Չեմ ուզում շատ խորանալ էդ պատմությունների մեջ ով ում դեմ էր պայքարում, նույնիսկ անձերի մեջ չեմ ուզում խորանալ։ Էսօրվա դրությամբ միակ մարդու խոսքերը որ իմ սրտից էլ են Լևոնի խոսքերն են։ Միակ թեկնածուն է, որ պարզորեն ասում է, որ ներկա վիճակը ավազակապետություն է, որ պետք է այս համակարգին վերջ տալ, որ ինքը հենց այդ նպատակով է ուզում գալ իշխանության։ Մնացածները ընդհակառակը՝ վոոոոոոյ ինչ է ասում, ո՞նց կարելի է սա ավազակապետություն համարել, նույնն էլ ձեր սիրելի Վազգեն Մանուկյանը։ Իրենց տափակ ծրագրերով՝ թե թոշակ, նպաստ, բուլկի, պեռաշկի, կոռուպԾիայի դեմ պայքար ու չգիտեմ էլ էլ ինչ թող հեռու գնան։ Ես ուզում եմ այս ֆեոդալական կարգերից ու ծանոթ–խնամի–բարեկամ համակարգից շուտափույթ ազատվենք, սա ապագա չի թե մեզ թե մեր սերունդների համար։ Լևոնի ժամանակ այդ ցուրտ ու մութ տարիներին դեռ մարդկություն մնացել էր, ես եդ ժամանակ դատ եմ շահել բանկի դեմ, որը ուզում էր տուն խլել ինձնից։ Հիմա այս լուսավոր, եվրոռեմոնտված ու հյուսիսային պողոտայոտ իրականությունում մարդկությունը լրիվ վերացել է, դառել ենք դիմակների ու ռաբիզների երկիր։ Այս ամենը եթե դուք հանդուրժում եք, ապա ես՝ ոչ, ու եթե Սերժը դառնա նախագահ, ապա ես փալաս–փուլուսս հավագում եմ, ինձ պետք չի այս երկրում ապրել ու հարկ տալ այս պետությանը, որը թոշակի անցնելուց հետո ինձ իմ վճարած հարկի 10%-է տալու, որ տարրական հարմարություններ չկան, որ շենքիս դիմացը քանի տարի է չի ասֆալտապատվում, որ վերելակը սարքելու համար ես պիտի առյուծի բաժինը տամ, որ ամեն ապուշ տեղեկանքի համար խնդրեմ ու կաշառեմ մի հաստափոր կնկա, որ շուրջ բոլորը կեղտի ու սառույցի մեջ կորած է, ու ես պիտի հավաքարար կանչեմ որ մաքրեն, որ մեքենայի տեխնիկական անձնագրի համար երկու ամիսը մեկ քարշ գամ ԳԱԻ–ում… ու ամենակարևորը չգիտեմ թե այդ ամենը ու՞մից է պետք պահանջել ու պահանջելու ինչ հույս ունենամ։ Ես կընտրեմ Լևոնին ու հետո մեծ պատրաստակամությամբ դուրս կգամ փողոց ու կգոռամ նրա դեմ եթե իր խոստումները չկատարի, թե ախպեր խոսք ես տվել, ինչու՞ չես կատարում։ Իսկ մյուսների դեմ չեմ կարող ելնել, որովհետև այդ մարդիկ ոչ մի իրական բան չեն խոստանում, նույն համակարգն էլ մնալու է, նույն համակարգով ու՞ր պիտի գնանք, շատ շատ մի քիչ ավելի մեծ պատառներ ժողովրդի առաջ շպրտեն ու ասեն թե յոլա գնացեք, ես նրանց դեմ դուրս գամ ի՞նչ ասեմ։
Էջանիշներ