Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Սկզբից թվաց թե Վիշապշ որոշէլ է ԼՏՊին փնովել, արծարծելով նրա վերջին տարիների գործուներության սկզբուները, վերջում նկատեցի որ այս ամենը չգիտես ինչու Մանուկյանին է վերագրվում

Մի բան միայն չիշտ է Մանուկյանը այն մարդը չէ, որ ՇԱՆՍԵՐ տա, նա ընդհամերը ցանկանում է ՄԵԶ հնարավորույթուն տալ ուղղել իրավիճակը, դրա համար էլ իր ԱՆՁԸ նա չի կարևորում այն անելիքները, որը պիտի արվի։

Կրկնվեմ, Մանուկյանին ԱՁԱՄԲ ճանաչելուց չի, որ նրան մարդիկ ձայն են տալիս, գիտեմ մարդկանց, որոնք խիստ վատ անձնական հարաբերությունների մեջ են նրա հետ, բայց ոչ մի դեպքում կասկախ անգամ չկա, որ այս պարագայում էլ նրան են աջակցելու։

Ավելի լավ է իմանալ ինչի հետ գործ ունես ու մենակ փիփերթ ու եղինջով ձմեռը անցացնես, քան թաքուն պահածոներին վստահես, ոնցվոր 10 տարի պահած Դեմիրչքն, հիմա էլ 10 տարի պահած ԼՏՊ ու ուտես թունավորվես...
Շատ նման է այն խոսքերին, որ մոլեռանդ «հավատացյալները» փորձում են մեկին «դարձի բերել»՝ Աստված քեզ շանս է տալիս, հավատա իրեն։ Քաղաքականության մեջ առաջնորդները շանս չեն տալիս, այլ վերցնում են ժողովրդին ու տանում են իրենց հետ։ Ժողովրդի մեծամասնությունը իներտ է, «բզել» է պետք իրական խոսքերով ու գործերով՝ բայց ոչ վերացական։ Եթե դու գիտես մարդկանց որ Վազգեն Մանուկյանի հետ վատ են բայց նրան են ընտրելու, ապա գուցե մանրամասնես թե ինչու՞ են են նրա հետ վատ։ Ընդհանրապես ինչու՞ է մարդս մարդու հետ վատ, նախանձի՞ց է, չսիրելու՞ց, գուցե վատությու՞ն են իրար արել։ Դու գիտե՞ս մարդկանց որ վատ են Լևոնի հետ։ Նկատի ունեմ անձնական հարաբերությունները, ոչ քաղաքական։ Պարտադի՞ր է որ լավ մարդը լավ քաղաքագետ էլ լինի։
Ես երբեք չեմ ասել ու չեմ էլ ասելու թե Վազգեն Մանուկյանը վատ մարդ է, ես նրան անձամբ չեմ ճանաչում։ Ընդհակառակը, ինձ թվում է նա հրաշալի մարդ է, հետաքրքիր զրուցակից, կիրթ անձնավորություն, ինչքանով որ ինձ թվում է։
Բա՛յց, իմ նվաստ կարծիքով նա վատ քաղաքագետ է, երկարաժամկետ ու հեռահար, մեծ պատասխանատվություն կրող գործերում ես նրան չեմ վստահում։ Ու իմ նախորդ գրառումներում գրել եմ թե ինչու։ Ու ամենակարևորը նա չի հայտարարում որ լուծելու է այն խնդիրը, որ ինձ քաղաքացուս անհանգստացնում է, նա նույնիսկ այդպիսի խնդիր չի տեսնում։ Այն է՝ ֆեոդալիզմին վերջ տալ։