Եթե նկատի ունես օրենքի գերիշխանություն ունեցող պետություն, ապա ոչ, չէինք և հազիվ թե կարողանայինք լինել։ Նոր անկախացած, պետության ձև փոխած (քվաղիսոցիալիզմից կապիտալիզմ, խորհրդայինից պրեզիդենտական) և միևնույն ժամանակ պատերազմ վարող ու ազգայնական հարցեր լուծող պետությունը ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է միանգամից հաստատվել որպես այդպիսին։ Բայց այդ ժամանակներում մենք թեկուզ և երկչոտ քայլերով բռնել էինք դեմոկրատիա ստեղծելու դժվարին ճանապարհը, բայց ազգայնական հողի վրա մեջտեղ եկավ Ղարաբաղի հարց, որտեղ ԼՏՊ–ն առաջարկեց ռադիկալ լուծում՝ այն է զիջումների գնով խաղաղության հաստատում, որը իմ կարծիքով արտակարգ գաղափար էր։ Սակայն քվազի–ազգայնականները (քվազի նշանակում է իբր թե) իշխանությունում շատ էին, և ԼՏՊ–ն այդ հարցում գրեթե համակիրներ չունեցավ, ու ստիպված զիջեց դիրքերը։ Իշխանության եկան նոր մարդիկ, որոնք կարճմիտ էին ու ագահ, և ստեղծվեց ավազակապետությունը։ Նրանք այպես էլ չլուծեցին այն հիմնախնդրիը, հենց որի համար էլ եկան իշխանության, այն է Ղարաբաղի հարցը։ Պարզվում է, որ նրանք այդ հարցի վրա ընդհանրապես թքած ունեն, պարզապես եկել են իրենց արագ մեծ հարստության հասնելու նպատակների համար և այս կյանքում ուզում են վայելել միլիարդատեր լինելու բերկրանքը։ Այսպիսով Հայաստան պետությունը շեղվեց իր զարգացման ուղուց։ Ներկայիս թվացյալ զարգացումը պարզապես հիմնված է երկրիդ ռեսուրսները այլ պետություններին վաճառելուց ստացված խոշոր գումարների վրա, նաև արտերկրյա աշխատուժից ու Սփյուռքից եկած օժանդակության վրա, որի մի մասը իշխանությունը լցնում է բյուջե, տալիս նպաստներ, աշխատավարձներ, կատարում է շինարարություն, ասֆալտապատում, ներկրում, իսկ մյուս մասը՝ պարզապես գրպանում։ Սա գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ երկրի ողջ ռեսուրսները չեն սպառվել ու Հայաստանը դեռևս ծախելու բան ունի։ Վկան օրինակ Թեղուտի հանքերն են, Հայաստանի Երկաթուղիները։ Այսինքն Սերժ Սարգսյանը վստահ է, որ դեռ 4 տարի էլ կկարողանա պետությունում իբր թե զարգացում ցույց տալ։ Հենց ռեսուրսները սպառվեցին, այս իշխանությունները կհեռանան, և իրենց տեղը կզիջեն արդեն կարևոր չի թե ում։ Այդ ժամանակ արդեն Հայաստան պետությունը ռեալ համախառն ներքին արդյունք չի կարողանա ընդանրապես ապահովել, քանի որ արդյունաբերություն չկա, գյուղատնտեսություն չկա, իսկ պետական ռեսուրսները սպառվել են։ Հայաստան պետությունը կընկնի ծայրահեղ աղքատության մեջ։ Բայց այստեղ ամենադրամատիկ պահը այն է, որ Սերժը և Ռոբերտը այդ ժամանակ կասեն, հիշու՞մ եք մեր ժամանակ ինչ լավ էր, ժամանակին թոշակներ էինք տալիս, ասֆալտապատում էինք և այլն, և ճիշտ դուրս կգան։ Ահա իմ պատկերացումները և ահա թե ինչու եմ կարծում, որ հիմա մենք սխալվելու իրավունք չունենք, իսկ հիմա ով էլ գա իշխանության բացի ԼՏՊ–ից, գնալու է վերոհիշյալ ճանապարհով, դա վկայում են նրանց բոլորի ծրագրերը։
Էջանիշներ