Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
Հիշում եմ, հորաքրոջս ամուսինը պատմում էր խարաբաղյան կռիվներից ու Վազգեն Մանուկյանի այդ գործում ունեցած մեծ ավանդից: Հորաքրոջս ամուսինը, իր ընտանիքը, մեր ընտանիքը մի խոսքով բոլոր բարեկամները և այն մարդիկ որոնք իսկապես ճանաչում էին պրն. Վ. Մանուկյանին ընտրել էին նրան, բայց ընտրությունների հետո հորաքրոջս ամուսինը պարզեց, որ բոլոր այն ընտրատարածքներից, որոնցից մենք ընտրել էինք պրն. Վ.Մանուկյանը հավաքել էլ 0 կրկնում եմ 0 ձայն, այդ ժամանակվանից հայրս ասաց, որ մեր եկրկրում արդար ընտրություններ կլինեն միայն երբ <<Kagda rak svistnet>> ժամանակ:
Իսկ հեղափոխության մասին մեր մտորումները անհնար է իրականացնել ըստ իս, որտև ուղղակի ցուցադրական բաներ են խոսքի ազատություն և այլն, ուղղակի եթե Ստալինյան ժամանակներում բացեյբաց էին աքսորում հիմա ուղղակի մի քանի հոգու ծեծում են վախեցնում ու մնացածները խելոքանում են, դրա համար ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը իվիճակի չէ հեղափոխություն անելու, ելնելով թեկուզ միայն այն բանից, որ մեր ժողովուրդը համախմբված չէ:
Վազգեն Մանուկյանը, իրոք որ, ունի հեռանկարներ մեր երկիրը գոնե անդունդի բերանին կանգնեցնելու համար մնացած ոչ մի թեկնածուի մոտ այդ գաղափարներն ու հնարավորությունները չեմ տեսնում:
Անկասկած Վազգեն Մանուկյանի դերը ղարաբաղյան պատերազմում մեծ է,ես կասեի ամենամեծը:Եվ ես նույնպես կասկած չունեմ,որ 96 թվին նա էր ընտրվել ՀՀ նախագահ,բայց դե "տանկ"-երը իրանց գործը արին:Ու իրոք,որ Վ.Մանուկյանը մյուսների համեմատ հոյակապ է կողմնորոշվում,թե ինչ քաղաքականություն պետք է վարել,որ մաքսիմալ բարենպաստ լինի մեր երկրի համար:
Բայց իմ անձնական կարծիքն այն է,որ նա այլևս երբեք չի ընտրվի նախագահ,քանզի այսպիսի երկրում նախագահ ընտրվելու համար,պիտի Վ.Մանուկյանի ունեցած բոլոր հատկանիշներից բացի,ինչ-որ չափով լինես գող ու ավազակ,ունենաս այսպես ասած թափով կապեր և երկրի ներսում և երկրից դուրս ու էլի մի երկու բան,որ ես ասյտեղ չեմ գրի ...
Այնպես որ անձամբ իմ համար նախագահի թեկնածուների ցուցակում այս մարդու անունը ջնջված է: