Հարգելի բարեկամ, մինչ այսօր գրառում կատարելիս ամենայն զգուշությամբ փորձել եմ չվիրավորել ոչ մեկի անձը, բացառապես ԼՏՊ-ի, ելնելով անձնական նկատառումներից:
Ասեմ նաեվ, որ գրածիս իմաստը չհասկանալով դրա մեջ ցինիկություն տեսնելը՝ չեմ կարծում,որ հարիր է քեզ:
Հիմա ես կմեկնեմ գրածս եվ առաջարկում եմ քննարկման դնել գրառումս եվ տեսնենք թե քա՞նի մարդ կհամաձայնվի քեզ հետ:
Ինչ բարոյական իրավունքով ես ենթադրում, որ ես վիրավորում եմ կռված տղեքին, եթե դրանցից շատերը իմ հորեղաբայրերն ու եղբայրներն ու հարազատներն են; Արդյո՞ք իմաստավոր է նրանց անվան շահարկումը այստեղ:
Տղաները կռվել են Ղարաբաղի, ազատ պետության ու հոյակապ Հայաստանի, ազատ գաղափարների ու ժողովրդի համար: Սակայն նրանք չեն կռվել այսօրվա Հայաստանի համար նրանցից ոչ մեկը առժանի չէ, որ տեսնի թե հիմա ինչ է կատարվում:
Նրանք կռվել են ոչ թե նրա համար, որ այսոր ասեն մեզ ղարաբաղցի է ղեկավարում,Ղարաբաղցիներն եկել լցվել են Երևանում և այլն մենք հայ ենք լինի ղարաբաղցի, ամերիկահայ, պարսկահայ, թե երևանցի: Նրանք ղարաբաղցու ու հայի մեջ տարբերություն չեն դրել մենք հայ ենք եվ պիտի հպարտանանք դրանով, ոչ թե լինենք մեկս մեկի թշնամին ոնց որ հիմա է, վայ սա ղարաբաղցի է, սա իջեըվանցի, սա սեվանցի ու այդպես շարունակ, չկա այդպիսի գաղափար մենք Հայ ենք եվ վերջ, նրանք դրա համար են կռվել:
Ինչ վերաբերվում է Նաիրիտի փակելուն ասեմ, դա նունպես Խաչիկ Ստամբւլցյանի, ԼՏՊ-ի ծրագիրն էր, որոնք խաբելով մրարդկանց ասացին, որ դա անում են Էկոլոգիական շահերից ելնելով, սակայն դա արվեց արհեստական բլոկադան էլ ավելի խորացնելու համար: Ստամբուլցյանը գոռում էր. «Ջերմուկն ու աղը կծախենք կապրենք ժողովուրդ չմտածեք:» Բա ուր է դա: Ինչ վբերաբերվում է քաղաքացիական գիտակցությանն ու մարդկային նվիրումին ասեմ, որ ոչ մեկը չի պայքարել նրա համար ինչ մենք ունենք այսօր:Իսկ ի՞նչ ունենք այսօր, որի մասին խոսել ես: Այն, որ հայրը երեխայի առաջին ճիչը լսում է Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից հեռախոսո՞վ, այն է որ 3000 դրամ օրեկան վաստակող հայրը հազիվ հասցնում է երեխային սնունդ ու տակդիր առնե՞լ, այն է որ Հացը, ձեթը կրկնակի թանկացնում են, որ էլի սով լինի՞, այն է որ արտարժույթի հետ ինչ ուզում անում ե՞ն, այն է որ մեր երկրի ԿԲ նախագահը ասում է ամեն ինչն էլ մեր ձեռքում է ոնց ուզենք ենպես էլ կանենք, ելնելով իբր պետության շահերի՞ց: Լավ էլի իմ ծնողները ու պապերը դրա համար չեն պայքարել հաստատ, ու ես իմ կարծիքը հայտնել եմ բավականին կռվող տղեքի մոտ, լուրջ քաղաքական մեկնաբանների ու քաղաքագետների մոտ ասեմ, որ նրանք ինձ ասել են զգույշ եղիր ոչ թե վիրավորելու այլ որ այժմյան շահամոլները կարող են շատ վատ բան անել ինձ հետ քանի որ ես բավականին ճիշտ եմ մտածում: Ես կռվող տղեքի հոգուն ղուրբան, իմ ընկերոջ երջանկահիշատակ հոր շիրիմին թող միշտ կանաչ բուսնի, երբեք ոչ ոքի թույլ չեմ տա մտածել, որ ես չեմ հարգում նրանց դա զրպարտություն է իմ հասցեին:Ներողություն եմ խնդրում քեզանից եթե կվիրավորվես գրածիցս, բայց ասեմ, որ անտեսել եմ քո ինձ հասցրած վիրավորանքները, չեմ կարծում, որ քննարկումների համար թշնամանալը ճիշտ է:
Իսկ ինչ որ մենք զոհաբերել ենք չեմ կարծում, որ եթե ինչ որ մեկը իմանար այսօրվա վիճակի մասին ինչ որ բան կզոհաբերեր:
Ասեմ նաեվ, եթե տեղյակ չեմ մի բանից չեմ էլ խոսում դրա մասին:
Իդեպ, շնորհակալ եմ բացասական վարկանիշի համար
Ձայնալար, իմ կողմից շատ հարգված մարդ, խնդրում եմ չջնջես գրառումս ուղղակի փորձել եմ պատասխանել, առանց մեր պետության եվ ԱԿՈՒՄԲ-ի օրենքները խախտելու: Նախապես շնորհակալ եմ:
Կխնդրեմ բոլորին կարդալ գրառումս, եթե ժամանակ ունենաք
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Էջանիշներ