Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Կարդացի կայքում զետեղված նյութը՝ մի կողմ դնելով, որ այն Վազգեն Մանուկյանի կայքն է և իր մեջ կարող է պարունակել սուբյեկտիվություն։

Այնպիսի տպավորթություն ստեղծվեց, որ Վազգեն Մանուկյանի դեմ պայքարում էին Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանն ու Արտավազդ Գևորգյանը http://www.vazgenmanukyan.am/index.p...1=93&menu2=125
Այսինքն մարդիկ, որոնք երկու տարի անց պահանջեցին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։ Մի տեսակ անհամապատասխանություն կա։ Մի կողմից Վազգեն Մանուկյանը պնդում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ամեն գնով պահում է իր աթոռը, մյուս կողմից ստացվում է, որ աթոռը պահում են վերը նշված անձինք։ Թե՞ սխալ եմ հասկացել նրանց խոսքը։

Ու միևնույն է, ես պնդում եմ, որ ժողովրդի ԱԺ մտնելը Վազգեն Մանուկյանի մեծ սխալն էր։ Ու դրանում միայն ինքն է մեղավոր, քանի որ ինքն էր ստանձնել ժողովրդի առաջնորդի պաշտոնը ու պատասխանատու էր այդ ժողովրդի համար։ Անձամբ իմ կարծիքով, եթե այսօր Օպերայի մոտ կանգնած մարդիկ անեն անօրեն քայլեր ոստիկանությունը պիտի համապատասխան քայլեր ձեռնարկի։
Ես չեմ կիսում քո կարծիքը, բայց եթե դու կարծում ես, որ այդ ԼՏՊ-ն չէր ամեն գնով պահում իր իշխանությունը, ապա դա ցույց է տալիս, որ նա շատ թույլ մարդ է, և հեշտությամբ խաղալիք կարող է դառնալ ուրիշների ձեռքին: Չեմ ուզում 96-ի մասին խոսել, ինչում էր Վազգեն Մանուկյանը սխալ ինչում ճիշտ: Անձամբ ես կարծում եմ, որ նա սխալ թույլ չի տվել, ինչևէ մենք իրար չենք համոզելու, կապրենք կտեսնենք, կյանքը ամեն ինչ իրա տեղը կդնի:
Հ.Գ.Ավելացնեմ մի բան միայն, որ ԼՏՊ-ն ունակություն ունի մարդկանց փչացնել և այդ կլանային ու ինտրիգային համակարգը ինքը ստեղծեց, իսկ դա էլ թույլ մարդուն բնորոշ բան է: