Ամաչելով եմ ասում, բայց մեր ներկայիս ժողովուրդը գլոբալ առումով նման է թույլ ու սենտիմանետալ կնոջը, ով կարողանում, ֆռռացնում է ու… Հիմա էլ քաղաքական դաշտում մեծամասամբ քաղաքական դոնժուաններ են, ֆռռացնելու մեծ վարպետներ։ Մեր ժողովուրդը վերջին անգամ ե՞րբ եք հիշում, որ ոտքի կանգնի ու պահանջի իր իրավունքները հարգել։ Խաբված հուսալքված կինը արդեն համոզված է, որ իսկական տղամարդ գոյություն չունիԱյպես որ ժողովուրդը իր ձայներին հազիվ թե տեր կանգնի։ Տանող, ոգեշնչող, ոգևորող ուժ է պետք, թե չե հիմա նրանք, որոնց հետ քիչ թե շատ հույս ենք կապում թե Վազգենը, թե Լևոնը էլի նույն կերպ մարդկանց ասում են թե «ես իմ խոսքն եմ ասում, մնացածը դուք պիտի անեք»։ Թուլության հոտ է գալիս, ու խաղի ամբողջ սխալն այն է, որ նրանք իրենց առանձնացնում են ժողովրդից։ Եթե մեկը հայտնվեր, ու նույն ծրագրերն ու քարոզները բարձրաձայներ ու ասեր մենք պիտի էս անենք, մենք պիտի պահանջնեք, այ դա կլիներ հոգեբանական մեծ ազդեցություն, նույնիսկ մարդիկ քնից կարթնանային ու հեղափոխություն էլ կանեին եթե հարկ լիներ։ Իսկ հիմա զուր հույսեր ենք կապում, ձեզ թվում է միլիարդների եկամուտներ ու արդեն հարստություն դիզած մարդիկ հենց այնպես կզիջեն իրենց տեղը որևէ մեկին, հարկ լինի 100%-ով էլ կկեղծեն արդյունքները, տո Դավիթ Կոպերֆիլդին էլ կբերեն որ ֆոկուս անի, ու ձայների տեղերը միանգամից փոխվեն իրենց ուզածով։
Ո՞վ է պատրաստ հեղափոխության, հը՞Էհ, գորիսցիները ասում են ՝«տհա լիլ ա, տհա տի ըլի», Այդպես եղել է, և այդպես էլ կլինի
![]()
Հ.Գ. էսօր հույսս չեմ հիշում թե քնելուց առաջ ուր եմ դրել, կարող ա՞ կորցրել եմ![]()
Էջանիշներ