Միանգամայն իրավացի ես…
Ու կարծում եմ, որ եթե այսօր որոշոկի մեծ քանակությամբ ժողովուրդ կանգնի Վազգեն Մանուկյանի կողքին, շատ հնարավոր է, որ նա անցնի 2 փուլ, ու եթե նույնիսկ նախագահ չդառնա էլ, իշխանությունները կսկսեն հաշվի նստել նրա ու նրան սատարող ժողովրդի կարծիքների ու պահանջների հետ…
Եվ հետո ահավոր սխալ է առաջնորդվել այն սկզբունքով, որ քանի որ այս կամ այն թեկնածուն «շանս չունի» ընտրվելու ապա իզուր է նրան ձայն տալը… Ժողովուրդ ջան մենք ենք նրան շանս տվողը, վերջապես հավատացեք, որ ձեր ձայներն էլ են շատ մեծ առժեք ու կշիռ ներկայացնում, և կարող են հակակշիռ դառնալ ընտրակեղծիքներին և ընտրակաշառքներին:
Ու վերջ տվեք ընտրակաշառքներին նպաստելու մտածելակերպին՝ «…ես փողը կվերցնեմ, բայց իմ ուզածին կընտրեմ…» ՝ դա ամենասխալ մտածելակերպն է, եթե փողը վերցրել ես ու ընտրել ես քո ուզածին, այդ դեպքում, եթե քո ընտրաթերթիկը ձայնահաշվարկի ժամանակ հաշվվի քո չնախընտրած թեկնածուի օգտին, դու այդ ժամանակ էլ չես կարող ձայն հանել…![]()
Էջանիշներ