Լինուս ջան հասկանալու ոչինչ չկա, ամեն ինչ ավելի քան պարզ է։
Ենթադրենք 1996 թվականի ընտրություններին Վազգեն Մանուկյանը ստացել է 107.3% ձայն, այնպես ինչպես պնդում են նրա կողմնակիցները։ Նույնիսկ եթե այսօր բոլորս համաձայնվենք, որ Վազգեն Մանուկյանը այն ընտրություններին ստացել էր 1578.2% ձայն, ապա միևնույն է 1996 թվականի ընտրությունները այսպես թե այնպես Մանուկյանը պարտվել է։
1998 թվականի ընտրություններին, ըստ Բյուրի «10%-ից ավել»։ Ցավոք իրական թվեր համացանցում ինձ գտնել չհաջողվեց։
2003 թվականի ընտրություններում 12904 այսինքն ընտրողների ձայների 0,9 տոկոս։
Ձայների քանակը երկրաչափական պրոգրեսիայով է նվազում։
Խորհրդարանական վերջին ընտրություններին ԱԺՄ-ն ընդհանրապես չի մասնակցել, որ վերջնականապես ժողովրդի մոտ չձևավորվի այն միտքը, որ Վազգեն Մանուկյան և պարտություն հոմանիշներ են։
Հարց, որը տվյալ պահին պատասխանի կարիք չունի
Արդյո՞ք ճիշտ է վարվում Վազգեն Մանուկյանը «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» նշանաբանով ընտրություններին մասնակցելով։
Էջանիշներ