User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

    <2007 թվականի Ազգային ժողովի ընտրություններից հետո հասարակության համբերության բաժակը լցված էր:

    Կար հնարավորություն համախմբել մեր հասարակությունը, ընդիմադիր դաշտը, համերաշխության մթնոլորտում և ազգային, ժողովրդավարական, օրինականության, արդարության գաղափարների վրա հիմնվելով ձևավորել նոր որակի իշխանություն, նոր որակի Հայաստան:

    Երկիրը պատրաստ էր դրան:

    Բայց այդպես չեղավ:

    Օգտվելով համընդհանուր դժգոհությունից, որը կուտակվել էր հասարակությունում նախորդ 13 տարիների ընթացքում` ատելության ալիքի վրա առաջ մղվեց նախկին նախագահը, ստանալով իր ստեղծած համակարգում մնացած և այդ համակարգից օգտվող մարդկանց որոշակի հատվածի օժանդակությունը: Հրապարակ եկավ նոր բանաձև "ընտրեք չարյաց փոքրագույնին", որից, իրենց կարծիքով, վարպետորեն սկսեցին օգտվել նաեւ իշխանությունները: Այժմ երկու կողմերն էլ ծուղակի մեջ են, ծուղակը գցելով նաև ողջ հասարակությանը:

    Արհեստականորեն առաջ քաշված բանաձևը, որ ոչ թե ընտրվում է երկրի նախագահ, ոչ թե ընտրվում է երկրի ապագան, այլ ընտրվում է "չարյաց փոքրագույնը", "հիմնավորելով", որ միայն չարիքը կարող է կուտակել ուժ` շփոթության մեջ գցեց մեր հասարակությանը: Ժողովրդին հոգեբանորեն պարտադրվեց որոշել, թե ում միջոցով ում չեզոքացնել:

    Այդպիսի մտածողությունը ոչ մի դեպքում չի կարող նպաստել երկրի զարգացմանը, օրինականության և արդարության հաստատմանը: Դա էապես ազդեց այս ընտրությունների արդյունքների վրա: Այդ շփոթվածությունը շարունակվում է մինչ այժմ` բորբոքելով բոլոր այն ազնիվ մարդկանց, որոնք ուզում են տեսնել արդարություն մեր երկրում:

    Այս մթնոլորտում տեղի ունեցան 2008 թ. նախագահական ընտրությունները, և ինչպես մինչ այժմ եղած ընտրությունները, անցան մեզ արդեն ծանոթ բազմաբնույթ, անընդունելի խախտումներով, որոնց երկիրը կործանող շղթան սկսվել է 1995 թվականից և ձգվում է մինչև այսօր:

    Մեր վստահված անձինք արձանագրել են բազմաթիվ խախտումներ ընտրությունների ընթացքում: Մենք չպահանջեցինք վերահաշվարկել որոշ տեղամասերի արդյունքներ, քանի որ մյուս թեկնածուների կողմից արդեն ներկայացված էր պահանջ 159 տեղամասերի վերաբերյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում ավելին բացել հնարավոր չէր (իրականում 159-ից հասցրեցին կազմակերպել միայն 134-ի ստուգումը):

    Մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը ցույց են տալիս թե ինչ անընդունելի խախտումներ են տեղի ունեցել ընտրությունների ընթացքում, բայց դրանք մեզ չեն տալիս բավարար իրավական հիմք` բողոքարկելու ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում:

    Այժմ հետընտրական պայքարը շարունակվում է:

    Մի կողմից ամեն գնով իշխանությունը պահելու ձգտումը, մյուս կողմից կուրացնող ատելության ալիքի վրա ամեն գնով իշխանության հասնելու մոլուցքը տանում են մեր հասարակությանը դեպի փակուղի` վտանգելով մեր երկրի և մեր ժողովրդի ապագան: Հասունացել է պահը սթափ գիտակցելու ստեղծված իրավիճակը:
    Իրական պայքարը հանուն ժողովրդավարական Հայաստանի առջևում է, և ես շնորհակալություն հայտնելով ինձ ընտրողներին և համախոհներին, որոնց թիվը անհամեմատ մեծ է քան պաշտոնապես արձանագրված տվյալները, կոչ եմ անում միասին փնտրել ուղիներ դուրս բերելու մեր երկիրը այս փակուղուց դեպի իրական զարգացում:
    Վազգեն Մանուկյան >
    13:56:11 - 26/02/2008
    http://lragir.am/src/#top

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախընտրական շրջանը բնավ պասիվ չէր: Ուղղակի քարոզարշավի նոր ձև էր ընտրվել, որը բավական արդյունավետ էր:
    Չգիտեմ, թե ինչ ձև էր ընտրվել, բայց իմ գնահատականով (չի բացառվում, որ սխալվում եմ), մարդկանց ականջին հիմնականում հասնում էր միայն ԼՏՊ–ին ուղղված քննադատությունն ու 96–ի դեպքերի հիշեցումները։ Այինքն՝ նրանից ապագայի լավ–լավ գաղափարներ, իրատեսական ծրագրեր, վատը հաղթահարելու հստակ մեխանիզմների մասին խոսք, այդպես էլ առանձնապես չլսվեց։ Չնայած ասում եք, որ այդպիսիք կան։ Համենայն դեպս ես չեմ նկատել, չնայած անտարբեր չէի։
    Ու թեկուզ վերցնենք հենց Ակումբի նախընտրական քննարկումները։ Վազգեն Մանուկյանի կողմնակիցներդ հիմնականում զբաղված էիք ԼՏՊ–ին քննադատելով ու վարկաբեկելով՝ մոռանալով խոսել ձեր թեկնածուի ծրագրերից։ Ենթադրենք ձեր քննադատությունը ԼՏՊ–ի վերաբերյալ լիովին ճիշտ էր։ Բայց մեկ է, անընդհատ խոսում էիք անցյալի վիրավորանքներից, անուշադրության մատնելով ձեր թեկնածուի ապագայի ծրագրերը։ Այսինքն՝ հիմնականում գնում էր ԼՏՊ–ի դեմ հակաքարոզչություն, այլ ոչ թե ՎՄ–ի ծրագրերի ներկայացում։
    Այսպիսով, իմ համեստ կարծիքով, Վազգեն Մանուկյանը և նրա համախոհները հենց իրենք էլ նպաստել են նրան, որ մարդկանց ուշադրությունը կենտրոնանա ԼՏՊ–ի ու ՍՍ–ի միջև ընտրության վրա։ Իսկ հիմա դժգոհում եք ստեղծված իրավիճակից։

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում է հետընտրականին, նորից պասիվ չէ… Էսքան քննարկում ենք, մենակ Վազգեն Մանուկյանն է արձագանքնել մեր քննարկմանը:
    Ընտրություններից հետո երկար ժամանակ նա ոչ մի հստակ դիրքորոշում չէր արտահայտում։ Արդյո՞ք դա պասիվություն չի։ Միայն այսօր (թե՞ երեկ) հանդես եկավ հայտարարությամբ։ Ու կարծես իրավիճակի հաղթահարման հստակ ճանապարհ չի տեսնում։ Նաև առանձնապես չի պայքարում իր ստացած ձայների համար։
    Թեկուզ առանց ԼՏՊ–ին միանալու կարող էր իր քվեներին տեր կանգնելու փորձ անել։ Գուցե էդ դեպքում մարդիկ հենց իր շուրջ համախմբվեին։ Թեկուզ իր էսօրվա 1%–ը դառնար 2%(օրինակի համար եմ ասում՝ կոնկրետ թվերը չեմ հիշում)։ էդ դեպքում մարդիկ կզգային, որ Վազգեն Մանուկյանին տրված իրենց ձայները չեն կորում։ Ու վաղը, հաջորդ ընտրություններին ավելի շատ մարդ կվստահեր նրան։

    Ինչևէ, այսօր նա կոչ է անում իրավիճակից ելքի ուղիներ փնտրել։ Ողջունելի է։ Հուսանք, որ կստացվի։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 26.02.2008, 21:25:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, թե ինչ ձև էր ընտրվել, բայց իմ գնահատականով (չի բացառվում, որ սխալվում եմ), մարդկանց ականջին հիմնականում հասնում էր միայն ԼՏՊ–ին ուղղված քննադատությունն ու 96–ի դեպքերի հիշեցումները։ Այինքն՝ նրանից ապագայի լավ–լավ գաղափարներ, իրատեսական ծրագրեր, վատը հաղթահարելու հստակ մեխանիզմների մասին խոսք, այդպես էլ առանձնապես չլսվեց։ Չնայած ասում եք, որ այդպիսիք կան։ Համենայն դեպս ես չեմ նկատել, չնայած անտարբեր չէի։
    Ու թեկուզ վերցնենք հենց Ակումբի նախընտրական քննարկումները։ Վազգեն Մանուկյանի կողմնակիցներդ հիմնականում զբաղված էիք ԼՏՊ–ին քննադատելով ու վարկաբեկելով՝ մոռանալով խոսել ձեր թեկնածուի ծրագրերից։ Ենթադրենք ձեր քննադատությունը ԼՏՊ–ի վերաբերյալ լիովին ճիշտ էր։ Բայց մեկ է, անընդհատ խոսում էիք անցյալի վիրավորանքներից, անուշադրության մատնելով ձեր թեկնածուի ապագայի ծրագրերը։ Այսինքն՝ հիմնականում գնում էր ԼՏՊ–ի դեմ դեմ հակաքարոզչություն, այլ ոչ թե ՎՄ–ի ծրագրերի ներկայացում։
    Այսպիսով, իմ համեստ կարծիքով, Վազգեն Մանուկյանը և նրա համախոհները հենց իրենք էլ նպաստել են նրան, որ մարդկանց ուշադրությունը կենտրոնանա ԼՏՊ–ի ու ՍՍ–ի միջև ընտրության վրա։ Իսկ հիմա դժգոհում եք ստեղծված իրավիճակից։


    Ընտրություններից հետո երկար ժամանակ նա ոչ մի հստակ դիրքորոշում չէր արտահայտում։ Արդյո՞ք դա պասիվություն չի։ Միայն այսօր (թե՞ երեկ) հանդես եկավ հայտարարությամբ։ Ու կարծես իրավիճակի հաղթահարման հստակ ճանապարհ չի տեսնում։ Նաև առանձնապես չի պայքարում իր ստացած ձայների համար։
    Թեկուզ առանց ԼՏՊ–ին միանալու կարող էր իր քվեներին տեր կանգնելու փորձ անել։ Գուցե էդ դեպքում մարդիկ հենց իր շուրջ համախմբվեին։ Թեկուզ իր էսօրվա 1%–ը դառնար 2%(օրինակի համար եմ ասում՝ կոնկրետ թվերը չեմ հիշում)։ էդ դեպքում մարդիկ կզգային, որ Վազգեն Մանուկյանին տրված իրենց ձայները չեն կորում։ Ու վաղը, հաջորդ ընտրություններին ավելի շատ մարդ կվստահեր նրան։

    Ինչևէ, այսօր նա կոչ է անում իրավիճակից ելքի ուղիներ փնտրել։ Ողջունելի է։ Հուսանք, որ կստացվի։
    Նախ ասեմ, որ երկու անգամ է հայտարարություն է, անում, մեկն էլ այսօր է արել ու չարաչար սխալվում ես, նա միշտ առանձնացել է նրանով, որ միշտ գաղափարների և ապագայի մասին է խոսել, կարող ես նյութերին ծանոթանալ նրա կայքում: Իսկ ԼՏՊ-ն քննադատել է միայն այն ժամանակ, երբ նրա հասցեին ԼՏՊ-ն, կամ նրա թիմը սուտ մեղադրանքներ է ասել:

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Հ. Գ.
    Ու մի բան էլ։ Հուսով եմ տեսակետս չի դիտարկվի որպես Վազգեն Մանուկյանի դեմ քարոզչություն։ Բոլորովին նման նպատակ չունեմ։ Ուղղակի փորձեցի ներկայացնել կարծիքս՝ որպես շարքային քաղաքացի։ Հնարավոր է, որ շատ բաներ սխալ եմ ընկալել։
    Բայց բազմաթիվ քաղաքացիների կարծիքը լսելով կարելի է որոշ եզրակացություներ անել հետագայի համար։ Չէ՞ որ ցանկացած քաղաքական գործչի, այդ թվում՝ Վազգեն Մանուկյանի գործունեությունը ուղղված է շարքային քաղաքացիներին։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Չգիտեմ, թե ինչ ձև էր ընտրվել, բայց իմ գնահատականով (չի բացառվում, որ սխալվում եմ), մարդկանց ականջին հիմնականում հասնում էր միայն ԼՏՊ–ին ուղղված քննադատությունն ու 96–ի դեպքերի հիշեցումները։ Այինքն՝ նրանից ապագայի լավ–լավ գաղափարներ, իրատեսական ծրագրեր, վատը հաղթահարելու հստակ մեխանիզմների մասին խոսք, այդպես էլ առանձնապես չլսվեց։ Չնայած ասում եք, որ այդպիսիք կան։ Համենայն դեպս ես չեմ նկատել, չնայած անտարբեր չէի։
    Դու շատ լավ գիտես, որ Հ1-ն էր հատուկ այդպես անում, որ լևոնի դեմ ուղղված խոսքերը լսվեն, իսկ դրա մասին խոսում էր, որովհետև հարցնում էին: Նվերի մոտ գնացած ժամանակ էլ շատ լավ եմ հիշում, թե ինչպես Նվերը 96-ից հարցրեց, իսկ Վազգենը չցանկացավ խոսել դրա մասին, բայց Նվերը շարունակում էր:
    Ու թեկուզ վերցնենք հենց Ակումբի նախընտրական քննարկումները։ Վազգեն Մանուկյանի կողմնակիցներդ հիմնականում զբաղված էիք ԼՏՊ–ին քննադատելով ու վարկաբեկելով՝ մոռանալով խոսել ձեր թեկնածուի ծրագրերից։ Ենթադրենք ձեր քննադատությունը ԼՏՊ–ի վերաբերյալ լիովին ճիշտ էր։ Բայց մեկ է, անընդհատ խոսում էիք անցյալի վիրավորանքներից, անուշադրության մատնելով ձեր թեկնածուի ապագայի ծրագրերը։ Այսինքն՝ հիմնականում գնում էր ԼՏՊ–ի դեմ դեմ հակաքարոզչություն, այլ ոչ թե ՎՄ–ի ծրագրերի ներկայացում։
    Արշա՛կ, մենք շատ էլ լավ ներկայացնում էինք ծրագրերը, բայց գիտե՞ս, թե ինչ էր կատարվում: Որևէ լևոնական մտնում, վարկաբեկում էր, ստիպված արժանի պատասխան էինք տալիս: Կամ էլ մեկը մտնում գրում էր, թե Վազգենը շատ լավ թեկնածու է, բայց ձայնը լևոնին է տալու, դրա համար նորից շեղվում էինք:

    Ընտրություններից հետո երկար ժամանակ նա ոչ մի հստակ դիրքորոշում չէր արտահայտում։ Արդյո՞ք դա պասիվություն չի։ Միայն այսօր (թե՞ երեկ) հանդես եկավ հայտարարությամբ։ Ու կարծես իրավիճակի հաղթահարման հստակ ճանապարհ չի տեսնում։ Նաև առանձնապես չի պայքարում իր ստացած ձայների համար։
    Տեղեկացված չես, որովհետև այսօրվա հայտարարությունն արդեն երկրորդն է: Առաջին հայտարարությունը եղել է ընտրություններից երկու օր հետո:


    Հետաքրքրվում եմ ու ինչա նվիրել մեր ժողովրդին՞՞, որ ինչ որ մի բան արժի ու կհիշվի մի քանի տարի հետո:
    Պատերազմի հաղթանակ. քի՞չ է: Պարտվող պատերազմի մեղքը Վազգենի վրա բարդելու համար լևոնը նրան նշանակում է պաշտպանության նախարար: Ո՜վ հրաշք, Վազգենը հաղթում է:

  6. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեղեկացված չես, որովհետև այսօրվա հայտարարությունն արդեն երկրորդն է: Առաջին հայտարարությունը եղել է ընտրություններից երկու օր հետո:
    Տեղյակ եմ, ուղղակի առաջինը խիստ թռուցիկ էր ու իմ կարծիքով ոչ էական, էդ պատճառով կարևոր չհամարեցի հիշատակել։ Գուցե իզուր։

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու շատ լավ գիտես, որ Հ1-ն էր հատուկ այդպես անում, որ լևոնի դեմ ուղղված խոսքերը լսվեն, իսկ դրա մասին խոսում էր, որովհետև հարցնում էին: Նվերի մոտ գնացած ժամանակ էլ շատ լավ եմ հիշում, թե ինչպես Նվերը 96-ից հարցրեց, իսկ Վազգենը չցանկացավ խոսել դրա մասին, բայց Նվերը շարունակում էր:

    Արշա՛կ, մենք շատ էլ լավ ներկայացնում էինք ծրագրերը, բայց գիտե՞ս, թե ինչ էր կատարվում: Որևէ լևոնական մտնում, վարկաբեկում էր, ստիպված արժանի պատասխան էինք տալիս: Կամ էլ մեկը մտնում գրում էր, թե Վազգենը շատ լավ թեկնածու է, բայց ձայնը լևոնին է տալու, դրա համար նորից շեղվում էինք:
    Բյուրակն, էդ ամենը հասկանում եմ։ Բայց մյուս բոլոր թեկնածուներն էլ են ենթարկվում նմանատիպ սադրանքների։ Միշտ էլ մարդիկ փորձում են խոսակցությունը տանել թեկնածուի համար ոչ ցանկալի հունով։ Քարոզարշավի ժամանակ պարտավոր ես պատրաստ լինել դրան։ Այսինքն՝ նպատակին հասնելու համար միշտ պետք է հաշվի առնվի վատագույն տարբերակը, վատագույն պայմանները։ Ինչևէ, սա արդեն այլ թեմա է։

    Էլի եմ ասում, էս ամենը գրել եմ որպես շարքային քաղաքացու ընդհանուր տպավորություն ու անպայման իմ իրավացիությունը համոզելու նպատակ չունեմ։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 26.02.2008, 22:37:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Բյուրակն, էդ ամենը հասկանում եմ։ Բայց մյուս բոլոր թեկնածուներն էլ են ենթարկվում նմանատիպ սադրանքների։ Միշտ էլ մարդիկ փորձում են խոսակցությունը տանել թեկնածուի համար ոչ ցանկալի հունով։ Քարոզարշավի ժամանակ պարտավոր ես պատրաստ լինել դրան։ Այսինքն՝ նպատակին հասնելու համար միշտ պետք է հաշվի առնվի վատագույն տարբերակը, վատագույն պայմանները։ Ինչևէ, սա արդեն այլ թեմա է։
    Ինչու՞ է քեզ թվում, որ հաշվի չի առնվել: Ցավոք սրտի, Արթուր Բաղդասարյանին չէին կարող լևոնի մասին հարցնել, որովհետև նա 96 չունի: Հասկանու՞մ ես տարբերությունը:

  8. #8
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ է քեզ թվում, որ հաշվի չի առնվել: Ցավոք սրտի, Արթուր Բաղդասարյանին չէին կարող լևոնի մասին հարցնել, որովհետև նա 96 չունի: Հասկանու՞մ ես տարբերությունը:
    նա 96-ին ժամը 8-ին պարկում եր քնելու ու կուբիկներով խաղում եր

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •