Kuk-ի խոսքերից
Իսկ ինչ վերաբերում ա նրան, որ չես ընդունում, որ ինքը սերժիկի համար ա աշխատել, ասեմ. մի՞թե ինքը մինչ ընտրությունների քարոզարշավի սկսելը չէր կարող մոտավոր պատկերացում ունենալ 1 տոկոս ձայն կհավաքի, թե 11 տոկոս: Պարզ ա որ կարար ու ինքը քարոզարշավի առաջին իսկ օրերին արդեն ասում էր, որ մեծ ընտրազանգված ունի, ու երբ հարցնում էին, թե արդյոք հավաստի են այդ տեղեկությունները, ինքը պնդում էր, որ իրենք ունեն լուրջ միջոցներ՝ նախորոկ իմանալու մոտավոր արդյունքները: Հիմա երկու տարբերակ ա մնում. կամ ստում էր, կամ էլ իրոք գիտեր իր ընտրազանգվածի չափը ու դա համարում էր բավականին մեծ: Դե եթե նորից փորձենք տրամաբանել, պարզ կդառնա որ ինքը իրոք մոտավոր գիտեր, թե ինչքան կհավաքեր, վերջիվերջո երկար տարիների փորձ ունի և գիտեր որ չի կարող ընտրվել, բա էլ ու՞մ համար էր ձայն գողանում, եթե Լևոնի համար գողանար, ընտրություններից հետո անպայման կլիներ Ազատության Հրապարակում, չեղավ, ուրեմն ես էլի մնում եմ նույն համոզմունքիս, որ սերժիկի համար էր ձայն գողանում, էն էլ էնքան քիչ կարողացավ գողանալ, որ շարքային ջեբկիրի տպավորություն թողեց:
Էջանիշներ