Իհարկե Լևոնի` նախագահ լինելը Հայաստանի օգտին էր, ես հակառա՞կն եմ ասել: Լիդերը եղել է Լևոնը, հետևաբար, հանրաքվեի դրական արդյունքի դեպքում հենց Լևոնը պետք է ստանձներ նախագահի պաշտոնը: 96-ին, երբ Լևոնն էր իշխանության, չի՛ եղել զոհ, չկա, մեկը վերջերս այս ֆորումում ասեց, որ եղել է, ոչ մի կերպ չկարողացավ հիմնավորել: Հիմնավորե՛ք, փաստեր բերեք: Մարտի մեկին գնդակահարվել են ցուցարարները, 96-ին` ոչ: Իսկ Վազգենը, եթե հասկանար, թե ինչ է նշանակում արյուն, եթե չցանկանար դա, կոչ չէր անի գրոհել ԱԺ շենքի վրա: Յուրքանչյուր նման գրոհ զոհեր և վիրավորներ է ենթադրում, բայց 96-ին զոհեր չեղան: Բայց եթե իշխանության ղեկին էլ լիներ Վազգենի նման մտածող մեկը, դա կլիներ Հայ ազգի ոչնչացումը: Նա էլ զորքին կհրամայեր հարձակվել և ջարդել ժողովրդին այնպես, ինչպես ժողովուրդը ջարդում էր ԱԺ-ն:
Հայաստան պետության համար ու հայ ժողովրդի օգտին էր հանրաքվեի արդյունքը:
Իսկ Լևոնը ուղակի Հայաստանի հերդական Նախագահն էր,կամ ավելի ճիշտ կլինի ասել որ թագավորը;
Լևոնի սիրուն աչքերի համար չէ որ հայեր ուզեցան անկախանալ:
Վերջին խմբագրող՝ Chuk: 14.01.2009, 01:05:
Պատճառ: Ձևաչափման համեստացում
Էջանիշներ