voter-ի խոսքերից
Երեխեք - այսպես դումեմ, քանի որ տեսնում եմ, որ միքիչ ավելորդ ջահել տաքարյունություն կա այն խոսքերի մեջ, որ ասվում է թե արյունահեղություն պիտի լինի, որ իշխանություն փոխվի, իսկ ԼՏՊականների մոտ նույնկերպ արյունահեղության ծարավ կա, չնայած պահանջում են արյունը ոչ թե իրենց ու ոչ թե պատրաստ են զոհվելու հանուն գաղափարի, այլ ուրիշին են ուզում ՄԱՏԱՂ անեն իրենց օրինապահ երկիրը ունենալու համար։
Բյուրակնը ճիշտ նկատեց, արյան գնով իշխանության եկած նախագահին ոչ մեկ չի հարգի, լինի դա իր կողմնակից անձնազոհների արյունը, թե վհուկավորսի ժամանակ ձեռքի տակ ընգած «օլիգարքի» արյունը...
Առանց արյունի կարելի է իշխանություն վերցնել ու իհարկե ոչ դատարաններով, որոնք ներկա դրությամբ իշխող թայֆայի գործիքներն, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ շնորհիվ, հանձնվել, հարմարվել չցանկանալու ալիքի շնորհիվ կարելի է փոխել իրավիճակը։
Ինչ են անելուգագուլիկ օրիգարխիկները, ինչքան էլ ուժ ունենան, կամ «սափրագլուխ» սերժանտները, որ հատուկ կաստում են հագնում ու իրենց ՄԻԱԿ կոչելով փորձում ահ սփռել, եթե մարդիկ ուղղակի «գործադուլ, դասադուլ, անհնազանդություն, ապրանքների բոյկոտ» սկսեն՞
Պատրաստ եք դասադուլի, բուհից վտարվելու, բանակ տարվելու, 15 սուտկա նստելու... Զոհվել պետք չէ, ուղղակի չպիտի անել այն ինչ ամեն օր անում ես, ծախս ես ասնում թալանչիների սուպերմարկետներում ու շուկաներում, աշխատում ես իրենց հիմնարկներում....
Սովետի մաքրած կարգավորված երկիրը քանդվեց այն օրվանից, երբ սկսեցինք մեզ ի վնաս դասերի չհաճախել, գործի չգնալ...
Մեկ տողով ասած - պետք է ուղղակի պատրաստ լինել կատվածահար անել երկիրը միքիչ ֆինանսական ու բարոյական զրկանքներ կրելով, բայց ոչ զոհվելով ու արյուն թափելով...
Էջանիշներ