User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձաքննություն անկախ, ազատ ու ոչ շահագրգիռ մասնագետների կողմից։ Արդյո՞ք այդ ձեռագիրը Վազգեն Մանուկյանինն է, թե՞ ոչ։ Ինձ համար էական չէ, ՀԺ ում է տպագրվել, թե՞ Հայլուրն է ցուցադրել։ Ոչինչ ապացուցված չէ, մինչև չապացուցվի վերևում նշվածս ձևով։ Ես կոնկրետ ոչ ՀԺ-ին եմ հավատում և ոչ առավել ևս դատախազությանը։ Իսկ Ազատություն ռադիոկայանով ընդամենը հնչեցվել է նրանց դիրքորոշումը, որը ինձ համար հիմք չէ։ Էդքան բան։
    Հենց այդքանը գիտակցելով էլ, որ ոչ մեկն ՀՀ դատախազությանը չի վստահում Մանուկյանը առաջարկել էլ անկախ փորձագետների միջոցով դա ստուգել։

    Եթե ՀԺին դա պետք լիներ այն ժամանակ էլ կանեին, բայց չարեցին, դե ուրեմն պետք է ենթադրել, որ իրենց ՀՀ դատախազությունը բավարար է եղել, դե ուրեմն թող բավարարվեն...

    Հետաքրքիր է, որ 12 տարի առաջվա Վանոյական հայաստանում ստուգելուն հիմա որոշ մարդիկ միթքմ թե ավելի արժեք են տալիս։

    Կարճ ասած եթե ՀԺին շատ պետք է նա Մանուկյանի առաջարկը միջազգային էսպերտիզայի ուղարկել օրիգինալը, դեռ կես տարվի առաւ է արվել, կարող էր ընդունել ու ուղարկել օրիգինալը - չի անում ուրեմն ՀՀ դատախազության հետազոտությունը անվստահելի հայտարարելն հերթական Լևոնականություն է, ասում ենք, որ լավ չի, բայց որ վատից հրաժարվենք ինչ լավ բան է առաջարկում՞ հայտնի չէ....

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Վազգեն Մանուկյան, մի հրաշք քաղաք, մի հրաշք անձնավորություն

  3. #3
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    45
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    96 թվին ՀՀՇ ականները մտան Վազգենի օֆիսը, ջարդուփշուր արեցին ու փակեցին կուսակցությունը: 12 տարի անց ՀԺ-ում Փաշինյանի տպագրած կլյաուզին ի պատասխան Մանուկյանը մամուլով հայտարարեց որ դա իր ձեռագիրը չէ ու եթե Փաշինյանը համաձայն է թող ուղարկեն միջազգային անկախ էքսպերտների փորձաքննությանը հակառակ դեպքում ինք դատի կտա: Փաշինյանը հրաժարվեց, Մանուկյանն էլ դատի տվեց, հիմա ինքը ինչ մեղք ունի որ դատալսումը հիմա են նշանակել:
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (14.08.2009)

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Ես պարզեցի խոստացածս: 96-ին տպվել է «02» և «Չորրորդ իշխանություն» թերթերում, բայց չեն համարձակվել ասել, որ էդ ձեռագրերն ուղղակիորեն Վազգենին են պատկանում, չնայած «02-ը» դրա բոլոր հնարավորություններն ուներ, որովհետև էն ժամանակ Վանոն ոստիկանապետ էր, թերթի դեմ, այսպես ասած, խաղ չկար: «Չորրորդ իշխանության» կայքի արխիվներում կարելի է այն գտնել: Ես չեմ պատրաստվում փնտրել: Ում հետաքրքրում է, թող նայի: Բայց շուտով ձեռք եմ բերելու «02-ի» նախկին խմբագրի հետ հարցազրույցը, որն «Ազատությունով» եթեր է գնացել: Ցանկացողները թող pm-ով իրենց մեյլի հասցեն տան, որ հենց ունենամ, ուղարկեմ:

  6. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես պարզեցի խոստացածս: 96-ին տպվել է «02» և «Չորրորդ իշխանություն» թերթերում, բայց չեն համարձակվել ասել, որ էդ ձեռագրերն ուղղակիորեն Վազգենին են պատկանում, չնայած «02-ը» դրա բոլոր հնարավորություններն ուներ, որովհետև էն ժամանակ Վանոն ոստիկանապետ էր, թերթի դեմ, այսպես ասած, խաղ չկար: «Չորրորդ իշխանության» կայքի արխիվներում կարելի է այն գտնել: Ես չեմ պատրաստվում փնտրել: Ում հետաքրքրում է, թող նայի: Բայց շուտով ձեռք եմ բերելու «02-ի» նախկին խմբագրի հետ հարցազրույցը, որն «Ազատությունով» եթեր է գնացել: Ցանկացողները թող pm-ով իրենց մեյլի հասցեն տան, որ հենց ունենամ, ուղարկեմ:
    Փոքր ինչ դժվարություն ունեմ հասկանալու այս, չգիտեմ փաստ, թե կոմպրոմատ կոչեցյալը ինչու է այդպես մեծ հետաքրքրություն բորբոքել այն պարագայում, երբ Վազգեն Մանուկյանը այլևս վաղուց ժողովրդի հետ չի, նրա քաղաքական պայծառ ու ազգանվեր գործունեությունից ես՝ շարքային քաղաքացիս գոնե թույլիկ տպավորություններ չունեմ։ Դուք ընկել եք, թե ժամանակին թերթը… սենց ընենց… հոդված… նվաստացնող, կեղծ տեղեկություններ… ապազգային… բլա բլա բլա… Իրավիճակը պարզից էլ պարզ է, հիմա կա հնարավորություն պատժելու շատերի համար ոչ ցանկալի «Հայկական Ժամանակ» թերթին, կպատժեն, կամ էլ Վազգեն Մանուկյանը պարզապես շուխուրի միջոցով կփորձի ցրել այն կասկածները թե ինքը իրոք նման հոդվածի հեղինակ է։ Իսկ թե հեղինակ է, թե հեղինակ չի, կարծում եմ վաղուց արդեն կարևոր չի գոնե ինձ՝ շարքային քաղաքացուս համար։
    Վազգեն Մանուկյանի համակիրներ։ Խնդրում եմ մի վիրավորվեք, սակայն ես սիրում եմ ճշմարտությունը ինչքան էլ որ այն դառը լինի։ Ժամանակին մեծ գործեր արած ու բարի համբավ վայելող Վազգեն Մանուկյանը անցավ պատմության գիրկը, չգիտեմ ժամանակավորապես, թե՝ ընդմիշտ։ Նա սպառվել ու հոգնել է որպես քաղաքական գործիչ, ինչպես 96–ին Տեր–Պետրոսյանն էր հոգնել Վանո Սիրադեղյանի խոսքերով։ Տա Աստված Վազգեն Մանուկյանը կրկին վերագտնի իրեն ու հասկանա, որ մեծ գործերը պահանջում են նաև զոհեր, այդ թվում և անձնական, նեղ ոլորտում։
    Իսկ թե ինչու են հաճախ որոշ մարդիկ աղմկահարույց գործեր արթնացնում կամ հարուցում, կամ շուխուր անում, պատմեմ Եզոպոսի առակներիցմեկը.
    Մոծակը նստում է եզան կոտոշին, որոշ ժամանակ մնում է, հետո որոշում է թռչել, մի պահ վարանում է ու եզին հարցնում՝ գուցե էլի՞ մնա։ Եզը պատասխանում է՝ բարեկամս, ոչ գալդ իմացա, ոչ էլ գնալդ կիմանամ։ Առակս ցուցանե չնչին մարդուն։
    Si vis pacem, para bellum

  7. #6
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ մի վիրավորվեք, սակայն ես սիրում եմ ճշմարտությունը ինչքան էլ որ այն դառը լինի։ Ժամանակին մեծ գործեր արած ու բարի համբավ վայելող Վազգեն Մանուկյանը անցավ պատմության գիրկը, չգիտեմ ժամանակավորապես, թե՝ ընդմիշտ։
    Պիտի համաձայնվեմ քեզ հետ, Վիշապ, այն հարցում, որ այժմ Վազգեն Մանուկյանը չունի հետևորդների մեծաթիվ բանակ և ինչ-որ իմաստով այո անցել է պատմության գիրկը:
    Բայց ինձ համար շատ ցավալի է, որ Վազգեն Մանուկյանը անցնում է պատմության գիրկը այս կերպ: Ցավալի է, որ այս երկու իշխանական և էքս-իշխանական բևեռների վարած քարոզչության արդյունքում մահանում է նման "օգտակար" քաղաքական գործիչը:
    Հույսով եմ, որ գալիք սերնդի պատմության գրքերը չեն լինի նախորդների տրամաբանական շարունակությունը...

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոծակը նստում է եզան կոտոշին, որոշ ժամանակ մնում է, հետո որոշում է թռչել, մի պահ վարանում է ու եզին հարցնում՝ գուցե էլի՞ մնա։ Եզը պատասխանում է՝ բարեկամս, ոչ գալդ իմացա, ոչ էլ գնալդ կիմանամ։ Առակս ցուցանե չնչին մարդուն։
    Առակը տեղին էր հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը:
    Բայց կուզեի մի բան ավելացնել: Այն է.
    Որպես "մարդ", ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Վանո Սիրադեղյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չեն կարողանա անգամ կանգնել Վազգեն Մանուկյանի կողքին:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  8. #7
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Շուտ եք Վազգեն Մանուկյանին թոշակի ուղարկում, բայց տվյալ պարագայում հարցը ավելի շատ Նիկոլ Փաշինյանի ու նրա վստահելության մասին է։

    Մանուկյանը իմ կարծիքով, իր համար ավելորդ է համարում անգամ շարունակել քննարկումները այն մասին, որ իրեն փորձել են վարկաբեկել Փաշինյանի թերթում, եթե Նիկոլ Փաշինյանշ այդքան գիտակից գտնվի ու իր արած ախմախության համար զղճա այդ իր չնչինությունը հետագայում իր համար ծանրություն չի ունենա։

    Իսկ առայժմ մոծակի դերում Փաշինյանն է, փորձել էր կծել ու գոռում էր, որ ֆսյո արա զարաժենի կրովի, վարիկոզնի ռաշշիրենի, հես ուր որայա քաղաքական մեծ կշիռ ունոցող փղերից մեկը շունչշ կփչի, բայց արդյունքում ստացվում է, որ վատագույն դեպքում միքիչ կծած տեղն մռմռացել է ու հետևանքներ չի էլ ունենալու....

  9. #8
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Ճիշտ է արդյոք՞, վազգենականներ կամ, այլ կերպ ասած, «ոչ լեւոնականներ եւ ոչ սերժականներ»…
    ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ«MEIN KAMPF» - «ԻՄ ՊԱՅՔԱՐԸ»
    «Մազոխիստների հասարակությունում միայն սադիստը կարող է ընտրվել նախագահ»
    (Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ)

    Ստեղծագործությունը, որ դուրս է եկել Վ. Մանուկյանի գրչի տակից, ձեռագիր վիճակում է, առգրավվել է 1996թ. սեպտեմբերի 27-ին ԱԺՄ գրասենյակի օրինական խուզարկության ժամանակ: Այն, անշուշտ, այլ կերպ է վերնագրած՝ «Ինչպես անել»: Բովանդակությամբ եւ էությամբ է, որ այդ գրվածքը կարելի է նույնացնել այն մարդու հայտնի ստեղծագործությանը, որի գերմանական ազգանունը փոքրատառով հաճախ օգտագործվում է որպես հայհոյական խոսք: Սակայն վերջինիս հայտնի «Մայն կամպֆ» գրքի նկատմամբ Վ. Մանուկյանի քերթվածը ունի էական մի տարբերություն: Գերմանացիների «ֆյուրերն» այն գրել ու հրապարակել է, մատչելի դարձրել բոլորին: Վազգեն Մանուկյանը գրել էր ինքն իր համար: Գուցե հետագայում` իշխանության գալուց հետո հրապարակեր՝ որպես քաղաքագիտական մտքի վերջին ճիչ, չգերազանցված մի վարդապետություն: Ի տարբերություն գերմանացիների, մեր բախտը բերեց այնքանով, որ հայկական «առաջնորդը» ժամանակին այդպես էլ իշխանության չհասավ:

    Ընթերցողը, անմիջապես հիշելով Վազգեն Մանուկյանի «Համաշխարհային ազգի» տեսությունը, կարող է մտածել, թե այս «աշխատությունն» այն մասին է, թե ինչ ճանապարհով էր նա մտածում հայությունից միջազգային գործընթացների վրա ազդող «համաշխարհային ազգ» կերտել: Ավա՜ղ, դրա մեջ նրա այս գերագույն նպատակը մատնանշող գաղափարի նշույլն անգամ չկա: Այն ամբողջությամբ վերաբերում է մեկ խնդրի, այն է՝ «Ինչպես անել», որ ինքը՝ Վազգեն Մանուկյանը, հասնի նախագահական աթոռի: Ընթերցողին օգնելու համար` ասենք, որ միայն սեփական անձի սպառման համար կազմված այս ստեղծագործությունը Վ. Մանուկյանը երկնել է 1995-ի խորհրդարանական ընտրություններից հետո եւ 1996-ի նախագահական ընտրություններից առաջ: Այսինքն, դա 1996-ին իշխանության հասնելու գործնական ծրագիր էր, դրա իրականացման մեխանիզմը: Հիշելով այդ տարվա իրադարձությունների մանրամասները` դժվար չի լինի կռահել նաեւ, թե այս ծրագրի հատկապես որ մասերն են հաջողվել գործողության մեջ դնել:

    Սակայն միայն իշխանության հասնելու ծրագիր ու մեխանիզմ լինելով` չի ամփոփվում սույն գլուխգործոցի բովանդակությունը: Այն նաեւ մի հրաշալի ու մանրակրկիտ ինքնանկար է, որտեղ մեզ ծանոթ հերոսը երեւում է իր էության, մտածելակերպի, աշխարհայացքի, ներքին նկարագրի բոլոր կարեւորագույն մանրամասներով, մանրամասներ, որոնք նա հաջողությամբ սքողել է այս տարիներին£ Եւ բոլոր նրանք, ում թվում է, թե իրենք այս քսան տարվա նրա գործունեության շնորհիվ լիակատար կամ հիմնական գծերով ճանաչում են նրան, պետք է խորապես հիասթափվեն, անգամ՝ ամենաբացասական կարծիք ունեցողները:

    Հարգելով Վ. Մանուկյանի` ժամանակին կատարած «տիտանական» մտավոր աշխատանքը եւ ստացած բացառիկ արդյունքը` մենք կաշխատենք հնարավորինս համառոտ լինել մեր հեղինակային մեկնաբանություններում ու գնահատականներում: Դրա փոխարեն առավելապես խոսքը կտանք հենց իրեն՝ սեփական դիմապատկերը կազմած հեղինակին: Նախ՝ որովհետեւ այդպես ավելի արժանահավատ կլինի ասելիքը, եւ երկրորդ՝ նրա մտքերի որեւէ այլ վերարտադրություն չի կարող ավելի պերճախոս լինել, որքան հենց իր ուղիղ խոսքը:

    Ընթերցումը դյուրացնելու համար` ձեռագիր տեքստից մեջբերումները դրել ենք շեղ գրով: Ուղղել ենք միայն տառասխալները, շտկել կետադրությունը, իսկ լեզվական անկանոնությունը թողել ենք նույնությամբ:
    http://www.hzh.am/Arkhiv/2007/december/1512/1512.html
    Հոդվածի մնացած մասը կարող եք կարդալ այստեղ`
    http://www.hzh.am/Arkhiv/2007/december/1512/1512.html

    Ավելացվել է 11 րոպե անց
    Հա, մի հարց էլ ունեմ.
    Ճի՞շտ է, որ Վազգենը 96-ին ԱԺ-ի գրոհից առաջ, դիմելով իր ընտրազանգվածին, ասել է.
    «եթե 20 ր-ից չգամ, ետեւիցս եկեք»…
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 16.08.2008, 12:48: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •