսակցությունը դադարել էին լինել ընտրությունների ֆավորիտ՝ սկսած 98-ից…վերջացրած 2007-ի պառլամենտական ընտրություններով ), ոմանք էլ մի այլ բան կասեն: Հարցն այն է, ճի՞շտ է, թե՞՝ ոչ…

    Ավելացվել է 13 րոպե անց
    Հարցերը շարունակվում են. եթե Վազգենն այդքան ազնիվ գործիչ է, ինչու՞ է միացել անազնիվ գործիչներին՝ ինչպիսիք են նոր ստեղծված «հայրենասիրական» ընդդիմություն կոչված «քաղաքական միավորի» անդամները…

    Եվս մեկ հարց.
    Ինչու՞ Վազգենը 98-ի նախագահական ընտրությունների 2–րդ փուլում չսատարեց Կարեն Դեմիրճյանին:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 16.08.2008, 13:16: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #398
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը

    Եվս մեկ հարց.
    Ինչու՞ Վազգենը 98-ի նախագահական ընտրությունների 2–րդ փուլում չսատարեց Կարեն Դեմիրճյանին:
    Քանի որ սատարում էր Ռոբերտ Քոչարյանին: Հո երկու հոգու չէ՞ր սատարելու էդ մարդը, հո երկերեսանի չի՞, որ երկու տարբեր կողմերի սատարի. մարդը որոշել ա սատարի Քոչարյանին ու սատարել ա: Նոռմալ ա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #399
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Հիմա ո՞վ գիտի ինչ եղավ Մանուկյանի ճակատագիրը, խոսակցություներ էին գնում, որ պետքա նշանակվի ԵՊՀ ռեկտոր, բայց չնշանակվեց, հիմա էլ ասում են բիզնես առաջարկ են արել էդ ճիշտա՞

  11. #400
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Հիմա ո՞վ գիտի ինչ եղավ Մանուկյանի ճակատագիրը, խոսակցություներ էին գնում, որ պետքա նշանակվի ԵՊՀ ռեկտոր, բայց չնշանակվեց, հիմա էլ ասում են բիզնես առաջարկ են արել էդ ճիշտա՞
    Սուտ ա… Ու կարծում եմ՝ դեռ կշարունակեն ստեր տարածել:

  12. #401
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Էսքանից հետո՝ մաքսիմում Մոզամբիկի հայ համայնքի ժեկի պետ: (c) Ակումբի մի անդամ, չեմ հիշում
    DIXI
    carpe noctem

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (13.01.2009)

  14. #402
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Ինձ համար Վազգեն Մանուկյան քաղաքական գործիչը հիշողությանս մեջ մնացել է (որովհետև նա պատմության տաքուկ գրկում է), որպես շատ ինքնասեր, սեփական շահը երկրի շահից գերադասող անձ: Թե ինչու եմ այդպես կարծում, անեմ փոքրիկ պատմական ակնարկ.

    Չեմ ժխտում, որ Մանուկյանը ՀՀ անկախացման, բանակի ստեղծման գործում ունի իր «լուման», եթե ոչ «դրամը», բայց... բայց այն ինչ արեց դրանից հետո, ավելի լավ է ընդհանրապես նման քաղաքական գործիչ չլիներ:

    1996թ.-ի դեպքերի ժամանակ, լինելով հակաիշխանական միակ լուրջ բևեռը, չկարողացավ իր շուրջ համախմբված ընտրազանգվածին ղեկավարել, կառավարել, կամ միգուցե հենց դա էր ինքը ուզում չգիտեմ, (խոսքը հիշեցնեմ ԱԺ շենքի գրոհի վերաբերյալ է) բայց այն, որ դրանով շատ մեծ վնաս հասցրեց ՀՀ միջազգային հեղինակությանը, և ՀՀ իրականության մեջ նախադեպ հանդիսացավ 1999թ. հոկտեմբերի 27-ի հունանյանական վիժվածքների համար, դա ԱՆԺԽՏԵԼՒ ՓԱՍՏ Է:

    Ես դեռ չեմ անդրադառնում նրա հայտնի «20 րոպեից» արտահայտությանը, բայց երբեք չեմ մոռանա 1999թ, հոկտեմբերի 27-ից հետո նրա հարցազրույցի այն հատվածը, երբ նա այդ տականքներին բնորոշեց որպես «ռոմանտիկներ», «ռոբին հուդեր» և այլն:
    Եվ այս վերջին 2008թ.-ի ընտրությունները. Մանուկյանը մի՞թե չէր տեսնում ինչ վիճակի էր հասել ժողովուրդը, ինչ մթնոլորտ էր տիրում երկրում, չթվեմ բոլոր միթե-ները, բայց նա գերադասեց գնալ առանձին, դրանով խորտակելով իր իսկ քաղաքական հետագա ապագան, որպես քաղաքական գործիչ, նա չանսաց այնպիսի մտավորականի հորդորին, կոչին, որը Ռաֆայել Ղազարյանն էր: Այդ մարդը մի քանի անգամ հորդորեց Վազգենին, որ մի կողմ թողնի անձնական ամբիցիաները, «նեղացկոտությունն» ու միանա համաժողովրդական շարժմանը, քանի որ արդեն Լևոնի անձի խնդիրը չէր, այլ երկրի ապագայի, իսկ Մանուկյանը նախընտրեց ԻՐԵՆ. դրանով կամա թե ակամա ջուր լցրեց քոչարյանասերժականների վարչախմբի ջրաղացին ու զատվեց ժողովրդից:
    Այդ դեպքերից հետո դժվար է հասկանալ նրան սատարող մարդկանց, ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ չկա մոռացեք, չկա այդպիսի բան: Կա'մ, կամ:

    Հ.գ. ակնարկն այդքան էլ «փոքրիկ» չստացվեց, հայցում եմ ձեր ներողամտությունը:
    Վերջին խմբագրող՝ Nareco: 13.01.2009, 01:08:
    ArmFootball.com / First Armenian Front

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (13.01.2009), Norton (13.01.2009), Հայկօ (13.01.2009), Նարե (13.01.2009)

  16. #403
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Նորտոն, բայց դու դեմք ես Մդաաաանք.... քաղաքական դամբարաաաան
    Ի՞նչ ա եղել, ԱԺ-ն ջարդելու կայֆ ա՞ տվել
    Nareco, ասածներիդ հետ հիմնականում համամիտ եմ, բայց դե որ համաժողովրդական շարժմանը չի միացել, դրա համար, անկեղծ ասած` ուրախ եմ Մեկ էլ տեսար` էլի կոչ աներ, մի բան ջարդեր ժողովուրդը, դե արի տակից դուրս արի, տասը չէ, հարյուր տասը զոհն էլ վերջը չէր լինի..
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. #404
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Nareco, ասածներիդ հետ հիմնականում համամիտ եմ, բայց դե որ համաժողովրդական շարժմանը չի միացել, դրա համար, անկեղծ ասած` ուրախ եմ Մեկ էլ տեսար` էլի կոչ աներ, մի բան ջարդեր ժողովուրդը, դե արի տակից դուրս արի, տասը չէ, հարյուր տասը զոհն էլ վերջը չէր լինի..
    Շնից մազ պոկելն էլ է «քյար»: Կարող է կոպիտ հնչի, բայց հաստատ մարքսիստից ու ռամկավար ազատականներից վատը չէր:
    Չէ ջարդելու պահով դժվար թե, այդքան կշիռ չուներ, միանալու հարցն էլ զուտ հոգեբանական էր:
    Վերջին խմբագրող՝ Nareco: 13.01.2009, 01:20:
    ArmFootball.com / First Armenian Front

  18. #405
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Nareco, շնորհակալություն: Գրեցիր հենց էն, ինչ ես էլ պատրաստվում գրելու. մասնավորապես՝պետական շահն էդպես էլ սեփական շահից ու մանր քինախնդրությունից գերադասել չկարողանալու մասին:
    DIXI
    carpe noctem

Էջ 27 42-ից ԱռաջինԱռաջին ... 1723242526272829303137 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •