Ամեն դեպքում հեղափոխության առաջնորդը միշտ էլ պիտի ունենա "ձիրք" երկրից դուրս ինչ-որ մի հզոր ուժի հետ համագործակցելու,որը հեղափոխության ժամանակ կաջակցի չթողնելու համար նման բաներ կատարվեն`բանակ հանվի ժողովրդի դեմ:
Ա՜խ, երեկ Վազգեն Մանուկյանը շատ լավ խոսեց երկրից դուրս ուժերի մասին: Ես նրա հետ լիովին համաձայն եմ: Մոտավորապես այն ասաց, որ չպետք է նախագահ ընտրել, որովհետև նրա մեջքին այս կամ այն երկիրն է կանգնած: Շատ ճիշտ է: Դրսի ուժերի հետ ի՞նչ գործ ունենք: Ու՞մ է պետք ուրիշի իրականացրած հեղափոխությունը:
Վ. Մանուկյանը մի մարդ է,ով սարքել,կառուցել է հայոց բանակը պատերազմյան տարիներին,մի մարդ է ով իր կյանքի ընթացքում ոչ մի անգամ օրենք չի խախտել և վերջապես մի մարդ է ով ունի հզոր միտք,բայց ցույց տալ քեզ որպես լիդեռ,ու դրսևորել քեզ լիդեռի նման շատ տարբեր բաներ են:
Բանակ կառուցելը պակա՞ս լիդերություն է: Քի՞չ է, որ նրա ղեկավարությամբ հաղթեցինք: Թե՞ դա լիդերություն չէ:

Մի խոսքով դա ոչ առաջին ոչ էլ վերջին հեղափոխության փորձն էր այս մոլորակի վրա,պետք է ոչ թե պարտվել ու հետո ասել "ես ինչ անեմ բանակ էին հանել",այլ դեն նետել պարտվողի հոգեբանությունը ու ինչ-որ կերպ դեմը առնել և հաղթել:
Եթե արյունահեղություն լիներ (իսկ ես վստահ եմ, որ կլիներ), տեսնեմ էդ դեպքում ի՞նչ էիք ասելու: Ամբողջ ազգը հայհոյելու էր Վազգենին: Բայց դա դեռ մի կողմ: Դուք կասեք, որ հեղափոխություն է, պետք է մի քանի հատ էլ զոհ լինի: Հիմա հարց. կուզենայի՞ր այդ զոհը դու լինեիր, քո հարազատը: Գիտեմ պատասխանը: Ու մի՛ մոռացեք, որ յուրաքանչյուր զոհ ունի իր հարազատները: Ես չէի հարգի այն նախագահին, որը զոհերի գնով կգար իշխանության: