Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
Անցնենք, բայց ես կարծիքս չփոխեցի ու դեռ չեմ հավատում, որ Մանուչարյանը կսատարեր Լևոնին
Պարզապես բարեբախտություն է, որ քո կարծիքը իրականության հետ կապ չունի:
Ապեր, ուշադիր եղիր, քո կարծիքով ինչի՞ էր Մանուչարյանը ներկա նույն Վազգենի հետ հանդիպմանը ու հետը բանակցություններ էր տանում
Միգուցե ելնելով իր ամբիցիաներից մի երկու բան ասել է Լևոնի հասցեին: Հաստատ ոչ ավել, քան շարժման շատ մասնակիցներ Սերժի հասցեին
Հաշվի առնելով որ Սերժենք իշխանություն են, բնական է նրա հասցեին ասելը բոլոր թեկնածուների կողմից, ճիշտն ասած: Բայց տարօրինակաբար բոլորը Լևոնի հասցեին էին ասում ու այդտեղ խիստ ակտիվ էր Մանուկյանը: Բացատրեմ. ընտրությունների ժամանակ իրանց ֆունկցիան հենց դա էր:

Խոսքը էն մասին չի որ ես չէի ների Լևոնի արածները: Ես չէի միանա նրան, որովհետև հավատում եմ (անգամ կասեի Վստահ եմ), որ ինքը էլի նույնն է անելու: Ու եթե անցած անգամ ինքը ՀՀ-ում հիմք դրած "Ընտրությունների Կեղծման Ծեսին", ապա այս անգամ միգուցե ընդհարապես երկիրը դարձնի Միապետություն
պետք չէ շատ սրատես լինել, հասկանալու համար որ Վազգենը ամբիցաներով ու անձնական վիրավորվածությունից ելնելով էր շարժվում

Բայց մենակ էն փաստը, որ Վանոն էս Շարժման հետա, ու Շարժման հաղթանակի հետ ինքն էլա գալու իշխանության իմ համար Շատ Ցավալի է:
Անձամբ ես չեմ կարծում, որ ինքը իշխանության կգա: Ավելին, հակված եմ կարծելու, որ չի գա: Ու անձամբ ինձ ուրախացնում է, որ Վանոյի նման մարդը շարժմանը գաղափարակիցն է: