Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
Չեմ ուզում 96-ի մասին խոսել, ինչում էր Վազգեն Մանուկյանը սխալ ինչում ճիշտ:
Ես էլ չեմ ուզում։ Անկեղծ չեմ ուզում։ Համոզված եմ, որ շատերը չեն ուզում։ Քանի որ շատերը քաջ գիտակցում են, որ այսօր հրատապ է Սերժ-Քոչարյանին հեռացնելը, հրատապ է ժողովրդի պայքարը հանուն արդարության։ Բայց արի ու տես, որ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները ամենուրեք իրենց խոսքը սկսում են «Ի՞նչ եք խառնվել իրար… 1996-ին…» մտքերով ու երկար-բարակ գրառումներ գրում։ Կարող ես հանգիստ նայել այս և այլ ֆորումներ։ Քաղաքականության բաժնում նույնիսկ թեմա բացվեց դրա վերաբերյալ Վազգեն Մանուկյանի կողմնակիցների կողմից։ Իմ համեստ կարծիքով դա ընդամենը փորձ է, մարդկանց շեղել այսօրվա իրականությունից։ Վանոն ու Լևոնը չեն այսօր հրատապ։ 1996-ը չէ այսօր հրատապ։

Մի արեք։ Տվյալ դեպքում լռությունը ավելի պատվաբեր է ձեզ համար։ Ցանկացած քայլ ձեր կողմից ուղղված համաժողովրդական շարժման դեմ, ընդունվում է որպես փորձ պաշտպանելու Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի՝ Մուկ. Լֆիկ Սամոյի, Դոդի Գագոյի, Նեմեց Ռուբոյի և այլ մականունավոր անձերի իշխանությունը։ Մի նմանվեք Սերժ Սարգսյանի կրիմինալ բանդային։

Մենք բոլորս հասկացել ենք արդեն, որ Վազգեն Մանուկյանը չի ուզում և չի կրում որևէ պատասխանատվություն այս շարժման համար։ Բավ է, հանգստացեք։ Չեք վերցնում, Աստված ձեզ հետ։ Մենք բոլորս, ով մասնակցում է այս շարժմանը պատրաստ ենք վերցնել մեզ վրա պատասխանատվություն Լևոն Տեր-Պետրոսյանի հետագա քայլերի համար, պատրաստ ենք պահանջատեր լինել Լևոն Տեր-Պետրոսյանից։

Անձամբ իմ անունից ասում եմ ու կոչ անում մյուսներին ևս, այլևս չպատասխանել Վազգեն Մանուկյանի սակավաթիվ կողմնակիցների սադրանքներին ու հուսալքեցնող գրառումներին։ Քանի որ նրանք արդեն 5 օր է գրում են նույն բանը և որևէ նոր բան չեն ասելու։