Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրեմն մեր մոտ սենց դրությունա: Մի սուտասան մի կողմից ասումա որ էս ձեռագիրը Վազգենիննա, մյուս կողմից էլ հակառակորդ սուտասան-համակարգը իր սուտասան էքսպերտներով չի կարում սկի պարզի էդ Վզգոյիննա թե չէ: Որ մի սուտասանին հավատանք?
Դու պնդելու ես, որ «ճշմարտախոս Վազգենին», իսկ ես պնդելու եմ, որ մի սուտասան էլ ինքը կարող է լինել

ՉԷ. Պարզա որ մեր դրությունը սենց չի:
Կարելի է ենթադրել, որ ՀԺն ունի իր աղբյուրները, մասնագետները, փորձագետները, որոնք էնքան որակով են, որ հաստատ պնդել են որ "սա Վազգենի ձեռագիրն է" ու դրա հիման վրա էլ տպվել է այդ հոդվածը:
Ուր են էդ էքսպերտները?
Ես չգիտեմ ինչի հիման վրա է ՀԺ-ն պնդել, որ այդ ձեռագիրը Վազգեն Մանուկյանինն է, սակայն չեմ բացառում, որ ապացույցներ լինեն, բայց որ լինեն էլ, դրանք քեզ որևէ բան չեն ապացուցի
Դատարանը հեչ: Կարան մեզ` հանրությանը ապացուցեն որ սա Վազգենինն էր??
Եթե կարան թող ապացուցեն: Կասեմ հալալա:
Իսկ եթե չեն կարա, ինչի էին տպագրում????? Ակնհայտ սուտ էին տպագրում????
Ու էլի եմ հարցնում ինչ կապ ունեն հանրությանը ապացուցելու հարցում մլիցեքը???
Թո ՀԺն ինքը հիմնավորի; Էն նույն ԱՆՃՈՌՆԻ ձևով, որով որ եկավ էն մտքին որ էդ Վազգենինն էր:
OK?
Հանրությանը ապացուցելու համար պետք է անկախ, ազատ, որ շահագրգիռ փորձաքննություն, ինչն այսօրվա Հայաստանում գրեթե անհնար է:
Մլիցեքը համակարգի մասնիկ են, որոնց ես անձամբ նույնպես չեմ վստահում: Ես չեմ վստահում համակարգին: Եթե այսօրվա դատախազությունը դուրս գա ու հայտարարի, որ Ռ. Քոչարյանը հանցագործ է, ես դրան նույնպես չեմ հավատա (այլ հարց է, որ դա վաղուց գիտեմ): Ընդհանուր համակարգի նկատմամբ է անվստահություն և ոչ միայն ինձ մոտ և հենց դա է այսօրվա իշխանության մեծագույն խնդիրը: Ժողովրդի ճնշող մեծամասնությունը (անկախ շարժման հետ կապ ունենալուց) չի վստահում իշխանություններին, պետական մարմիններին: Ավելին ցանկացած մարդ, ում պաշտպանում է այս իշխանությունը մի տեսակ մաքրվում է ժողովրդի աչքի մեջ, իսկ հետապնդելու դեպքում՝ հակառակը: Օրինակ Վ. Մանուկյանի համար ավելի լավ կլիներ, ռեյտինգի առումով, որ դատախազությունը ասեր թե իրենն է այդ ձեռագիրը Ս. Սարգսյանը, Ռ. Քոչարյանը, ընդհանրապես համակարգը ում էլ ճնշի, ում էլ մեղադրի հակառակ էֆֆեկտնա ունենալու Վստահություն ու լեգիտիմություն ՉԿԱ: