Մի կուսակցություն միավորել չկարողացողը երբեք ժողովուրդ չի կարողանա միավորել։
Լավ էր… 96-ին ո՞վ միավորեց ժողովրդի
Այդ Վազգեն Մանուկյանը չէ՞ր, որ ժողովրդին բերեց կանգնեցրեց ԿԸՀ դարպասների մոտ ու թե «եթե 20 րոպեից չգամ, կգաք իմ հետևից» կարծես պիտի իրեն մորթեին։ Դե իհարկե նա 20 րոպեից դուրս չեկավ, ու ժողովուրդը սկսեց դարպասները ջարդել, այնինչ ԿԸՀ–ում նրան ասել էին որ անդամներին հավագենք, կորոշենք թե ինչ անել։ Իսկ նա նույնիսկ հապաղեց դուրս գալ ու այդ ժողովրդին հանգստացնել։
Զոռով կեղտ եք ման գալիս, հա՞: Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու համար նման բաներ եք փնտրում, որովհետև ուրիշը չկա. դու նրա դեմ չես կարող ասել այն, ինչ կարող ես Սերժի, Լևոնի, մյուսների մասին:

Հետագա պայքարից նա խուսափել է պարզապես մեծ պատասխանատվություն իր վրա չվերցնելու պատճառով, ու ընդհանրապես Վազգեն Մանուկյանի թե խոսքերից ու թե գործերից կարելի է եզրակացնել որ նա մեծ պատասխանատվությունների տակ ընկնելու պարզապես անզոր է։
Լավ էլի: Էդ դու ես էդպես որոշել երևի: Ես լրիվ հասկանում եմ նրա՝ արյունահեղությունից խուսափելը: