User Tag List

Էջ 1 42-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վազգեն Մանուկյան

    Սկզբի համար փոքրիկ հայտարարություն. երկուշաբթի օրը՝ հունվարի 21-ին, ժամը 18-ին, Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում Վազգեն Մանուկյանը հանդիպելու է երիտասարդների հետ և պատասխանելու է նրանց հարցերին:

    Իսկ ընդհանրապես, առաջարկում եմ այս թեմայում քննարկել Վազգեն Մանուկյանի գործունեությունը:

  2. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    ԼՏՊ-ի ու ՀՀՇ-ի ի հայտ գալուն պես էլի սկսեցին Վազգեն Մանուկյանի մասին ասեկոսներ տարածվել ու էլի սկսեցին փորձել նսեմացնել այսքաղաքական գործիչի գործունեությունը: Ես անձամբ կարծում եմ, որ նա իր ամբողջ գործունեությամբ է ապացուցել, որ իսկապես մտահոգված է այս երկրի ապագայով, և ոչ թե իր անձնական շահերով, և ամենակարևորը, որ ունի շատ լայն մտահորիզոն և ունակ է ոտքի կանգնեցնել այս երկիրը, եթե դառնա նախագահ:

  3. #3
    «ԴԱՐ» Ակումբ linus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.04.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    555
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՏՊ-ի ու ՀՀՇ-ի ի հայտ գալուն պես էլի սկսեցին Վազգեն Մանուկյանի մասին ասեկոսներ տարածվել ու էլի սկսեցին փորձել նսեմացնել այսքաղաքական գործիչի գործունեությունը: Ես անձամբ կարծում եմ, որ նա իր ամբողջ գործունեությամբ է ապացուցել, որ իսկապես մտահոգված է այս երկրի ապագայով, և ոչ թե իր անձնական շահերով, և ամենակարևորը, որ ունի շատ լայն մտահորիզոն և ունակ է ոտքի կանգնեցնել այս երկիրը, եթե դառնա նախագահ:
    ընդհանրապես համաձայն եմ, իմ կարծիքով հիմիկվա հայտնի "քաղաքական գործիչներից" միայն նա է որ կարող է հայաստանին ես ծանր վիճակից հանել: ընդ որում արժե նշել որ հայաստանի վիճակի հիմա շատ ծանր է, նույնիսկ կրիծիկակն, եթե հակարծ Սեռժը ընտրվի, ապա հավատացեք որ հայաստանը ել երբեք չի լինի: և հավատացեք սա չափազանցություն չե, եթե դուք իմանաք թե ինչ օրենքներ են հանի ես վերջի ազգային ժողովը ապա կհասկանաք որ ես ճիշտ եմ ասում:
    Վազգեն Մանուկյանն է հաղթել ղարագաղյան պատերազմը, ես չեմ սխալվում հենց նա, և ոչ մի ուրիշ մեկը: Վազգեն Մանուկյանն է ընտրվել 1996թ. այսինքն նա է եղել ժողովրդի ընտրյալը: եթե այն ժամանակ հասկանում եին որ նա է արժանի թեքնածուն, ապա ինչու են հիմա գնում ու ուրիշին ընտրում. ես իրոք չեմ հասկանում ժողովրդի մտածելակերպը:

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ընդհանրապես, առաջարկում եմ այս թեմայում քննարկել Վազգեն Մանուկյանի գործունեությունը:
    Բավականին ազնիվ, պրագմատիկ մտածող, տակտիկապես շատ լավ պատրաստված մարդու տպավորություն է թողել միշտ էլ:
    Սակայն քաղաքական գործնեությունը շատ անհասկանալի վերիվայրումներով լեցուն է եղել: Ի՞նչ է եղել դրա իրական պատճառը: Մնում է միայն կանխատեսումներ անել. որը այնքան էլ ճիշտ չի: Իսկ ընդանուր բնույթի բացատրությունները անբավարար են, հաշվի առնելով, որ խոսքը գնում է պրեզիդենտական պոստի մասին:

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում linus-ի խոսքերից Նայել գրառումը
    ես իրոք չեմ հասկանում ժողովրդի մտածելակերպը:
    Լինուս ջան հասկանալու ոչինչ չկա, ամեն ինչ ավելի քան պարզ է։

    Ենթադրենք 1996 թվականի ընտրություններին Վազգեն Մանուկյանը ստացել է 107.3% ձայն, այնպես ինչպես պնդում են նրա կողմնակիցները։ Նույնիսկ եթե այսօր բոլորս համաձայնվենք, որ Վազգեն Մանուկյանը այն ընտրություններին ստացել էր 1578.2% ձայն, ապա միևնույն է 1996 թվականի ընտրությունները այսպես թե այնպես Մանուկյանը պարտվել է։

    1998 թվականի ընտրություններին, ըստ Բյուրի «10%-ից ավել»։ Ցավոք իրական թվեր համացանցում ինձ գտնել չհաջողվեց։

    2003 թվականի ընտրություններում 12904 այսինքն ընտրողների ձայների 0,9 տոկոս։

    Ձայների քանակը երկրաչափական պրոգրեսիայով է նվազում։

    Խորհրդարանական վերջին ընտրություններին ԱԺՄ-ն ընդհանրապես չի մասնակցել, որ վերջնականապես ժողովրդի մոտ չձևավորվի այն միտքը, որ Վազգեն Մանուկյան և պարտություն հոմանիշներ են։

    Հարց, որը տվյալ պահին պատասխանի կարիք չունի
    Արդյո՞ք ճիշտ է վարվում Վազգեն Մանուկյանը «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» նշանաբանով ընտրություններին մասնակցելով։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.01.2008, 01:00:

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Արդյո՞ք ճիշտ է վարվում Վազգեն Մանուկյանը «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» նշանաբանով ընտրություններին մասնակցելով։
    Պատասխան. ապատեղեկատվություն մի՛ տարածիր: Նման բան չկա:

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխան. ապատեղեկատվություն մի՛ տարածիր: Նման բան չկա:
    Բարի, համարենք, որ Հ1-ն է շարունակում սերժաքոչարյանական ձևով աշխատել և միայն այն կադրերն է ցույց տալիս, որտեղ Վազգեն Մանուկյանը քննադատում է Լևոն Տեր-Պետրոսյանին և ենթադրենք, որ Վազգեն Մանուկյանը Սերժ-Քոչարյանին էլ է քննադատում։ Մնացածում հո ճի՞շտ եմ

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Խորհրդարանական վերջին ընտրություններին ԱԺՄ-ն ընդհանրապես չի մասնակցել, որ վերջնականապես ժողովրդի մոտ չձևավորվի այն միտքը, որ Վազգեն Մանուկյան և պարտություն հոմանիշներ են։
    Էստեղ էլ ճիշտ չես: Դու որտեղի՞ց գիտես, թե ինչու չի մասնակցել ընտրություններին:

    Ձայների քանակը երկրաչափական պրոգրեսիայով է նվազում։
    Էստեղ էլ ճիշտ չես: Դու որտեղի՞ց գիտես, թե ընտրությունների որ տոկոսն է կեղծվել, ի՞նչ գիտես, թե ինչ է լինելու այս տարի:

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ էլ ճիշտ չես: Դու որտեղի՞ց գիտես, թե ինչու չի մասնակցել ընտրություններին:
    Զուտ ենթադրություն, որը իմ կարծիքով շատ մոտ է իրականությանը և որի հետ ոչ դու, ոչ Վազգեն Մանուկյանի այլ կողմնակիցներ ազատ կարող են չհամաձայնվել։

    Էստեղ էլ ճիշտ չես: Դու որտեղի՞ց գիտես, թե ընտրությունների որ տոկոսն է կեղծվել, ի՞նչ գիտես, թե ինչ է լինելու այս տարի:
    Հաշվի առնելով, որ Վազգեն Մանուկյանի շտաբը առանձնապես չի բողոքարկել ընտրությունները, ինչպես 1996 թվականին 107.4 տոկոս ձայն ստանալու դեպքում...
    Այս տարվա մասին գրառմանս մեջ խոսք չկար

  10. #10
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց, որը տվյալ պահին պատասխանի կարիք չունի
    Արդյո՞ք ճիշտ է վարվում Վազգեն Մանուկյանը «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» նշանաբանով ընտրություններին մասնակցելով։
    Չէ , Արտ ջան , տենց չի , Վազգեն Մանուկյանը չունի այդպիսի մոտեցում , նրա ռանգի քաղաքական գործիչ մեր երկրում կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել : Այն , որ նա չի միանում Տեր-Պետրոսյանին , չի նշանակում նրա ոչ ընդդիմադիր կամ Սերժ Սարգսյանին սատար լինել , թեկուզև անուղղակի : Կարող եմ ասել , որ նա ուղղակի շատ բարդ բնավորության տեր մարդ է և խիստ ամբիցիոզ է : Իսկ այս ընտրություններում նրա նպատակներից չէ Լևոն Տեր-Պետրոսյանին հաղթելը , դրանում ես համոզված եմ , նրանք երկուսով ունեն մեկ հակառակորդ , ինչպես և մեր ամբողջ ժողովուրդը :

  11. #11
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    96ին մանուկյանը հապաղել է ու կոտոշություն չի արել, ինչպես նրան սատարող որոշ ուժեր էին ուզում ու բորբոքված ժողովրդին ծայրահեղությունների մեւ գցեցին...

    Արյունահեղությունից խուսափելու ու մարդկանց ավելորդ ոստիկանա–ռազմական մեքենայի տակ չզոհելու հարց էր կանգնած, դրանից էլ նա ընկրկել է...

    Համարել դա պարտություն, նույն է ինչ մեղադրել հայ ժողովրդին, որ նա միանգամից անկախություն չհաստատեց, որ հասնի նրան իր գլխին վաթսունականների պրագա, կամ ութսունականների թիֆլիսյան անզեն մարդկանց գնդակահարություն սարքեին...

    96ին իհարկե սովետական զորքեր չեին, բայց իշխանության մոլուցքով ինքնասիահարված մոլագարներ կային, որ պատրաստ էին բանը հասցնել արյունահեղության – որպես օրինակ Վանո Սիրադեղյանի արտահայտությունը հայտնի ՔԵՖԻ ԿԱՍԵՏԻՑ մեջբերեմ «մի երեք չորս հարյուր մար կգնդակահարեինք կհանգստանային»...

    96ից հետո կայացած 98 2003 2007 ընտրությունները, որպես հիմք վերցնել ու պնդել, որ այդ նկարված թվերը Մանուկայնի, կամ որոևէ մի քաղաքական գործչի իրական ռեյտինգն են ցույց տալի, առնվազն միամտություն է կամ նպատակադրված պրոպագանդա, որի արդյունքում ստացվում է, որ այդ տարիների ընտրությունները որպես «լեգիտիմ» ու «արդար» ենք ընդունում։

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ , Արտ ջան , տենց չի , Վազգեն Մանուկյանը չունի այդպիսի մոտեցում , նրա ռանգի քաղաքական գործիչ մեր երկրում կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել : Այն , որ նա չի միանում Տեր-Պետրոսյանին , չի նշանակում նրա ոչ ընդդիմադիր կամ Սերժ Սարգսյանին սատար լինել , թեկուզև անուղղակի : Կարող եմ ասել , որ նա ուղղակի շատ բարդ բնավորության տեր մարդ է և խիստ ամբիցիոզ է : Իսկ այս ընտրություններում նրա նպատակներից չէ Լևոն Տեր-Պետրոսյանին հաղթելը , դրանում ես համոզված եմ , նրանք երկուսով ունեն մեկ հակառակորդ , ինչպես և մեր ամբողջ ժողովուրդը :
    Անկասկած, միայն շատ սուխ մեկ անձի վրա կիզված լինելու դեպքում, տվյալ դեպքում ԼՏՊի հիպնոզի տակ լինելուց է, որ կարելի հայտարարել «ով մեզ հետ չէ նա մեր դեմ է»....

    Մանուկյանը այն գործիչն է, որի առկայությունը ոչ միայն ինձ ներշնչում է հույս, որ հայաստանում քաղաքական դաշտ դեռ կարող է գոյություն ունենալ և ոչ թե, ապե ում պակրիշկեքը ամենահաստն ա նրան էլ կընտրենք...

    Առաջին փուլը պիտի դառնա հայաստանում քաղաքական դաշտի վերականգնման փորձը, երբ մարդիկ սկսեն հասկանալ, որ նրանք ընտրելու հնարավորություն ունեն և ոչ թե ԳՅԱԴԵՔ կամ բոլորը աւ կամ բոլորը ձախ....

    Մեկ նախագահ ընտրելով ոչինչ չի կարող լուծվել, պիտի հայությունը պայքարելու, իր իրավունքները պաշտպանելու հմտույուննը վերականգնի, որի շնորհիվ անկախացանք ու Արցախ ազատագրեցինք։ Այն ժամանակ ԱՆՁերը քիչ բան էին, որոըում ու նույնիսկ ամբողջ Ղարաբաղ կոմիտեին բանտարկելով ու մեկուսացնելով մարդկանց չկոտրեցին, քանի որ կար գաղափար, որը պիտի իրականացվեր ու դրան նույնիսկ կոմմունիստական նոմենկլատուրշիկերից շատերը լծվել էին, գնում էին Մոսկվա վիճում իրավունքներ պաշտպանում և ոչ թե ազերիների նման միայն գլուխ տմտմբացնում երբ պոլյուտբյուրոն ելույթ էր ունենում...

    Ավելացվել է 11 րոպե անց
    Դրույթներ, որոնք Մանուկյանի նախընտրական ծրագրից են ու ի համեմատ մյուս թեկնածուների լղոզված կոչերին «հողը գյուղացուն, բնակարանը վտարվածներին, ջուրը արամուսցիներին», այստեղ կոնկրետ գաղափարներ են արտահայտված, առաջարկություններ, որ ժողովուրդը եթե ընկալի ու համաձայնվի, ապա անկախ այն անձից, ով կլինի նախագահ, նա կսկսի դա պահանջել ու հուսամ հետևողականորեն կիրականացնի...

    1.Հանրապետության բոլոր մարզերը և Երևան քաղաքը պետք է ունենան քաղաքացիների կողմից ուղղակիորեն ընտրված օրենսդիր և գործադիր մարմիններ և տեղական բյուջեներ:

    2.ժողովուրդը, որոշակի քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում, պետք է ստանա հասարակական կարևորություն ներկայացնող հարցերի հետ կապված հանրաքվեի անցկացման իրավունք:

    - Օրենսդրորեն չեղյալ հայտարարել 2007թ. հուլիսի 3-ին ընդունված «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնց հետեւանքով զգալիորեն կրճատվեց այդ հարկատեսակից օգտվողների քանակը:

    -Օրենսդրորեն պետք է հստակեցվի աշխատողի իրավունքներն ու պարտականությունները պետական և մասնավոր հիմնարկներում: Ընդ որում, 80 հոգուց ավելի աշխատողներ ունեցող հիմնարկներում (մասնավոր թե պետական) կարելի է առաջարկել`
    - արհմիության պարտադիր ստեղծում, որը կոնկրետ տվյալ հիմնարկում պետք է գոնե ապահովի այն նվազագույն պահանջները, որոնք ամրագրված են օրենսդրությամբ,
    Վերջին խմբագրող՝ voter: 21.01.2008, 02:50: Պատճառ: Գրառման ավելացում

  12. #12
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    96ին մանուկյանը հապաղել է ու կոտոշություն չի արել, ինչպես նրան սատարող որոշ ուժեր էին ուզում ու բորբոքված ժողովրդին ծայրահեղությունների մեւ գցեցին...

    Արյունահեղությունից խուսափելու ու մարդկանց ավելորդ ոստիկանա–ռազմական մեքենայի տակ չզոհելու հարց էր կանգնած, դրանից էլ նա ընկրկել է...
    ...
    Միանգամայն իրավացի ես…
    Ու կարծում եմ, որ եթե այսօր որոշոկի մեծ քանակությամբ ժողովուրդ կանգնի Վազգեն Մանուկյանի կողքին, շատ հնարավոր է, որ նա անցնի 2 փուլ, ու եթե նույնիսկ նախագահ չդառնա էլ, իշխանությունները կսկսեն հաշվի նստել նրա ու նրան սատարող ժողովրդի կարծիքների ու պահանջների հետ…
    Եվ հետո ահավոր սխալ է առաջնորդվել այն սկզբունքով, որ քանի որ այս կամ այն թեկնածուն «շանս չունի» ընտրվելու ապա իզուր է նրան ձայն տալը… Ժողովուրդ ջան մենք ենք նրան շանս տվողը, վերջապես հավատացեք, որ ձեր ձայներն էլ են շատ մեծ առժեք ու կշիռ ներկայացնում, և կարող են հակակշիռ դառնալ ընտրակեղծիքներին և ընտրակաշառքներին:
    Ու վերջ տվեք ընտրակաշառքներին նպաստելու մտածելակերպին՝ «…ես փողը կվերցնեմ, բայց իմ ուզածին կընտրեմ…» ՝ դա ամենասխալ մտածելակերպն է, եթե փողը վերցրել ես ու ընտրել ես քո ուզածին, այդ դեպքում, եթե քո ընտրաթերթիկը ձայնահաշվարկի ժամանակ հաշվվի քո չնախընտրած թեկնածուի օգտին, դու այդ ժամանակ էլ չես կարող ձայն հանել…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. #13
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Ենթադրենք 1996 թվականի ընտրություններին Վազգեն Մանուկյանը ստացել է 107.3% ձայն, այնպես ինչպես պնդում են նրա կողմնակիցները։ Նույնիսկ եթե այսօր բոլորս համաձայնվենք, որ Վազգեն Մանուկյանը այն ընտրություններին ստացել էր 1578.2% ձայն, ապա միևնույն է 1996 թվականի ընտրությունները այսպես թե այնպես Մանուկյանը պարտվել է։

    1998 թվականի ընտրություններին, ըստ Բյուրի «10%-ից ավել»։ Ցավոք իրական թվեր համացանցում ինձ գտնել չհաջողվեց։

    2003 թվականի ընտրություններում 12904 այսինքն ընտրողների ձայների 0,9 տոկոս։

    Ձայների քանակը երկրաչափական պրոգրեսիայով է նվազում։
    Էս մասին ՀՀՇ-ն շատա խոսում:
    Իմ կարծիքով դա ունի երկու իրական պատճառ:
    1-ին, որ 96-ին ՀՀՇ-ն կոտրեց ժողովուրդի ողնաշարը:
    ՄԵծամասնությունը "հասկացավ", որ իրանք երկրում բան չեն որոշում, վերևից ոնց ասեն նենցա:
    2. 98-ից սկսած իշխանությունը գործի դրեց սուտ ընդդիմադիրների ինստիտուտը:
    Առաջինը Կարեն Դեմիրճյանն էր, որը իշխանությունների հետ համատեղ օգտագործելով ժողովուրդի կարոտախտը երկրորդ պլան մղեց իրական ընդդիմությանը:

    Եթե 96-ին էլ իշխանությունը ֆայմեր ու Դեմիրճյանին գործուղեր ընդդիմություն ՄԱնուկյանը լավագույն դեպքում մի 10-12տոկոս ձայն կստանար:

    Մի խոսքով կակ նե կռուտի ամեն ժողովուրդ արժանիյա են իշխանությանը ինչ-որ ունի:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (13.08.2009)

  15. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Ժողովուրդ ջան մենք ենք նրան շանս տվողը, վերջապես հավատացեք, որ ձեր ձայներն էլ են շատ մեծ առժեք ու կշիռ ներկայացնում, և կարող են հակակշիռ դառնալ ընտրակեղծիքներին և ընտրակաշառքներին:
    Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել այս խոսքերը: Ես վստահ եմ, որ Վազգեն Մանուկյանի չափ կողմնակիցներ ոչ մի ուրիշ թեկնածու չունի, բայց քանի՞սն են ընտրելու նրան: Շատերն ասում են Վազգենը, միևնույն է, չի ընտրվելու, եկեք Լևոնին ընտրենք: Մյուսներն ասում են Սերժին ընտրենք, որ Լևոնը չգա, բայց երբ ասում ես Վազգեն Մանուկյան, ասում են՝ հա՛, շատ լավ տարբերակ է, բայց չի ընտրվելու: Ժողովու՛րդ, եկեք էս անգամ ոչ թե չարյաց փոքրագույն ընտրենք, ոչ թե մեկի ինադու մյուսին ընտրենք, այլ պարզապես մտածենք երկրի մասին:

    Եվս մեկ անգամ կրկնում եմ Tig-ի խոսքերը. շանս տվողը մենք ենք:

  16. #15
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    96ին մանուկյանը հապաղել է ու կոտոշություն չի արել, ինչպես նրան սատարող որոշ ուժեր էին ուզում ու բորբոքված ժողովրդին ծայրահեղությունների մեւ գցեցին...

    Արյունահեղությունից խուսափելու ու մարդկանց ավելորդ ոստիկանա–ռազմական մեքենայի տակ չզոհելու հարց էր կանգնած, դրանից էլ նա ընկրկել է...
    Ինչպես ասում են «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ»
    Այդ Վազգեն Մանուկյանը չէ՞ր, որ ժողովրդին բերեց կանգնեցրեց ԿԸՀ դարպասների մոտ ու թե «եթե 20 րոպեից չգամ, կգաք իմ հետևից» կարծես պիտի իրեն մորթեին։ Դե իհարկե նա 20 րոպեից դուրս չեկավ, ու ժողովուրդը սկսեց դարպասները ջարդել, այնինչ ԿԸՀ–ում նրան ասել էին որ անդամներին հավագենք, կորոշենք թե ինչ անել։ Իսկ նա նույնիսկ հապաղեց դուրս գալ ու այդ ժողովրդին հանգստացնել։ Հետագա պայքարից նա խուսափել է պարզապես մեծ պատասխանատվություն իր վրա չվերցնելու պատճառով, ու ընդհանրապես Վազգեն Մանուկյանի թե խոսքերից ու թե գործերից կարելի է եզրակացնել որ նա մեծ պատասխանատվությունների տակ ընկնելու պարզապես անզոր է։ Նրա խոսքերով իր ընտրվելը որպես նախագահ իր համար դաժան ապագա է, մեծ ու ծանր պատասխանատվություն։ Աստված սիրի, թող հանգիստ ապրի իր համար։ Մի կուսակցություն միավորել չկարողացողը երբեք ժողովուրդ չի կարողանա միավորել։
    Խելոք խոսելը ու խելացի դեմքը դեռևս ոչինչ չի նշանակում։ Ու նրան համակրողներդ կտեսնեք, որ այս անգամ էլ նա ձեզ բոլորիդ կհիասթափեցնի, ինչպես միշտ։

Էջ 1 42-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •