Հազար ներողություն, բայց չեմ դիմանում, պիտի մեջ մտնեմ:
Լյով, ես էդ չեմ ընդունում. եթե իմ ինքնասիրությունը մեկը վիրավորի, ես ոչ մի հանգամանք հաշվի չեմ առնի, տեղում հարցերը կլուծեմ, ոչ թե կսպասեմ ինչ որ դեպքեր անցնի, նոր: Իր անունը մաքուր պահելու համար թող հենց տպագրելու հաջորդ օրը դատի տար, ու էդ դեպքում ոչ ոք էլ չէր կարա ասեր, որ ինչ որ մեկի կամ ինչ որ դեպքի համար ա անում, դրա պարզ պատասխանը ինքը կունենար, այն է՝ հիմա գրել ա, հիմա դատի եմ տալիս ու վերջ, էդքանով հարցը կփակվեր իր օգտին:
Երբ նախկինում տպագրվել էր, կրկնում եմ, չէր գրվել, որ ձեռագիրը Վազգենինն է: Իսկ երբ վերջերս տպագրվեց, կարծեմ հենց հաջորդ օրն էլ դատի է տվել: Էդ կճշտեմ, կասեմ:

Իսկ ինչ վերաբերում ա նրան, որ չես ընդունում, որ ինքը սերժիկի համար ա աշխատել, ասեմ. մի՞թե ինքը մինչ ընտրությունների քարոզարշավի սկսելը չէր կարող մոտավոր պատկերացում ունենալ 1 տոկոս ձայն կհավաքի, թե 11 տոկոս: Պարզ ա որ կարար ու ինքը քարոզարշավի առաջին իսկ օրերին արդեն ասում էր, որ մեծ ընտրազանգված ունի, ու երբ հարցնում էին, թե արդյոք հավաստի են այդ տեղեկությունները, ինքը պնդում էր, որ իրենք ունեն լուրջ միջոցներ՝ նախորոկ իմանալու մոտավոր արդյունքները: Հիմա երկու տարբերակ ա մնում. կամ ստում էր, կամ էլ իրոք գիտեր իր ընտրազանգվածի չափը ու դա համարում էր բավականին մեծ:
Ես քեզ վստահեցնում եմ, որ իրոք ընտրություններից առաջ չգիտեր, որ նման պատկեր է ստացվելու: Քարոզարշավի ժամանակ երբ տնից տուն էինք գնում, մեծ սիրով էին դուռը բացում ու բուկլետը վերցնում, շատ-շատերն էին ասում, որ Վազգենին են ընտրելու: Ինչ վերաբերում է «նախօրոք իմանալու մեթոդին», ապա բոլորս էլ լավ գիտենք, որ դա սոցհարցման մասին է: Ընտրություններից առաջ դրանք լրիվ ուրիշ թվեր էին ցույց տալիս… Ոչ թե սերժական սոցհարցումները, այլ ուրիշ, ո՛չ սերժի, ո՛չ լևոնի հետ կապ ունեցող:

Դե եթե նորից փորձենք տրամաբանել, պարզ կդառնա որ ինքը իրոք մոտավոր գիտեր, թե ինչքան կհավաքեր, վերջիվերջո երկար տարիների փորձ ունի և գիտեր որ չի կարող ընտրվել, բա էլ ու՞մ համար էր ձայն գողանում, եթե Լևոնի համար գողանար, ընտրություններից հետո անպայման կլիներ Ազատության Հրապարակում, չեղավ, ուրեմն ես էլի մնում եմ նույն համոզմունքիս, որ սերժիկի համար էր ձայն գողանում, էն էլ էնքան քիչ կարողացավ գողանալ, որ շարքային ջեբկիրի տպավորություն թողեց:
Վազգենը երբևէ ձայն չի գողանում որևէ մեկի համար: Ո՞նց ես պատկերացնում էդ պրոցեսը: Նա հավաքում է իր ձայները, այն ձայները, որը տարբեր պատճառներով ժողովուրդը տալիս է նրան: Ու ես վստահաբար կարող եմ ասել, որ Վազգենը սերժի հետ չի համագործակցում, որ նրան 10 միլիոն եվրո ու հյուսիսային պողոտայում տուն չեն տվել: Էդ բոլորը սուտ է: Իսկ նա չհայտնվեց Ազատության հրապարակում զուտ էն պատճառով, որ Հայաստանի մասին մտածում է: Էրեխե՛ք, մի քիչ սթափ դատեք, հեռու չգնանք, վերլուծեք հենց լևոնի ասածները… Չէ՛, կներեք, մոռացել էի, որ էդ կարողությունից զրկվել եք: