Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Նամակը տպագրվել է Ժամանակ թերթում 1998 թվականին:

Մեծ ցանկության դեպքում կարելի է և գտնել:
Չեմ կարծում, որ թերթում տպագրված նամակը ինչ-որ բանի ապացույց է կամ հաստատում: Ուղղակի մեր նման մարդկանց խաբելը այնքան հեշտ է, որ նման բաներ են անում, աչք փակելու կամ էլ իրենց ձեռնտու խաղեր խաղալու նպատակով: Չեմ հիշում ո՞ր
թեմայում կարդացի, որ ՍՍ-ն Քոչարյանի «պեշկան» է ...քմծիծաղ... ոնց կարող եմ ես մեկին մարդ սարքեմ ու վերջում դառնամ իրա պեշկան սա ասում եմ նրա համար, որ եթե ՍՍ-ն ուզեր դեռ Քոչարյանից առաջ կարող էր լինել նախագահ, ուղղակի նա իր պաշտոնում էլ վատ չեր ղեկավարում երկիրը և հիմա աշխարհի բոլոր մեղքերը նախկին իշխանությունների վրա բարդելով մի «լավ» բան կանի ու ժողովրդի աչքին կդառնա Ֆռանկլին Ռուզվելտ, մեզանից ցանկացածը, եթե լինի ինչ-որ ձեռնարկության իսկական տնօրեն, բայց զբաղեցնի փոխտնօրենի պաշտոն ձեռնարկության տնօրեն նշանակելով մի «խոտ ուտողի» հանգիստ կարող է ղեկավարել և բանկռոտի ժամանակ պատասխանատվության ենթարկել «խոտ ուտողին»: Հիշում ե՞ս Վ.Սարգսյանի հայտնի խեսքերը.
-Ես չեմ ուզըմ ըլնեմ վարչապետ, ես չեմ ուզըմ ըլնեմ նախագահ...
Նա շատ խելացի էր մտածում, բայց չդիմացավ գահի անցնելու գայթակղությանը և վերջը եղավ 27-ի դեպքերը, իսկ ես մտածում էի, որ ՍՍ-ն չի կրկնի այդ սխալը, բայց տեսնում եմ կրկնում է ճարահատությունից ելնելով, քանի որ չկա այնպիսի մեկը, որ ՍՍ-ն նշանակի նախագահ և նրան էլ ղեկավարի, դա էլ է իրենց թերացումը, որ մինչ այժմ չեն նախապատրաստել կադր, իսկ իշխանությունը հենց այնպես ուրիշներին հանձնել կարծում եմ նա չի ցանկանում և դրա համար էլ կրկնում է նույն սխալը: Չգիտեմ ինչով կվերջանա այս ամենը, բայց մի բանում համոզված եմ գնալով Հունանյանները շատանալու են մեր եկրում ու ոչ թե վարձկան այլ անձնազոհ, ազգի համար կյանքի արժեքը զրոյացնող մարդիկ: