User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ջարդելուց էլ , մինչև վերջ ջարդել

    Ավելացվել է 2 րոպե անց
    96-ին բոլոր վազգենականները իրենց կաշվի վրա զգացին Վազգենի կողքին կանգնելու գինը , բացի Վազգենից
    Այդ նույն տրամաբանությամբ, եթե 96-ին արյուն թափվեր, դուք կմեղադրեիք Վազգեն Մանուկյանին իշխանատենչության մեջ: Հետաքրքիր է ինչ կանեիք դու, եթե նրա տեղը լինեիք: Մի բան էլ ավելացնեմ, եթե նա առաջնորդվեր միայն անձնական շահերով, այսինքն ամեն գնով իշխանություն վերցնել(ի դեպ նա 91-ին էլ ուներ այդ շանսը, քանի որ ամենաբարձր պաշտոնը ուներ և կարող էր իր լծակներով այնպես անել որ ինքը դառնա նախագահ, այլ ոչ ԼՏՊ-ն, եթե այս թեման հետաքրքրում է կարող եքկարդալ http://www.vazgenmanukyan.am/index.p...=121&menu2=121), կարող է թույլ տար, որ մի քանի հարյուր մարդ սպանվեր, բայց նա այդ նպատակը չուներ, նա երկրի ապագայի մասին էր մտածում այդ պահին: Սարսափելի է այն իշխանությունը, որն արյունով է գալիս: Էլ չեմ ասում, թե հետո ինչքան էին մեղադրելու ՎՄ-ին:

    Անկասկած Վազգեն Մանուկյանի դերը ղարաբաղյան պատերազմում մեծ է,ես կասեի ամենամեծը:Եվ ես նույնպես կասկած չունեմ,որ 96 թվին նա էր ընտրվել ՀՀ նախագահ,բայց դե "տանկ"-երը իրանց գործը արին:Ու իրոք,որ Վ.Մանուկյանը մյուսների համեմատ հոյակապ է կողմնորոշվում,թե ինչ քաղաքականություն պետք է վարել,որ մաքսիմալ բարենպաստ լինի մեր երկրի համար:
    Բայց իմ անձնական կարծիքն այն է,որ նա այլևս երբեք չի ընտրվի նախագահ,քանզի այսպիսի երկրում նախագահ ընտրվելու համար,պիտի Վ.Մանուկյանի ունեցած բոլոր հատկանիշներից բացի,ինչ-որ չափով լինես գող ու ավազակ,ունենաս այսպես ասած թափով կապեր և երկրի ներսում և երկրից դուրս ու էլի մի երկու բան,որ ես ասյտեղ չեմ գրի ...
    Այնպես որ անձամբ իմ համար նախագահի թեկնածուների ցուցակում այս մարդու անունը ջնջված է:
    Այս խոսքերը ընդհանրապես չեմ հասկանում: Այսինքն մեզ լավ նախագահ պետք չի, մենք արժանի չենք դրան, ամեն ինչ լավ է, և պետք է չէ ոչ մի բան փոխել, ինչ որ մազոխիստական մտքեր են: Եթե շատերն են ձեր նման մտածում, էն էլ այդքան երիտասարդ լինելով, ապա հասկանալի է, թե ինչու է դարերից դար հայերը այսպես քռչոտ ապրում: Ես ոչ մի դեպքում չեմ ուզում ձեզ վիրավորած լինել, պարզապես իմ համար բավական աբսուրդային է ձէր միտքը:

  2. #2
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ նույն տրամաբանությամբ, եթե 96-ին արյուն թափվեր, դուք կմեղադրեիք Վազգեն Մանուկյանին իշխանատենչության մեջ: Հետաքրքիր է ինչ կանեիք դու, եթե նրա տեղը լինեիք: Մի բան էլ ավելացնեմ, եթե նա առաջնորդվեր միայն անձնական շահերով, այսինքն ամեն գնով իշխանություն վերցնել(ի դեպ նա 91-ին էլ ուներ այդ շանսը, քանի որ ամենաբարձր պաշտոնը ուներ և կարող էր իր լծակներով այնպես անել որ ինքը դառնա նախագահ, այլ ոչ ԼՏՊ-ն, եթե այս թեման հետաքրքրում է կարող եքկարդալ http://www.vazgenmanukyan.am/index.p...=121&menu2=121), կարող է թույլ տար, որ մի քանի հարյուր մարդ սպանվեր, բայց նա այդ նպատակը չուներ, նա երկրի ապագայի մասին էր մտածում այդ պահին: Սարսափելի է այն իշխանությունը, որն արյունով է գալիս: Էլ չեմ ասում, թե հետո ինչքան էին մեղադրելու ՎՄ-ին:



    Այս խոսքերը ընդհանրապես չեմ հասկանում: Այսինքն մեզ լավ նախագահ պետք չի, մենք արժանի չենք դրան, ամեն ինչ լավ է, և պետք է չէ ոչ մի բան փոխել, ինչ որ մազոխիստական մտքեր են: Եթե շատերն են ձեր նման մտածում, էն էլ այդքան երիտասարդ լինելով, ապա հասկանալի է, թե ինչու է դարերից դար հայերը այսպես քռչոտ ապրում: Ես ոչ մի դեպքում չեմ ուզում ձեզ վիրավորած լինել, պարզապես իմ համար բավական աբսուրդային է ձէր միտքը:
    Ճիշտ ես, արյուն թափելու կարիք չկար, պետք էր ուղղակի ժողովուրդը սատարեր պրն Վ. Մանուկյանին և վեևջ, իսկ քանի որ ես նշել էի, որ մեր ժողովուրդը երբեք համախմբված չի եղել, կիսում եմ նաև այն միտքդ, որ իրոք մեզ վիճակված է այսպես քռչոտ կյանքով ապրելու, մինչև համբերության բաժակը կլցվի և ժողովուրդը միահամուռ կպայքարի իր շահերի համար, միթե՞ հավանական էր անկախության համար այդպիսի համախմբվածություն, եթե հրապարակայնավ ծեծի կամ բռնության, սպանության միջոցներով լռեցնեին մի քանիսին, իհարկե ոչ, էլի եմ կրկնում Հայաստանը անկախացավ ոչ թե ժողովրդի համախմբվածությամբ այլ ուղղակի, որ ոչ մեկի դրա համար չսպանեցին, իսկ եթե ինչ-որ մեկին ձեռնտու չլիներ այդ ժամանակվա «խաղերը» հաստատ այսօր մենք անկախություն չեինք ունենա: Ինձ մի հարց է հետաքրքիր, եթե կարող ես խնդրում եմ պատասխանի,թեկուզ պրիվատ, ինձ համար շատ հետաքրքիր է քո կարծիքը «ով էր Նաիրի Հունանյանը վարձկա՞ն, թ՞ե հեղափոխական, ինչը չստացվեց ուղղակի»: Այս հարցը տալիս եմ, որ մեկ անգամ էլ ապացուցվի, որ մենք համախմբված չենք:

  3. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մի հարց է հետաքրքիր, եթե կարող ես խնդրում եմ պատասխանի,թեկուզ պրիվատ, ինձ համար շատ հետաքրքիր է քո կարծիքը «ով էր Նաիրի Հունանյանը վարձկա՞ն, թ՞ե հեղափոխական, ինչը չստացվեց ուղղակի»: Այս հարցը տալիս եմ, որ մեկ անգամ էլ ապացուցվի, որ մենք համախմբված չենք:

    Հունանյանի մասին իմ կարծիքն այն է (համոզված չեմ, ընդամենը կարծում եմ ), որ նրա հետևը մարդ չկար: Միգուցե, նրան օգտագործել են, այսինքն դիտմամբ գրգռել են նրա զգացմունքները, չգիտեմ: Ամեն դեպքում հակված եմ մտածել, որ այդ որոշման հիմնական հեղինակը հենց Հունանյանն էր:

  4. #4
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Հունանյանի մասին իմ կարծիքն այն է (համոզված չեմ, ընդամենը կարծում եմ ), որ նրա հետևը մարդ չկար: Միգուցե, նրան օգտագործել են, այսինքն դիտմամբ գրգռել են նրա զգացմունքները, չգիտեմ: Ամեն դեպքում հակված եմ մտածել, որ այդ որոշման հիմնական հեղինակը հենց Հունանյանն էր:
    երևի դրա համար ա , որ 5-ից 3-ն են կենդանի էս պահին , որ հետևները մարդ չլիներ , հիմա վերացնողներ էլ չէին լինի

  5. #5
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    երևի դրա համար ա , որ 5-ից 3-ն են կենդանի էս պահին , որ հետևները մարդ չլիներ , հիմա վերացնողներ էլ չէին լինի
    Դա էլ է քաղաքականություն, որ իմ ու քո նման մարդիկ էդպիսի եզրակացությունների գան, սակայն հավատացած եմ, որ Հունանայանը ուղղակի հեղափոխական էր, որը հուսը դրել էր ժողովրդի վրա և կրկին անգամ ժողովուրդը չհամախմբվեց

  6. #6
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    լավ էլ համախմբվեց , Քոչարյանի կողքին , Դեմիրճյանն ու Սարգսյանն էին , որ նրան խանգարում էին , որ ժողովուրդը համախմբվեր իր կողքին

  7. #7
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ էլ համախմբվեց , Քոչարյանի կողքին , Դեմիրճյանն ու Սարգսյանն էին , որ նրան խանգարում էին , որ ժողովուրդը համախմբվեր իր կողքին
    Ներիր, բայց չեմ կիսում կարծիքդ, Քոչարյանը այդքան «դուխ» չէր կարող ունենալ նման քայլի համար ցանկացածը եթե մենակ չի գործում վախենում է դավաճանությունից և եթե նման բան լիներ հիմա արդեն դավաճանած կլինեին նրան և վերջ: Իսկ թե ոնց դա կանեին դու ինձանից էլ լավ կպատկերացնես

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (14.08.2009)

  9. #8
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    երևի դրա համար ա , որ 5-ից 3-ն են կենդանի էս պահին , որ հետևները մարդ չլիներ , հիմա վերացնողներ էլ չէին լինի
    Ես ընդամենը իմ կարծիքն եմ հայտնում: Հիշում եմ նաև թե այդ ժամանակ ինչքան մեծ էր ժողովրդի մեջ ատելությունը Վազգեն Սարգսյանի նկատմամբ ու մարդիկ վախեցած փսփսում էին, թե նրանից պրծում չկա: Այդ իրավիճակում հնարավոր է , որ մեկը այքան ատի իշխանություններին, որ գնա այդ քայլին: Իհարկե շատ ցավալի դեպք էր այդ դեպքը և շատ կուզենայի, բացահայտվեր այդ սպանությունները, եթե իհարկե իսկապես հետևը ինչ որ ուժ է եղել կանգնած:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •