Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
Գիտես ինչ, եթե շատ բան չգիտես ավելի լավ է սուտ բաներ չասես: Վազգեն Մանուկյանը միշտ էլ մասնակցել է տարբեր քննարկումներին ու միշտ իր հստակ կարծիքն արտահայտել է Հայաստանում կատարվող բոլոր գործընթացների մասին: Այդ ԼՏՊ-ն է միշտ լռել, բայց արի ու տես հիմա գնում եք իրա հետևից, ինչպես ժամանակին Ստեփան Դեմիրճյանի հետևից:
Ինչ վերաբերում է ,նրա կնոջը ապա էլի կխնդրեի չիմացած բանից չխոսել: Մենք սովոր ենք տեսնել անտարբեր ու բանից չհասկացող քաղաքական գործիչների կանանց ու եթե մեկը վառ արտահայտված անձնավորություն է, ինքն էլ է ազգային գաղափարների կրող ու քաղաքական պայքարում միշտ իր ամուսնու կողքին է լինում, սկսում եք հարձակումներ ունենալ:

Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, ցույց տուր մեկ քաղաքական գործիչ գաղափարներ կրող: Ու դու չպիտի որոշես, նա ակտիվանա թե ոչ, շարունակի պայքարը իր գաղափարների համար թե ոչ:
Ա ու վաս մալակո ուբեժալա...հո ըտենց չի, եթե մի բան գրում եմ, ուրեմն գոնե մի քիչ տեղյակ եմ։ Ես քաղաքականությանը հետևում եմ 93—ից, գործընթացներին մասնակցում 95—ից ու դեռ փառտք Աստծո, հիշողությունս տեղն է։

Շատ լավ կարող եմ ասել, երբ է Վազգենը խոսել, ինչի մասին։ Ավելորդ տեղը մի հարձակվեք։ Ու խոսքն այստեղ ամենևին վատի կամ վատթարագույնի մեջ չէ կամ լավի ու վատի։

Ամերիկացիները բառ ունեն՝ doable, այսինքն, կատարելի է։ Կարող է այս կամ այն քաղաքական գործիչը, ի վիճակ է նա փոփոխություններ կատարել։

Վազգենը գաղափարի մարդ է, բայց ոչ՝ գործողության։ Չեմ ուզում ավելին գրել, կապրենք կտեսնենք։ Ակումից տեղեկացրին, որ վաղն ամենայն հավանականությամբ ԱԺՄ–ն հանդես կգա հայտարարությամբ։ Տեսնենք ինչ կասեն։ Դրանից հետո հետևություններ կանենք, որ ավելորդ ջուրդ ծեծել չլինի։