Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ մի բանն էլ չի կուրացել, մարդը արդարություն ա ուզում: Եթե նկատել եք ես էլ էի Վազգենականների շարքերում մինչև ընտրությունները և ընտրությունների օրը, բայց երբ պարզ դարձավ, որ ընտրություններում հաղթել է ԼՏՊ-ն, ես որոշեցի, որ պետք է ամեն ինչ անել, որ հենց նա դառնա երկրի նախագահ: Ախր Վազգեն Մանուկյանը այդքան ժողովրդավարությունից խոսալով հանդերձ միհատ լիքը բերանով չի ասում, որ ժողովուրդը ընտրել է ԼՏՊ-ին, կամ, որ գոնե սա ոչինչով նման չէր ընտրություն ասածին, իսկ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ այս ընտրությունները մի քայլ առաջ էին : Մի բան հասկացեք մարդիկ, ԼՏՊ-ն հրեշտակ չէ, նա կեղծել է ընտրություններ և այլն և այլն, բայց այսօր միայն նա է ունակ պայքարել ռեժիմի դեմ և ժողովուրդը գիտակցելով դա միացել է նրա շարժմանը: Ու մի փորձեք մեղադրել ժողովրդին դրանում: Թող Վազգեն Մանուկյանը և նրա կողմնակիցները այս 10 տարիների ընթացքում մի այդպիսի շարժում սկսեին. Լևո՞նն էր խանգարում:
Հարգարժան Ձայնալար:
Շնորհավորում եմ քո այն որոշումը, որը եթե մի քանի ժամ ուշ կայացրած լինեիր հիմա Դավաճանի-ի պիտակ պիտի ունենայիր: Միայն մի բան կավելացնեմ` Արցախի ու Հայաստանի իսկական Ազգային Հերոս / որի կոչմանը ԼՏՊ-ի նախանձի շնորհիվ չարժանացավ/ Վազգեն Մանուկյանին դավաՃան անվանողները Հայ Ժողովրդի թշնամիներն են; Ամոթ. ու խայտառակությոն մեր ժողովրդին, որ այդքան թշնամիներ կարող է ծնել: