Nareco-ի խոսքերից
Ինձ համար Վազգեն Մանուկյան քաղաքական գործիչը հիշողությանս մեջ մնացել է (որովհետև նա պատմության տաքուկ գրկում է), որպես շատ ինքնասեր, սեփական շահը երկրի շահից գերադասող անձ: Թե ինչու եմ այդպես կարծում, անեմ փոքրիկ պատմական ակնարկ.
Չեմ ժխտում, որ Մանուկյանը ՀՀ անկախացման, բանակի ստեղծման գործում ունի իր «լուման», եթե ոչ «դրամը», բայց... բայց այն ինչ արեց դրանից հետո, ավելի լավ է ընդհանրապես նման քաղաքական գործիչ չլիներ:
1996թ.-ի դեպքերի ժամանակ, լինելով հակաիշխանական միակ լուրջ բևեռը, չկարողացավ իր շուրջ համախմբված ընտրազանգվածին ղեկավարել, կառավարել, կամ միգուցե հենց դա էր ինքը ուզում չգիտեմ, (խոսքը հիշեցնեմ ԱԺ շենքի գրոհի վերաբերյալ է) բայց այն, որ դրանով շատ մեծ վնաս հասցրեց ՀՀ միջազգային հեղինակությանը, և ՀՀ իրականության մեջ նախադեպ հանդիսացավ 1999թ. հոկտեմբերի 27-ի հունանյանական վիժվածքների համար, դա ԱՆԺԽՏԵԼՒ ՓԱՍՏ Է:
Էջանիշներ