Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել այս խոսքերը: Ես վստահ եմ, որ Վազգեն Մանուկյանի չափ կողմնակիցներ ոչ մի ուրիշ թեկնածու չունի, բայց քանի՞սն են ընտրելու նրան: Շատերն ասում են Վազգենը, միևնույն է, չի ընտրվելու, եկեք Լևոնին ընտրենք: Մյուսներն ասում են Սերժին ընտրենք, որ Լևոնը չգա, բայց երբ ասում ես Վազգեն Մանուկյան, ասում են՝ հա՛, շատ լավ տարբերակ է, բայց չի ընտրվելու: Ժողովու՛րդ, եկեք էս անգամ ոչ թե չարյաց փոքրագույն ընտրենք, ոչ թե մեկի ինադու մյուսին ընտրենք, այլ պարզապես մտածենք երկրի մասին:Ժողովուրդ ջան մենք ենք նրան շանս տվողը, վերջապես հավատացեք, որ ձեր ձայներն էլ են շատ մեծ առժեք ու կշիռ ներկայացնում, և կարող են հակակշիռ դառնալ ընտրակեղծիքներին և ընտրակաշառքներին:
Եվս մեկ անգամ կրկնում եմ Tig-ի խոսքերը. շանս տվողը մենք ենք:
Էջանիշներ