User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կխնդրեի բոլոր Վազգեն Մանուկյանին սատարողներին, փորձեն կոպտությունները նվազեցնեն իրենց գրառումներում:

    Վազգենը միակ թեկնածուն է, որ մասնակցել է 5 նախագահական ընտրությունների: Վազգենի ամենամեծ սխալը ժողովրդին խորհրդարանի հետ ծանոթացնելն էր:
    Այսօր փաստը մնում է փաստ, որ նա կորցրել է ժողովրդի վստահությունը: 96-ից հետո նրա վարկանիշը աստիճանաբար ընկնում էր, և այսօր նա կանգնել է խայտառակ արդյունքների առջև: Մանուկյանի համակիրներին լիովին հասկանում եմ, թե ի՜նչ ապրումների մեջ են հիմա նրանք: Չի կարելի այդքան վրեժխնդիր լինել մեկին, երբ որ ոչ մի փաստ չունես ձեռքիդ տակ:

    Լուսահոգի Ռ. Ղազարյանն ու Ռ. Իշխանյանը չէին մարսի այս թշնամանքը մեկը մյուսի նկատմամբ: Ազգը կործանման եզրին է, իսկ Մանուկյանը «տունտունիկ» է խաղում: Քաղաքականությունը կրկես չէ, ոչ էլ կռվի դաշտ: Պետք է համախմբվել: Ոչ թե մեկը մյուսի գաղափարները կուլ տա, այլ փորձել 2-ի գաղափարները համախմբել և որոշել դրանց ստացված ոսկե միջինը:

    Եթե ինձ բան ունեք ասելու, խնդրում եմ առանց որևէ ջղաձգումների կամ հայհոյանքների մարդավարի պատասխան տվեք:
    Նախապես շնորհակալ եմ կիրթ և քաղաքավար զրույցը շարունակելու համար:
    Հավես չունեմ երկար բարակ գրելու, անիմաստ զբաղմունք է, միայն նշեմ որ Վազգեն Մանուկյանը 4 անգամ է մասնակցել նախագահական ընտրություններին, մի պստիկ բան էլ, ուրեմն Վազգեն Մանուկյանը կորցրեց վստահությունը 96թ.-ից հետո իսկ Լևոնը 96-ից հետո շահեց այն?

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Լևոն Տեր-Պետրոսյան-ի խոսքերից
    ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին ձեր վզին փաթաթելու համար
    Մեջբերում Վազգեն Մանուկյան-ի խոսքերից
    ես ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից, որ աջակցել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին այն ժամանակ, երբ ինքը դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ` հետագայում այսպիսի չարիք բերելով մեր պետությանն ու հասարակությանը:
    LoL

  3. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    LoL
    Այստեղ մի փոքրիկ տարբերություն կա, Վազգեն Մանուկյանը Լևոնին բերել է Ղարաբաղ կոմիտե մտածելով, որ գերազանցիկ ուսանող է եղել ու լավ հայերեն է խոսում, լավ խոսափող կարող է լինել: Իսկ Լևոնը Վազգենին Մանուկյանին հանեց Պաշտպանության նախարարի պաշտոնից, մինչդեռ վերջինս փայլուն հաղթանակներ էր տանում պատերազմում և բերեց Սերժին, իսկ հետո էլ կեղծիքներով Ռոբին դարձրեց նախագահ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (14.08.2009)

  5. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ մի փոքրիկ տարբերություն կա, Վազգեն Մանուկյանը Լևոնին բերել է Ղարաբաղ կոմիտե մտածելով, որ գերազանցիկ ուսանող է եղել ու լավ հայերեն է խոսում, լավ խոսափող կարող է լինել: Իսկ Լևոնը Վազգենին Մանուկյանին հանեց Պաշտպանության նախարարի պաշտոնից, մինչդեռ վերջինս փայլուն հաղթանակներ էր տանում պատերազմում և բերեց Սերժին, իսկ հետո էլ կեղծիքներով Ռոբին դարձրեց նախագահ:
    Ես, որպես Հայաստանի իրավիճակից անտեղյակ մարդ կհավատամ խոսքերիդ ու կպատասխանեմ քո խոսքերին հավատալով։

    Չե՞ս կարծում, որ տարբեր իրավիճակներում պաշտոնյայից տարբեր հմտություններ են պահանջվում։ Չժխտելով քո ասած խոսքերը և հավատալով խոսքերիդ, որ Վազգեն Մանուկյանը մեծ ավանդ ուներ Արցախի պատերազմում, կհամարձակվեմ պնդել, որ նա վատ դիվանագետ էր՝ 1996 թվականի դեպքերին հիմնվելով, քանի որ իմ համեստ կարծիքով լավ քաղաքական գործիչն ու դիվանագետը ԱԺ մտնել թույլ չէր տա ժողովրդին։ Ըստ այդմ, ենթադրում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քաջ գիտակցելով Վազգեն Մանուկյանի դիվանագիտական և քաղաքական հնարավորությունները, որոշել է, որ երկրի համար նա այլևս ոչինչ անել չի կարող և հենց այդ պատճառով բերել է Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով այդ մարդու նախկին դիմանկարը։

    Հ.Գ. Այն, որ Սերժ Սարգսյանի մասով սխալվել է դա Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է ընդունում ու այդ թեմայի շուրջ խոսելը անիմաստ է։

  6. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես, որպես Հայաստանի իրավիճակից անտեղյակ մարդ կհավատամ խոսքերիդ ու կպատասխանեմ քո խոսքերին հավատալով։

    Չե՞ս կարծում, որ տարբեր իրավիճակներում պաշտոնյայից տարբեր հմտություններ են պահանջվում։ Չժխտելով քո ասած խոսքերը և հավատալով խոսքերիդ, որ Վազգեն Մանուկյանը մեծ ավանդ ուներ Արցախի պատերազմում, կհամարձակվեմ պնդել, որ նա վատ դիվանագետ էր՝ 1996 թվականի դեպքերին հիմնվելով, քանի որ իմ համեստ կարծիքով լավ քաղաքական գործիչն ու դիվանագետը ԱԺ մտնել թույլ չէր տա ժողովրդին։ Ըստ այդմ, ենթադրում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քաջ գիտակցելով Վազգեն Մանուկյանի դիվանագիտական և քաղաքական հնարավորությունները, որոշել է, որ երկրի համար նա այլևս ոչինչ անել չի կարող և հենց այդ պատճառով բերել է Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով այդ մարդու նախկին դիմանկարը։

    Հ.Գ. Այն, որ Սերժ Սարգսյանի մասով սխալվել է դա Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է ընդունում ու այդ թեմայի շուրջ խոսելը անիմաստ է։
    Ոչ սիրելիս դու ուղղակի լավ չես ճանաչում ԼՏՊ-ին, նա բերեց Սերժին, որովհետև վախեցավ Վազգեն Մանուկյանի անընդհատ աճող հեղինակությունից: Իսկ եթե քեզ հետաքրքրում են ինչու կատաղած ժողովուրդը մտավ Խորհրդարան, կարող ես կարդալ http://www.vazgenmanukyan.am/index.p...1=93&menu2=125
    Այդ դիվանագիտությունից ելնելով չթողեց, որ Հայաստանում ժողովրդավարություն լինի? թե կեղծիքով Ռոբին պրեզիդենտ դարձնելով?

    Կամ էլ Սերժը իր մտավոր ունակություններով թույն դիվանագետ էր իսկ Վազգեն Մանուկյանը ոչ?
    Վերջին խմբագրող՝ Ancord: 23.02.2008, 12:44:

  7. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ սիրելիս դու ուղղակի լավ չես ճանաչում ԼՏՊ-ին, նա բերեց Սերժին, որովհետև վախեցավ Վազգեն Մանուկյանի անընդհատ աճող հեղինակությունից: Իսկ եթե քեզ հետաքրքրում են ինչու կատաղած ժողովուրդը մտավ Խորհրդարան, կարող ես կարդալ http://www.vazgenmanukyan.am/index.p...1=93&menu2=125
    Այդ դիվանագիտությունից ելնելով չթողեց, որ Հայաստանում ժողովրդավարություն լինի? թե կեղծիքով Ռոբին պրեզիդենտ դարձնելով?

    Կամ էլ Սերժը իր մտավոր ունակություններով թույն դիվանագետ էր իսկ Վազգեն Մանուկյանը ոչ?
    Կարդացի կայքում զետեղված նյութը՝ մի կողմ դնելով, որ այն Վազգեն Մանուկյանի կայքն է և իր մեջ կարող է պարունակել սուբյեկտիվություն։

    Այնպիսի տպավորթություն ստեղծվեց, որ Վազգեն Մանուկյանի դեմ պայքարում էին Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանն ու Արտավազդ Գևորգյանը http://www.vazgenmanukyan.am/index.p...1=93&menu2=125
    Այսինքն մարդիկ, որոնք երկու տարի անց պահանջեցին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։ Մի տեսակ անհամապատասխանություն կա։ Մի կողմից Վազգեն Մանուկյանը պնդում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ամեն գնով պահում է իր աթոռը, մյուս կողմից ստացվում է, որ աթոռը պահում են վերը նշված անձինք։ Թե՞ սխալ եմ հասկացել նրանց խոսքը։

    Ու միևնույն է, ես պնդում եմ, որ ժողովրդի ԱԺ մտնելը Վազգեն Մանուկյանի մեծ սխալն էր։ Ու դրանում միայն ինքն է մեղավոր, քանի որ ինքն էր ստանձնել ժողովրդի առաջնորդի պաշտոնը ու պատասխանատու էր այդ ժողովրդի համար։ Անձամբ իմ կարծիքով, եթե այսօր Օպերայի մոտ կանգնած մարդիկ անեն անօրեն քայլեր ոստիկանությունը պիտի համապատասխան քայլեր ձեռնարկի։

  8. #7
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի կայքում զետեղված նյութը՝ մի կողմ դնելով, որ այն Վազգեն Մանուկյանի կայքն է և իր մեջ կարող է պարունակել սուբյեկտիվություն։

    Այնպիսի տպավորթություն ստեղծվեց, որ Վազգեն Մանուկյանի դեմ պայքարում էին Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանն ու Արտավազդ Գևորգյանը http://www.vazgenmanukyan.am/index.p...1=93&menu2=125
    Այսինքն մարդիկ, որոնք երկու տարի անց պահանջեցին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։ Մի տեսակ անհամապատասխանություն կա։ Մի կողմից Վազգեն Մանուկյանը պնդում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ամեն գնով պահում է իր աթոռը, մյուս կողմից ստացվում է, որ աթոռը պահում են վերը նշված անձինք։ Թե՞ սխալ եմ հասկացել նրանց խոսքը։

    Ու միևնույն է, ես պնդում եմ, որ ժողովրդի ԱԺ մտնելը Վազգեն Մանուկյանի մեծ սխալն էր։ Ու դրանում միայն ինքն է մեղավոր, քանի որ ինքն էր ստանձնել ժողովրդի առաջնորդի պաշտոնը ու պատասխանատու էր այդ ժողովրդի համար։ Անձամբ իմ կարծիքով, եթե այսօր Օպերայի մոտ կանգնած մարդիկ անեն անօրեն քայլեր ոստիկանությունը պիտի համապատասխան քայլեր ձեռնարկի։
    Ես չեմ կիսում քո կարծիքը, բայց եթե դու կարծում ես, որ այդ ԼՏՊ-ն չէր ամեն գնով պահում իր իշխանությունը, ապա դա ցույց է տալիս, որ նա շատ թույլ մարդ է, և հեշտությամբ խաղալիք կարող է դառնալ ուրիշների ձեռքին: Չեմ ուզում 96-ի մասին խոսել, ինչում էր Վազգեն Մանուկյանը սխալ ինչում ճիշտ: Անձամբ ես կարծում եմ, որ նա սխալ թույլ չի տվել, ինչևէ մենք իրար չենք համոզելու, կապրենք կտեսնենք, կյանքը ամեն ինչ իրա տեղը կդնի:
    Հ.Գ.Ավելացնեմ մի բան միայն, որ ԼՏՊ-ն ունակություն ունի մարդկանց փչացնել և այդ կլանային ու ինտրիգային համակարգը ինքը ստեղծեց, իսկ դա էլ թույլ մարդուն բնորոշ բան է:

  9. #8
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես, որպես Հայաստանի իրավիճակից անտեղյակ մարդ կհավատամ խոսքերիդ ու կպատասխանեմ քո խոսքերին հավատալով։

    Չե՞ս կարծում, որ տարբեր իրավիճակներում պաշտոնյայից տարբեր հմտություններ են պահանջվում։ Չժխտելով քո ասած խոսքերը և հավատալով խոսքերիդ, որ Վազգեն Մանուկյանը մեծ ավանդ ուներ Արցախի պատերազմում, կհամարձակվեմ պնդել, որ նա վատ դիվանագետ էր՝ 1996 թվականի դեպքերին հիմնվելով, քանի որ իմ համեստ կարծիքով լավ քաղաքական գործիչն ու դիվանագետը ԱԺ մտնել թույլ չէր տա ժողովրդին։ Ըստ այդմ, ենթադրում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քաջ գիտակցելով Վազգեն Մանուկյանի դիվանագիտական և քաղաքական հնարավորությունները, որոշել է, որ երկրի համար նա այլևս ոչինչ անել չի կարող և հենց այդ պատճառով բերել է Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով այդ մարդու նախկին դիմանկարը։

    Հ.Գ. Այն, որ Սերժ Սարգսյանի մասով սխալվել է դա Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է ընդունում ու այդ թեմայի շուրջ խոսելը անիմաստ է։
    Արտեգո, հարյուր անգամ արդեն ասվել է ու բացատրվել է այդ ԼՏՊական պրոպագանդայի իրական հիմքերը։

    ԿԸՀն այն ժամանակ նույն շենքում էր ինչ աժն ու Վազգենը ժողովրդին ուղեկցել էտր այնտեղ, որ պահանջեն ընտրությունների արդյունքները վերանայվեն, վերահաշվարկներ արվեն, որ հիմա է արվում ու պարզվում է, որ ուրիշի ձայները ուղղակի ՍՍի համար են հաշշվել, Մանուկյանի ձայները ուղղակի գողացել են...

    Նորից բերեմ հղումը, որտեղ կարող ես, այն ժամանակվա փաստերը վավերագրված դիտել
    http://www.vazgenmanukyan.am/index.p...1=93&menu2=125

  10. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտեգո, հարյուր անգամ արդեն ասվել է ու բացատրվել է այդ ԼՏՊական պրոպագանդայի իրական հիմքերը։

    ԿԸՀն այն ժամանակ նույն շենքում էր ինչ աժն ու Վազգենը ժողովրդին ուղեկցել էտր այնտեղ, որ պահանջեն ընտրությունների արդյունքները վերանայվեն, վերահաշվարկներ արվեն, որ հիմա է արվում ու պարզվում է, որ ուրիշի ձայները ուղղակի ՍՍի համար են հաշշվել, Մանուկյանի ձայները ուղղակի գողացել են...

    Նորից բերեմ հղումը, որտեղ կարող ես, այն ժամանակվա փաստերը վավերագրված դիտել
    http://www.vazgenmanukyan.am/index.p...1=93&menu2=125
    Խլե՞լ են ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ։ Կրկնում եմ, լռությունը միայն համաձայնության նշան է։

    Ու վերջ տվեք նույն բանը կրկնելուն։

  11. #10
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

    <2007 թվականի Ազգային ժողովի ընտրություններից հետո հասարակության համբերության բաժակը լցված էր:

    Կար հնարավորություն համախմբել մեր հասարակությունը, ընդիմադիր դաշտը, համերաշխության մթնոլորտում և ազգային, ժողովրդավարական, օրինականության, արդարության գաղափարների վրա հիմնվելով ձևավորել նոր որակի իշխանություն, նոր որակի Հայաստան:

    Երկիրը պատրաստ էր դրան:

    Բայց այդպես չեղավ:

    Օգտվելով համընդհանուր դժգոհությունից, որը կուտակվել էր հասարակությունում նախորդ 13 տարիների ընթացքում` ատելության ալիքի վրա առաջ մղվեց նախկին նախագահը, ստանալով իր ստեղծած համակարգում մնացած և այդ համակարգից օգտվող մարդկանց որոշակի հատվածի օժանդակությունը: Հրապարակ եկավ նոր բանաձև "ընտրեք չարյաց փոքրագույնին", որից, իրենց կարծիքով, վարպետորեն սկսեցին օգտվել նաեւ իշխանությունները: Այժմ երկու կողմերն էլ ծուղակի մեջ են, ծուղակը գցելով նաև ողջ հասարակությանը:

    Արհեստականորեն առաջ քաշված բանաձևը, որ ոչ թե ընտրվում է երկրի նախագահ, ոչ թե ընտրվում է երկրի ապագան, այլ ընտրվում է "չարյաց փոքրագույնը", "հիմնավորելով", որ միայն չարիքը կարող է կուտակել ուժ` շփոթության մեջ գցեց մեր հասարակությանը: Ժողովրդին հոգեբանորեն պարտադրվեց որոշել, թե ում միջոցով ում չեզոքացնել:

    Այդպիսի մտածողությունը ոչ մի դեպքում չի կարող նպաստել երկրի զարգացմանը, օրինականության և արդարության հաստատմանը: Դա էապես ազդեց այս ընտրությունների արդյունքների վրա: Այդ շփոթվածությունը շարունակվում է մինչ այժմ` բորբոքելով բոլոր այն ազնիվ մարդկանց, որոնք ուզում են տեսնել արդարություն մեր երկրում:

    Այս մթնոլորտում տեղի ունեցան 2008 թ. նախագահական ընտրությունները, և ինչպես մինչ այժմ եղած ընտրությունները, անցան մեզ արդեն ծանոթ բազմաբնույթ, անընդունելի խախտումներով, որոնց երկիրը կործանող շղթան սկսվել է 1995 թվականից և ձգվում է մինչև այսօր:

    Մեր վստահված անձինք արձանագրել են բազմաթիվ խախտումներ ընտրությունների ընթացքում: Մենք չպահանջեցինք վերահաշվարկել որոշ տեղամասերի արդյունքներ, քանի որ մյուս թեկնածուների կողմից արդեն ներկայացված էր պահանջ 159 տեղամասերի վերաբերյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում ավելին բացել հնարավոր չէր (իրականում 159-ից հասցրեցին կազմակերպել միայն 134-ի ստուգումը):

    Մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը ցույց են տալիս թե ինչ անընդունելի խախտումներ են տեղի ունեցել ընտրությունների ընթացքում, բայց դրանք մեզ չեն տալիս բավարար իրավական հիմք` բողոքարկելու ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում:

    Այժմ հետընտրական պայքարը շարունակվում է:

    Մի կողմից ամեն գնով իշխանությունը պահելու ձգտումը, մյուս կողմից կուրացնող ատելության ալիքի վրա ամեն գնով իշխանության հասնելու մոլուցքը տանում են մեր հասարակությանը դեպի փակուղի` վտանգելով մեր երկրի և մեր ժողովրդի ապագան: Հասունացել է պահը սթափ գիտակցելու ստեղծված իրավիճակը:
    Իրական պայքարը հանուն ժողովրդավարական Հայաստանի առջևում է, և ես շնորհակալություն հայտնելով ինձ ընտրողներին և համախոհներին, որոնց թիվը անհամեմատ մեծ է քան պաշտոնապես արձանագրված տվյալները, կոչ եմ անում միասին փնտրել ուղիներ դուրս բերելու մեր երկիրը այս փակուղուց դեպի իրական զարգացում:
    Վազգեն Մանուկյան >
    13:56:11 - 26/02/2008
    http://lragir.am/src/#top

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •