User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք - այսպես դումեմ, քանի որ տեսնում եմ, որ միքիչ ավելորդ ջահել տաքարյունություն կա այն խոսքերի մեջ, որ ասվում է թե արյունահեղություն պիտի լինի, որ իշխանություն փոխվի, իսկ ԼՏՊականների մոտ նույնկերպ արյունահեղության ծարավ կա, չնայած պահանջում են արյունը ոչ թե իրենց ու ոչ թե պատրաստ են զոհվելու հանուն գաղափարի, այլ ուրիշին են ուզում ՄԱՏԱՂ անեն իրենց օրինապահ երկիրը ունենալու համար։

    Բյուրակնը ճիշտ նկատեց, արյան գնով իշխանության եկած նախագահին ոչ մեկ չի հարգի, լինի դա իր կողմնակից անձնազոհների արյունը, թե վհուկավորսի ժամանակ ձեռքի տակ ընգած «օլիգարքի» արյունը...

    Առանց արյունի կարելի է իշխանություն վերցնել ու իհարկե ոչ դատարաններով, որոնք ներկա դրությամբ իշխող թայֆայի գործիքներն, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ շնորհիվ, հանձնվել, հարմարվել չցանկանալու ալիքի շնորհիվ կարելի է փոխել իրավիճակը։

    Ինչ են անելուգագուլիկ օրիգարխիկները, ինչքան էլ ուժ ունենան, կամ «սափրագլուխ» սերժանտները, որ հատուկ կաստում են հագնում ու իրենց ՄԻԱԿ կոչելով փորձում ահ սփռել, եթե մարդիկ ուղղակի «գործադուլ, դասադուլ, անհնազանդություն, ապրանքների բոյկոտ» սկսեն՞

    Պատրաստ եք դասադուլի, բուհից վտարվելու, բանակ տարվելու, 15 սուտկա նստելու... Զոհվել պետք չէ, ուղղակի չպիտի անել այն ինչ ամեն օր անում ես, ծախս ես ասնում թալանչիների սուպերմարկետներում ու շուկաներում, աշխատում ես իրենց հիմնարկներում....

    Սովետի մաքրած կարգավորված երկիրը քանդվեց այն օրվանից, երբ սկսեցինք մեզ ի վնաս դասերի չհաճախել, գործի չգնալ...

    Մեկ տողով ասած - պետք է ուղղակի պատրաստ լինել կատվածահար անել երկիրը միքիչ ֆինանսական ու բարոյական զրկանքներ կրելով, բայց ոչ զոհվելով ու արյուն թափելով...
    Արյունահեղության ոչ մի շարժառիթ չեմ տեսնում և ոչ մի պարագայում։ Այն որ ԼՏՊ–ն պատրաստվում է հեղափոխություն անել, կամ քաղաքացիական պատերազմ կսկսվի դա ընդհամենը քաղաքական սպեկուլյացիա է ոչ ավելին։ Ժողովուրդը հիմա բացարձակապես ագրեսիվ չի և պատրաստ էլ չի այսպես ասած «դոշ տալուն»։ Եվ օլիգարխներին չի, որ սկզբից պետք է պատժել, այլ պետք է սկսել այն պետական պաշտոնյաներից, որոնք դիրքը չարաշահելով այդ նույն օլիգարխից ավելի շատ փող են կորզում, քան օլիգարխը կվճարեր օրենքի սահմաններում։ Ավելին, շատ ու շատ բիզնեսմեններ որ հիմա ստվերում են աշխատում, դա նրանց ցանկությունը չի, այլ այս համակարգն է նրանց պարտադրում ու լավ էլ կթում է։ Այնպես որ սեղմ ժամկետներում գրագետ մարտավարություն իրականացնելով կարելի է բոլորին օրինական դաշտ բերել, բայց և «վնասազերծել» բոլոր այն պաշտոնյաներին, որոնք այս համակարգի հիմքն են հանդիսանում։ Միջին ու ցածր պաշտոնների տեր մարդկանց նույնիսկ ձեռք էլ պետք չի տալ, այդ մարդիկ շնորհակալ կլինեն այս խնամի–ծանոթ–բարեկամական բռնապետությունից ազատվելու ու առանց «ջոկողության» ազատ զարգանալու համար։ Այս ողջ երկիրը մի փոքրիկ խումբ կազմող բայց հզոր կլանի ձեռքին է, որոնք իրենց կանոնակարգված համակարգով բռնի իշխում են բոլոր ենթականերին։ Ուրիշ հարց է թե այդ ենթականերից քանիսն են, որ ավելի շատ գերադասում են ավելի քիչ եկամուտը բայց պաշտպանվածությունը ու ազատությունը քան թե վերնամասին քծնելու պարտադրանքը ու ամենավերջին աստիճանի ստորաքարշությունը։ Այս կարգի հարցերը հասկանալու ու ճշգրիտ մարտավարություն ստեղծելու համար մեծ դիվանագիտություն է պետք, այստեղ ազնվությունով հարցեր չես լուծի։ Այնպես որ լավ խորհենք, հարգելիներս

  2. #2
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Վահ աջքի առաջ մարդը մեծանում հասունանում է, արդեն սթափ ու հանգիստ քայլերով է համաձայն գնալ ու հրապարակում օրիգարխի կաշի քերթլու կոչ անողների շարքից գոնե հանեցինք...

    «Տաք պահի» այսինքն Արտեմ Սարգսյանի թարգմանության համաձայն так держать ;o)

    Ավելացվել է 13 րոպե անց
    Մեջբերում Սթրեյնջեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի վազգենականներ, խնդրում եմ պատասխանել հարցիս. ինչու պետք է ես հավատամ, թե Մանուկյանը նախագահ դառնալուց հետո չի թալանելու ու Լևոնից կամ Սերժից վատը չի լինելու? Միայն, խնդրում եմ, չասեք, թե նա իր գործունեությամբ ապացուցել է դա: Ապացուցելու ժամանակ ու հնարավորություն, ըստ էության, նա չի ունեցել:

    Smergh-ին` ինչ նկատի ունեիք ջախջախիչ մեծամասնություն ասելով? Ովքեր եք` վազգենականներդ?
    Նախ հետաքրքիր կլիներ իմանալ, առաջին անգամ պիտի ընտրության գնաս, թե արդեն ընտրությունների մասնակցել էս։

    Ամեն դեպքում, խորհուրդ կտամ ընտրությունների չգնալ, եթե դա զուտ լավ մարդ ընտրելու համար էս անում։ Լավ մարդ ընտրելու համար ծանոթության ակումբներ է պետք հաճախել։

    Մանուկյանը գործ անելու համար է ուզում նախագահ դառնալ ու մենք հավատում ենք, որ նա այդ գործը կանի։

    Մանուկյանին ընտրելով փաստացի բացառվում է նրա թալանով զբաղվելը, նույնիսկ եթե ցանկանա, քանի որ նրա ծրագիրը նախագահի պաշտոնը լուծրելն է;

    Իսկ թե նա ինչ լավ, վատ բարոյական արարքներ կարող է անել ու արած լինել, տվյալ պահին էական չէ, կանի այդ գործը, կլուծարի նախագահի պաշտոնը հասցնելով Հայաստանը պառլամենտականության, դրանից հետո թեկուզ տկլոր հրապարակում պարի մեկ է հայ ժողովուրդը նրանից գոհ ու շնորհակալ է լինելու։
    Վերջին խմբագրող՝ voter: 24.01.2008, 18:51: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #3
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Սմերչի ասածնեիրն Արցախյան պատերազմում Մանուկյանի դերի մասին մի բան ավելացնեմ։

    Մանուկյանը կարողացավ բանակը ու քաղաքական ուժերը իրարից տարանջատել ու անկախացնել, նրանով, որ կադրային զինվորականներին ու կամավորականներին մեկ չափի տակ դրեց - կանոնավոր ԲԱՆԱԿ հասկացողության ձևավորեց։ Կամավորականները նրանք են որոնց մորուքավոր կամ ֆիդայիներ էին անվանում։

    ՈՒրիշ կերպ ասած, այն ժամանակվա ՀՀՇ կուսակցության ազդեցությունը ռազմական խմբավորումների վրա, տխմարություն, որով չգիտես ինչու միչև հիմա հպարտանում են որոշ ԼՏՊի վկաներ ու ամեն կերպ հիշատատում այս կամ այն ջոկատի հրամանատարը աջակցում է ԼՏՊին, Մանուկյանը ԼՈՒԾԱՐԵՑ վերացրեց քաղաքականությունը զինվորական հագուստով ու բանակը դարձավ երկրի պաշտպանը։

    Այս դարակազմիկ գործողությունը - անկախ նրանից թե որ քաղաքական ուժին է պատկանում Հայաստանում իշխանությանը, բանակը իր գործով է զբաղված, այն էր ինչ պետք էր աենլ ու նա արեց։

    Դրա շնորհիվ մենք հաղթանակեցինք ու չընգանք մյուս սովետական հանրապետությունների նման տանգերով քաղաքացիական ռազբորկեքի մեջ, ամեն անգամ երբ մայրաքաղաքում իշխանությունը փոխվում էր, կամ ինչ որ դաշնակցական ուղղվածության հրամանատար իր տղեքին հավաքում թողնում էր Շահումյանում դիրքերը ու գնում Երևան ընկերների թասիբ պահելու։

    Հիմա հուսով եմ հայ ժողովուրդը կհասկանա ու կնտրի Մանուկյանին, որ նա հերթական ճակատագրական քայլը կատարի, լուծարի նախագահի պաշտոնը կամ առնըվազն հասցնի այն ձևական կուսակցություններից ու իշխանությունից անկախ մի երևույթի, այդ ժամանակ մարդիկ սրա նրա կաշին քերթելու համար չեն սպասի, որ ընտրություններ լինի Լևոնը կամ ընկ.Վահանը գա սաղին ծեծի։ Այդ ժամ ստիպված կհասկանան, որ չկա տենց մի մեծ պապա, ինքդ պիտի հարցերը լուծես, դու էս տերը երկրի, ոչ թե ընկ.Վահանը կամ «ամենփրկիչ» ԼՏՊները ու Սերժերը... Դու չհետևես չպատժես ոչ մեկ քեզ համար դա չի անի...

    Դրան հասնելու համար պետք է մարդկանց փաստի առաջ կանգնեցնել, լուծարել նախագահի պաշտոնը...
    Վերջին խմբագրող՝ voter: 24.01.2008, 19:19:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (13.08.2009)

  5. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա հուսով եմ հայ ժողովուրդը կհասկանա ու կնտրի Մանուկյանին, որ նա հերթական ճակատագրական քայլը կատարի, լուծարի նախագահի պաշտոնը կամ առնըվազն հասցնի այն ձևական կուսակցություններից ու իշխանությունից անկախ մի երևույթի, այդ ժամանակ մարդիկ սրա նրա կաշին քերթելու համար չեն սպասի, որ ընտրություններ լինի Լևոնը կամ ընկ.Վահանը գա սաղին ծեծի։ Այդ ժամ ստիպված կհասկանան, որ չկա տենց մի մեծ պապա, ինքդ պիտի հարցերը լուծես, դու էս տերը երկրի, ոչ թե ընկ.Վահանը կամ «ամենփրկիչ» ԼՏՊները ու Սերժերը... Դու չհետևես չպատժես ոչ մեկ քեզ համար դա չի անի...

    Դրան հասնելու համար պետք է մարդկանց փաստի առաջ կանգնեցնել, լուծարել նախագահի պաշտոնը...
    Եվ էսքանից հետո շատ հետաքրքիր է, որ Վազգենի համակիրները Լևոնի համակիրներին մեղադրում են կռապաշտության մեջ :

    Մի փոքրիկ դիտարկում:
    Վազգենի համախոհների գրառումները չնչին բացառությամբ ցույց են տալիս, որ Վազգենի անձից անսխալական կուռք կերտողները դուք եք: Գոնե որպես մահկանացու մարդ, մի ստից ենթադրություն արեք, որ Վազգենն էլ մի ինչ որ սխալ արել է /ասենք սխալվել է, ու Լևոնի ուՎանոյի հետ ընկերություն է արել /: Էսքան սուբեկտիվ լինել չի կարելի : Դրանով խոսակցությունը տանում եք դեպի փակուղի, այն վերածելով բռի բանավեճի:
    Հաշվի առնեք այն փաստը, որ կոնկրետ այս ֆորումում բոլորս էլ քաղաքականության մասով միայն "սիրողներ" ենք, ու անմիջական ոչ մի կապ չունենք այս ամենի հետ:

  6. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը

    Մարդու արժանիքները թվարկելը, չի նշանակում մարդուն կուռք սարքել: Ոչ ոք, չի ասում, որ Վազգեն Մանուկյանը անսխալական է:
    Իսկ Voter–ի խոսքերից երևում է, որ նա կուռքեր ման չի գալիս, և կցանկանար, որպեսզի լիներ նորմալ գործող համակարգ, ուր մեկ անձը(կուռքը) չի որոշելու մեր բոլորիս ճակատագիրը:

  7. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Վազգեն Մանուկյանի քաղաքական սխալներից գոնե մեկը նշիր էլի...որ համոզվեմ, որ ըստ քեզ սխալական ա

  8. #7
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2007
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Նախ ասեմ, որ ընտրական իրավունք ունեմ 96 թվականից:

    Հարգելի Սմերչ,
    90 թվականին չէին թալանում ոչ Վազգենը, ոչ մյուս Վազգենը, ոչ Լևոնը: Թե ինչ եղավ հետո` բոլորս գիտենք: Այնպես որ քո պատասխանը ինձ չի բավարարում: Լավ մարդու ու քաղաքական գործչի տարբերությունը սպառիչ կերպով բացատրեց Վիշապը, չեմ անդրադառնում: Ինչ է, Սարգսյան Վազգենը վատ մարդ էր? Հոյակապ անձնավորություն էր, ինչը, սակայն, չխանգարեց նրան հիմք դնել որոշ նողկալի երևույթների:
    Դուք պնդում եք, որ Մանուկյանը չի թալանի: Չեմ հավատում: Գտնում եմ, որ թալանը մեր ցանկացած իշխանության հետ եկող արատ է, այդ իսկ պատճառով ընտրություն եմ կատարում այլ կատեգորիաներով:
    Դեպի խորհրդարանական երկիր անցման մեջ վտանգավոր եմ համարում այն, որ կուսակցությունները, իշխանության հոտն առնելով, կսկսեն իրար միս կրծել: Սկի հիմա չեն յոլա գնում իրար հետ:

    Խնդրում եմ ձեզ չգերագնահատել Մանուկյանի դերը ղարաբաղյան պատերազմում: Ձեզնից ոմանք նույնիսկ այն կարծիքն ունեն, որ նա միայնակ է հաղթել այն: Չընդլայնվեմ, քանի որ ձեզ ոչինչ չեմ համոզի: Բայց եթե դուք համառորեն ցանկանում եք անձնավորել ղարաբաղյան հաղթանակը, ապա, հավատացեք ինձ, պատերազմը հաղթել է Սամվել Բաբայանը: Դա ասում եմ որպես ականատես, որպես մասնակից, թեկուզ այն ժամանակ 14-ամյա պատանի, բայց` ամեն ինչ մեջս տպավորված: Գնացեք Արցախ ու պարզեք, թե քանի հոգի է հիշում Մանուկյանին: Շատերը նույնիսկ չգիտեն էլ, որ նա ժամանակին նախարար է եղել: Կար Վազգեն Սարգսյան ու կար Իժո` նույն Բաբայանը: Ու քիչ ավելի աղոտ, քանի որ անմիջական մասնակից չէր, կար Լևոն: Ես չեմ թերագնահատում Մանուկյանին, նա հսկայական գործ էր անում, բայց մտածել, թե նա միայնակ է հաղթել… Առանց Մանուկյան էլ էինք հաղթելու, համոզված եղեք:

    Հարգելիներս, ես ընդհանուր առմամբ դրական եմ վերաբերվում Մանուկյան-մարդուն, բայց ուժեղ քաղաքական ֆիգուր չեմ համարում նրան: Նա չի էլ փորձում թաքցնել իր վրեժխնդրության զգացումը. մարդկայնորեն հասկանում եմ: Բայց հիմա սխալ տակտիկա է ընտրել: Քաղաքականության մեջ որոշակի ուժ ունի նա, 1. ում հետևից ժողովուրդ է գնում, 2. ով կարողանում է առաջ տանել այդ ժողովրդին: Այս պահին ռեալ հզոր քարոզարշավ է անում միայն Լևոնը: Նրա հետևից ժողովուրդ է գնում` բառիս բուն և փոխաբերական իմաստներով: Ու ավելի շատ է գնալու: Թե դուք գտնում եք, որ 22-ի սքանչելի երթի մասնակիցները կերակրամանի մոտ վերադարձողներ ու ռևանշիստներ են, կամ, լավագույն դեպքում` զոմբիներ? Կընդունեմ սա որպես անձնական վիրավորանք: Կկարողանա արդյոք Լևոնն առաջ տանել ժողովրդին` չգիտեմ, տեսնենք: Բայց այս պահին նա ակնհայտորեն հաղթում է: Իսկ Մանուկյանի անվերջ փաստարկա-տեսակետային մամլո ասուլիսներն արդեն զահլա են տանում: Մամլո ասուլիսներով նախագահ չեն դառնում: Մամլո ասուլիսներով կամ թեկուզ առանց դրա նախագահ դառնալ վիճակված էր միայն Տեր-Պետրոսյանին` 91 թվականին: Անցել են այդ ժամանակները:
    Այստեղ, եթե նկատել եք, ոչ ոք ոչ ոքի ոչինչ չի կարողանում համոզել: Սրտանց կոչ եմ անում ձեզ` գնացեք նրա շտաբ, օգնեք, նման բաներ կազմակերպեք, միտինգ արեք, երթ արեք, թող մարդիկ դուրս գան պատշգամբ ու ողջունեն ձեզ, ժողովրդին հասցրեք ձեր խոսքը, որն, անկասկած, մեծ չափով ճշմարիտ է: Այլապես վախենամ, որ փետրվարի 20-ին նայելու եք ձեր "ջախջախիչ մեծամասնության" հավաքած մի քանի տոկոսին, խորը հոգոց հանեք ու ասեք` Էս անգամ էլ չստացվեց, էլի էս Լևոնն էկավ ու ամեն ինչ հարամ արեց:

  9. #8
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ էսքանից հետո շատ հետաքրքիր է, որ Վազգենի համակիրները Լևոնի համակիրներին մեղադրում են կռապաշտության մեջ :

    Մի փոքրիկ դիտարկում:
    Վազգենի համախոհների գրառումները չնչին բացառությամբ ցույց են տալիս, որ Վազգենի անձից անսխալական կուռք կերտողները դուք եք: Գոնե որպես մահկանացու մարդ, մի ստից ենթադրություն արեք, որ Վազգենն էլ մի ինչ որ սխալ արել է /ասենք սխալվել է, ու Լևոնի ուՎանոյի հետ ընկերություն է արել /: Էսքան սուբեկտիվ լինել չի կարելի : Դրանով խոսակցությունը տանում եք դեպի փակուղի, այն վերածելով բռի բանավեճի:
    Հաշվի առնեք այն փաստը, որ կոնկրետ այս ֆորումում բոլորս էլ քաղաքականության մասով միայն "սիրողներ" ենք, ու անմիջական ոչ մի կապ չունենք այս ամենի հետ:
    Կռապաշտշ գնահատում է անձը իսկ մենք խոսում ենք ԱՆԵԼԻՔՆԵՐԻ մասին, բարի եղեք կարդալ ամողջ թեմանա, չնայած կասկածում եմ, որ կընկալեք ինչու համար են Վազգեն Մանուկայնի կողմնակիցները նրա ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ու նույնիսկ ինքա Մանուկյանը իր անձից բարձր դնում։

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազգեն Մանուկյանի քաղաքական սխալներից գոնե մեկը նշիր էլի...որ համոզվեմ, որ ըստ քեզ սխալական ա
    Լևոն Տեր Պետրոսյանին տեղի տալը ու վարչապետի պաշտոնից հրաժարական տալը, ինճպես նաև պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարվելը, երբ գործն փաստացի արված էր ու Արցախի ազատագրումը մեծ տեմպերով առաջ էր ընդանում...

    Մի սխալ ել կասեմ, այն որ Լևոն Տեր Պետրոսյանին իր, Մանուկյանի աներոջ խորհրդով Ղարաբաղ կոմիտեում ներգրավելու երաշխավորագիր տալը...

    Ավելացվել է 18 րոպե անց
    Մեջբերում Սթրեյնջեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ասեմ, որ ընտրական իրավունք ունեմ 96 թվականից:

    Հարգելի Սմերչ,
    90 թվականին չէին թալանում ոչ Վազգենը, ոչ մյուս Վազգենը, ոչ Լևոնը: Թե ինչ եղավ հետո` բոլորս գիտենք: Այնպես որ քո պատասխանը ինձ չի բավարարում: Լավ մարդու ու քաղաքական գործչի տարբերությունը սպառիչ կերպով բացատրեց Վիշապը, չեմ անդրադառնում: Ինչ է, Սարգսյան Վազգենը վատ մարդ էր? Հոյակապ անձնավորություն էր, ինչը, սակայն, չխանգարեց նրան հիմք դնել որոշ նողկալի երևույթների:
    Դուք պնդում եք, որ Մանուկյանը չի թալանի: Չեմ հավատում: Գտնում եմ, որ թալանը մեր ցանկացած իշխանության հետ եկող արատ է, այդ իսկ պատճառով ընտրություն եմ կատարում այլ կատեգորիաներով:
    Դեպի խորհրդարանական երկիր անցման մեջ վտանգավոր եմ համարում այն, որ կուսակցությունները, իշխանության հոտն առնելով, կսկսեն իրար միս կրծել: Սկի հիմա չեն յոլա գնում իրար հետ:

    Խնդրում եմ ձեզ չգերագնահատել Մանուկյանի դերը ղարաբաղյան պատերազմում: Ձեզնից ոմանք նույնիսկ այն կարծիքն ունեն, որ նա միայնակ է հաղթել այն: Չընդլայնվեմ, քանի որ ձեզ ոչինչ չեմ համոզի: Բայց եթե դուք համառորեն ցանկանում եք անձնավորել ղարաբաղյան հաղթանակը, ապա, հավատացեք ինձ, պատերազմը հաղթել է Սամվել Բաբայանը: Դա ասում եմ որպես ականատես, որպես մասնակից, թեկուզ այն ժամանակ 14-ամյա պատանի, բայց` ամեն ինչ մեջս տպավորված: Գնացեք Արցախ ու պարզեք, թե քանի հոգի է հիշում Մանուկյանին: Շատերը նույնիսկ չգիտեն էլ, որ նա ժամանակին նախարար է եղել: Կար Վազգեն Սարգսյան ու կար Իժո` նույն Բաբայանը: Ու քիչ ավելի աղոտ, քանի որ անմիջական մասնակից չէր, կար Լևոն: Ես չեմ թերագնահատում Մանուկյանին, նա հսկայական գործ էր անում, բայց մտածել, թե նա միայնակ է հաղթել… Առանց Մանուկյան էլ էինք հաղթելու, համոզված եղեք:

    Հարգելիներս, ես ընդհանուր առմամբ դրական եմ վերաբերվում Մանուկյան-մարդուն, բայց ուժեղ քաղաքական ֆիգուր չեմ համարում նրան: Նա չի էլ փորձում թաքցնել իր վրեժխնդրության զգացումը. մարդկայնորեն հասկանում եմ: Բայց հիմա սխալ տակտիկա է ընտրել: Քաղաքականության մեջ որոշակի ուժ ունի նա, 1. ում հետևից ժողովուրդ է գնում, 2. ով կարողանում է առաջ տանել այդ ժողովրդին: Այս պահին ռեալ հզոր քարոզարշավ է անում միայն Լևոնը: Նրա հետևից ժողովուրդ է գնում` բառիս բուն և փոխաբերական իմաստներով: Ու ավելի շատ է գնալու: Թե դուք գտնում եք, որ 22-ի սքանչելի երթի մասնակիցները կերակրամանի մոտ վերադարձողներ ու ռևանշիստներ են, կամ, լավագույն դեպքում` զոմբիներ? Կընդունեմ սա որպես անձնական վիրավորանք: Կկարողանա արդյոք Լևոնն առաջ տանել ժողովրդին` չգիտեմ, տեսնենք: Բայց այս պահին նա ակնհայտորեն հաղթում է: Իսկ Մանուկյանի անվերջ փաստարկա-տեսակետային մամլո ասուլիսներն արդեն զահլա են տանում: Մամլո ասուլիսներով նախագահ չեն դառնում: Մամլո ասուլիսներով կամ թեկուզ առանց դրա նախագահ դառնալ վիճակված էր միայն Տեր-Պետրոսյանին` 91 թվականին: Անցել են այդ ժամանակները:
    Այստեղ, եթե նկատել եք, ոչ ոք ոչ ոքի ոչինչ չի կարողանում համոզել: Սրտանց կոչ եմ անում ձեզ` գնացեք նրա շտաբ, օգնեք, նման բաներ կազմակերպեք, միտինգ արեք, երթ արեք, թող մարդիկ դուրս գան պատշգամբ ու ողջունեն ձեզ, ժողովրդին հասցրեք ձեր խոսքը, որն, անկասկած, մեծ չափով ճշմարիտ է: Այլապես վախենամ, որ փետրվարի 20-ին նայելու եք ձեր "ջախջախիչ մեծամասնության" հավաքած մի քանի տոկոսին, խորը հոգոց հանեք ու ասեք` Էս անգամ էլ չստացվեց, էլի էս Լևոնն էկավ ու ամեն ինչ հարամ արեց:
    Նախ և առաջ, ես ու կարծում եմ Մանուկայնի բոլոր մյուս կողմնակիցները ինչ որ մեկի ետևից գնալու ցանկություն ու անհրաժեշտություն չունեն, նրանք բոլորը գիտակից մարդիկ են ու ունեն իրենց համոզմունքները ում ասես ծարավ կտանեն առու ծարավ էլ հետ կբերեն։

    Այն է մենք ունենք գաղափարներ ու ցանկանում ենք տեսնել այդ գաղափարները իրականացած ու այդ իրականացնելու ամենահարմար գործիքը Մանուկյան Վազգենն է։

    Ինչ գաղափար ունեն ԼՏՊի կամ Սերժի կողմնակիցները – միայն մեկ, ՄԵՐ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ։ Դա նշանակում է, մենք ԴԵՄՔ ԼՏՊի մոտ իրենցհամարում են քաղաքական դեմք Սերժանտները ՀԱՐՈՒՍՏ դեմք, իսկ մնացած հայ ժողովուրդը՞, մնածացը մարդ են մի բան կանենք իրանց համար կապրեն էլի։

    Պատերազմը հաղթանակել է ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ոչ անձամբ Մանուկյանը, ոչ Սյամոն, ոչ սպարապետ Սարգսյանը հաղթող զորավար,թագավորի կարգավիճակ ստանալու իրավունք չունի, առավել ևս ԼՏՊն, կամ որևէ արցախյան ջոկատի հրամանատար չի կարող մյուսից ավելին արած լինի, ճակատը միասնական են պահում, որ հաղթանակեն ու ամեն մեկը իր ներդրումն է անում միասնական գործում։ Եթե որևէ մեկը իրեն վերագրի հաղթանակը, թքեք դրա երեսին...

    Հարցը ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ գործունեության մեջ էր, որը դարակազմիկ էր ու հիմա էլ հայաստանի գոյությունը կախված է նրանից, ով է ի վիճակի խուսափել «տղեքի» մեջ րազբիրատ սկսելու փոխարեն, ԿԱԶՄԱԿԵՐՊԻ, որ ամեն մեկը իր անելիքի ու ունակության չափով միասնական գործին ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ու ՈՒԺԵՂ պետության կայացմանը նպաստի։

    Այդքան մարդ ու ռեսուրս չունենք, որ մի մասին վտարենք իսկ մյուսը սախ գործը անի, ամեն շնիցել մազ պետք է պոկել ու հանուն հայրենիքի ծառայեցնել։

    Միտինգ անելու ժամանակը կգա, եթե պետք լինի կազմակերպել ազգային անհընազանդություն ընտրությունների կեղծողների դեմ։ ԼՏՊի հիմիկվա երթերը զուտ նախընտրական ՔԱՐՈԶ են, որ միայն նրանց վրա է գործում, որոնք տելեվիզորի ռեկլամը նայում են ու միանգամից վազում են այդ ապրանքը առնեն, որ գովազդվում է, քանի որ բոլորը դա առնում են։ Իսկ պետք է իրենց այդ ապրանքը թե ոչ ու ինչ են անելու, չեն էլ մտածում։
    Վերջին խմբագրող՝ voter: 26.01.2008, 04:55: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •