փոխհատուցում են
ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ Ազատություն ռադիոկայանի թղթակցին հայտնել է, թե ՀԺ-ում 2007թ. դեկտեմբերի 15-ին հրապարակված ձեռագիր փաստաթուղթը Վազգեն Մանուկյանի ձեռքով չի գրված:
Խոսքը 1996թ. սեպտեմբերի 27-ին ԱԺՄ գրասենյակում կատարված խուզարկությամբ հայտնաբերված հայտնի փաստաթղթի մասին է, որի հեղինակը պլանավորել էր իրականացնել պետական հեղաշրջում, մահափորձեր, պայթեցումներ եւ այլն: Վազգեն Մանուկյանը դիմել էր դատախազություն` հայտնելով, թե թերթն իրեն զրպարտել է, քանի որ ձեռագիրն իրեն չի պատկանում: Եւ ահա, ըստ Տռուզյանի, դատաձեռագրաբանական փորձաքննությունը եզրակացրել է, որ փաստաթղթի հեղինակը Վազգեն Մանուկյանը չէ: Նշենք, որ դատախազությունը չունի ձեռագրի բնագիրը, իսկ թե ինչն է ենթարկվել փորձաքննության, հայտնի չէ: Նշենք նաեւ, որ նախկինում սույն ձեռագրի դատաձեռագրաբանական փորձաքննությամբ եզրակացվել է, որ հեղինակը Վազգեն Մանուկյանն է, եւ այս եզրակացությունը որեւէ կերպ եւ երբեւէ չի վիճարկվել: Մի խոսքով, այդ խայտառակ փաստաթղթից ինչ-որ կերպ սահմանազատվելու Վ. Մանուկյանի` տարիներ տեւած ջանքերը դատախազությունը փորձում է հաջողությամբ պսակել, ինչը կարելի է փոխհատուցում համարել վերջին շրջանում Սերժ Սարգսյանին մատուցած նրա ծառայությունների դիմաց:
Հմ...Ի՞նչ կասեք
Էջանիշներ