Սուտ ա… Ու կարծում եմ՝ դեռ կշարունակեն ստեր տարածել:Հիմա ո՞վ գիտի ինչ եղավ Մանուկյանի ճակատագիրը, խոսակցություներ էին գնում, որ պետքա նշանակվի ԵՊՀ ռեկտոր, բայց չնշանակվեց, հիմա էլ ասում են բիզնես առաջարկ են արել էդ ճիշտա՞

Սուտ ա… Ու կարծում եմ՝ դեռ կշարունակեն ստեր տարածել:Հիմա ո՞վ գիտի ինչ եղավ Մանուկյանի ճակատագիրը, խոսակցություներ էին գնում, որ պետքա նշանակվի ԵՊՀ ռեկտոր, բայց չնշանակվեց, հիմա էլ ասում են բիզնես առաջարկ են արել էդ ճիշտա՞
Էսքանից հետո՝ մաքսիմում Մոզամբիկի հայ համայնքի ժեկի պետ: (c) Ակումբի մի անդամ, չեմ հիշում![]()
DIXIcarpe noctem
Kuk (13.01.2009)
Ինձ համար Վազգեն Մանուկյան քաղաքական գործիչը հիշողությանս մեջ մնացել է (որովհետև նա պատմության տաքուկ գրկում է), որպես շատ ինքնասեր, սեփական շահը երկրի շահից գերադասող անձ: Թե ինչու եմ այդպես կարծում, անեմ փոքրիկ պատմական ակնարկ.
Չեմ ժխտում, որ Մանուկյանը ՀՀ անկախացման, բանակի ստեղծման գործում ունի իր «լուման», եթե ոչ «դրամը», բայց... բայց այն ինչ արեց դրանից հետո, ավելի լավ է ընդհանրապես նման քաղաքական գործիչ չլիներ:
1996թ.-ի դեպքերի ժամանակ, լինելով հակաիշխանական միակ լուրջ բևեռը, չկարողացավ իր շուրջ համախմբված ընտրազանգվածին ղեկավարել, կառավարել, կամ միգուցե հենց դա էր ինքը ուզում չգիտեմ, (խոսքը հիշեցնեմ ԱԺ շենքի գրոհի վերաբերյալ է) բայց այն, որ դրանով շատ մեծ վնաս հասցրեց ՀՀ միջազգային հեղինակությանը, և ՀՀ իրականության մեջ նախադեպ հանդիսացավ 1999թ. հոկտեմբերի 27-ի հունանյանական վիժվածքների համար, դա ԱՆԺԽՏԵԼՒ ՓԱՍՏ Է:
Ես դեռ չեմ անդրադառնում նրա հայտնի «20 րոպեից» արտահայտությանը, բայց երբեք չեմ մոռանա 1999թ, հոկտեմբերի 27-ից հետո նրա հարցազրույցի այն հատվածը, երբ նա այդ տականքներին բնորոշեց որպես «ռոմանտիկներ», «ռոբին հուդեր» և այլն:
Եվ այս վերջին 2008թ.-ի ընտրությունները. Մանուկյանը մի՞թե չէր տեսնում ինչ վիճակի էր հասել ժողովուրդը, ինչ մթնոլորտ էր տիրում երկրում, չթվեմ բոլոր միթե-ները, բայց նա գերադասեց գնալ առանձին, դրանով խորտակելով իր իսկ քաղաքական հետագա ապագան, որպես քաղաքական գործիչ, նա չանսաց այնպիսի մտավորականի հորդորին, կոչին, որը Ռաֆայել Ղազարյանն էր: Այդ մարդը մի քանի անգամ հորդորեց Վազգենին, որ մի կողմ թողնի անձնական ամբիցիաները, «նեղացկոտությունն» ու միանա համաժողովրդական շարժմանը, քանի որ արդեն Լևոնի անձի խնդիրը չէր, այլ երկրի ապագայի, իսկ Մանուկյանը նախընտրեց ԻՐԵՆ. դրանով կամա թե ակամա ջուր լցրեց քոչարյանասերժականների վարչախմբի ջրաղացին ու զատվեց ժողովրդից:
Այդ դեպքերից հետո դժվար է հասկանալ նրան սատարող մարդկանց, ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ չկա մոռացեք, չկա այդպիսի բան: Կա'մ, կամ:
Հ.գ. ակնարկն այդքան էլ «փոքրիկ» չստացվեց, հայցում եմ ձեր ներողամտությունը:
Վերջին խմբագրող՝ Nareco: 13.01.2009, 01:08:
Նորտոն, բայց դու դեմք եսՄդաաաանք.... քաղաքական դամբարաաաան
Ի՞նչ ա եղել, ԱԺ-ն ջարդելու կայֆ ա՞ տվել![]()
Nareco, ասածներիդ հետ հիմնականում համամիտ եմ, բայց դե որ համաժողովրդական շարժմանը չի միացել, դրա համար, անկեղծ ասած` ուրախ եմՄեկ էլ տեսար` էլի կոչ աներ, մի բան ջարդեր ժողովուրդը, դե արի տակից դուրս արի, տասը չէ, հարյուր տասը զոհն էլ վերջը չէր լինի..
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Nareco, շնորհակալություն: Գրեցիր հենց էն, ինչ ես էլ պատրաստվում գրելու. մասնավորապես՝պետական շահն էդպես էլ սեփական շահից ու մանր քինախնդրությունից գերադասել չկարողանալու մասին:
DIXIcarpe noctem
սենց լոգիկայով որ գնանք, ապա Լևոնն ու Շարժումն էլ շատ մեծ վնաս հասցրեց բազմաթիվ պետական "բաների" //:
չի կարելի էսքան տաֆտալոգիկ բաներ ասել: ինչ է, եթե էն ժամանակվա շարժումը ղեկավարում էր Վազգենը, ուրեմն դա պետական շահերին դեմ էր, իսկ եթե հիմա Լևոնն է, ուրեմն պետական շահերին կողմ է:![]()
Բիձա (14.08.2009)
Եկե'ք խոսենք հիմնավորված ու փաստերով:
Հարց 1. Որո՞նք էին այդ «բազմաթիվ պետական բաները»:
2. Գրառմանս այդ ո՞ր մասն է, ձեր տրամաբանության մեջ "Fatal Error" տվել, որ դարձել է տաֆտալոգիա: Ուշադիր կարդացե'ք, կըմբռնեք: Վերջին նախադասությունը լրիվ անհիմն է:
Մի՞թե ես այդպիսի բան եմ գրել: Ծայրահեղությունների մեջ եք ընկնում:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ambrosine (14.01.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ