User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Che_Guevara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր հարգելի ֆորումցիներ, ես չեմ հականում այն մարդկանց (այդպիսի մարդիկ շատ քիչ են) ովքեր իսրտե հավատում են Վազգեն Մանուկըանի հաղթանակին: Վազգեն Մանուկյանը շատ լավ մարդ է, ու ինչքան ել իմ գաղափարակիցները նրան մեղադրում են ծախվածության մեջ, ես նրան համարում եմ ամենաքիչ "ծախված" քաղաքական գործիչը:

    Դեռ ընտրտրշավից առաջ ես ասում եի, որ որոշ մարդիկ Վազգեն Մանուկյանի հետ ավելի մեծ հույսեր են կապում, քան նա է կապում ինքն իր հետ (նույնիսկ անեկդոտ էի պատմել ոչխարի ու եզդու մասին, որը ոչխարի գինը այնքան բարձր էր ասել, որ ոչխարի ուշքը գնացել էր ծիծաղից)
    Ընտրտրշավի ընթացքը ցույց տվեց, որ նա ոչ մի լուրջ մտադրություններ չունի, ոչ մի պլանավորված քայլեր չի անում իր ընտրազանգվածը մեծացնելու համար, և ընտրարշավում բավարարվում է միայն կծկտուր ու անորոշ հայտարարություններով, որոնք նույնիսկ թիրախ չունեն, ու օդի մեջ կորում գնում են: Կարծում եմ բոլորն էլ զգում են, որ նա չունի խարիզմա, իր հռետորական ձիրքով նա չի գերազանցում հասարակ դասախոսի կամ նույնիսկ քիմիայի ուսուցչի: Ժողովուրդը ուղակի չի լսում նրան:

    Ովքեր ներկա էին Շենգավիթում "Մետրո թատրոն" ում ունեցած իր հանդիպմանը, տեսել են, որ դահլիճը 70%-ով էր լիքը (կամ, եթե կուզեք, 30%-ով դատարկ էր) . Ապսոս, որ ես վերջին 20-30 րոպեն հասա, բայց ականատես եղա նրան, ինչի մասին վերեվում ասում էի:
    Վազգան մանուկյանը խոսում էր, մարդկանց մի մասը թերթ էր կարդում, մի մասը զրուցում էին իրար հետ, ու երբ նա խնդրում էր, որ մարդիկ հարցեր տան, երկար լռությունից հետո մեկը կանգնում էր, ու ինչ որ կծկտուր հարց էր տալիս: Այդ հանդիպումը ինձ հիշեցնում էր ծերանոցի բնակիչների հետ հանդիպում, որտեղ հավաքվածներից քչերը գիտեին թե ում հետ են հանդիպում: Վերջում Վազգեն Մանուկյանը ասեց: "Ժողովուրդ, եթե մրսում եք, ուզում եք արդեն գնանք?!"

    Կարճ ասած ես այս մարդու մոտ, այս ընտրություններում ոչ մի ակտիվություն չեմ նկատել, ու իզուր եմ համարում այն մարդկանց հույսերը, ովքեր այնքան համարձակ են իրենց երազներում, որ Վազգան Մանուկյանին պատկերացնում են նախագահի պաշտոնում: Մանուկյանի աստղային ժամն արդեն անցավ:
    Կասեմ ոչ Ձեր գրառմանը: Ամենևին չեմ կիսում Ձեր կարծիքը հիմա ասեմ ինչու:
    Եթե Մանուկյանը դեռ այն ժամանակ, որ խաբեությամբ ու սպառնալիքով խլեցին իրենից իշխանությունը, աներ ամեն ինչ թեկուզ արյան գնով, համոզված եմ, որ այսօրվա Ձեր գրառումների մեջ մեծ տառերով կնշեիք նաև դա: Եթե Մանուկյանը սպառնար որոշ մարդկանց և այդ մարդիկ իրենց աշխատողների, որ եթե դրոշակները չկպցնեք մեքենաների վրա աշխատավարձ չեք ստանա կամ եթե ամեն աշխատող գոնե 8 ձաjն չբերի նա դավաճան է և աշխատանքից կհեռացվի երևի այդ ժամանակ կասեիք, որ Մանուկյանը պայքարում է, քայլեր է անում ընտրազանգված ապահովելու Այն որ Մանուկյանն ուզում է իսկական ժողովրդավարություն ստեղծել դա անում են այնպես ինչպես ինքը: Իմ կողմից շատ հարգված ակումբի մի անդամ գրել էր ժողովրդավարության մասին,որը ձևական է ողջ աշխարհում, իսկ Մանուկյանը ուզում է դրան արդիական ու իրական բնույթ տալ և ոչ թե ուղղակի բառեր շարել իրաի հետևից: Իսկ ինչ վերաբերվում է մարդկանց թերթ կարդալուն կամ իրաի հետ խոսելուն ասեմ Մանուկյանը երբեք փողով կամ ստիպելով ոչ մեկի չի տարել միտինգի: Եթե պիտի գային այդ Ձեր ասած ցուրտ տեղում թեթ կարդային ու իրար հետ խոսոին, թող թերթ կարդացողը կարդար տանը տաք տեղում իսկ իրաի հետ խոսողներն էլ հավաքվեին մի բարում ու սուրճի ներքո խոսեին, դրանից՝ համոզված եմ Մանուկյանի վարկանիշը չի ընկինի ու ընտրազանգվածն էլ չի պակասի, Մանուկյանը անգամ 10 տարի հետո էլ կլինի արդի մտածող ու արժանի նախագահ, որը մեր պետությունը երբեք չի ունեցել ու եթե շատ լինեն մտածողները, որ Մանուկյանը շանս չունի, երբեք չի էլ ունենա մեր պետությունը արժանի նախագահ: Պարապ ու անտեղյակ ժողովրդին խաբելը այնքան հեշտ է, ուզում ես արի գնանք գյուղերը գոռանք, որ ավանդները տալու ենք ու կարկուտի հասցրած վնասը փոխհատուցենք տես ինչքան ընտրող կունենանք Ես երբևէ Մանուկյանից նման բան չեմ լսել ու տեսել: Շնորհակալ եմ ուշադրության համար:
    Հ.Գ.Գրառումս ոչ մի դեպքում չվերագրեք Ձեր անձին և ոչ մի վիրավորական միտում չունեմ, խոսում եմ գաղափարների մասին:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ս, իսկ ինչու՞ հույս չունես: Մի՞թե այն մարդուն ես տալու, որն «ավելի շատ շանսեր ունի»: Այդպիսի բան չկա. բոլորը հավասար շանսեր ունեն, իսկ Սերժը՝ մի քիչ ավելի հավասար: Իշխանությունները հավասարապես չեն թույլ տալու և՛ Վազգենին, և՛ Լևոնին, և՛ Վահանին, և՛ մնացած բոլոր թեկնածուներին:
    Ձայնդ տուր, իսկ հետո տե՛ր կանգնիր այդ ձայնին: Ուրիշ ելք չկա…
    Բյուր ջան ո՞նց անենք, որ մեր նման մտածողները շատանան: Ախր ինչքան կարելի է կրկնել նույն անիմաստ գաղափարը «մեկա շանս չունի» ունի ու կտեսնենք թե շանս ունեցողները ինչ կանեն:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 16.02.2008, 09:45: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •