Նամակի այս տարբերակը այստեղից է
http://septemberi21.blogspot.com/200...post_8056.html
Էությամբ այդ նամակում միայն Վանոի վախերն են, որ Վազգենին կարող են հանել, բայց ավելի քան համոզված եմ, որ այդ վախերը ելնում են սեփական կաշվի համար մտահոգությունից, չէ որ Վազգենին իշխանությունից հանելը կհանգեցներ ու ինչպես տեսանք հանգեցրեց, Վանոի նկատմամբ քրեական հետապնդումներին։
Ի դեպ հետաքրքիր է, որ այդ թեմայում է այս նամակը դուրս եկել, ինչպես տեսնում եք, Վանոի նման ոստիկանական տականքները միայն Վազգեն Մանուկյանից են վախենում, քանի որ այդ մադրու դիմաց միայն բան չունեն ասելու և հակառակը միակ բանը, որից ԼՏՊն ու իր շքախումբը սարսափում է, դա Վազգեն Մանուկյանի ու 96ին ժողովրդի նկատմամբ իրենց կատարած հանցագործությունների բացահայտումն է։ Նամակը սկսվում է այն բանից, որ Վանոն սարսափով նշում է Վազգեն Մանուկյանի կողմնակիցների իշխանությունում լինելը....
Կարճ ասած Վանոն այս նամակում խիստ վախեցած է, որ Վազգեն Սարգսյանը չի կարողանում վարչապետության տակից դուրս գալ, դա այն ժամանակ շատերին էր պարզ - ամեն եկրորդ կառավարության նիստ, Վազգեն Սարգսյանի վրդովված ճառերով, գործ չանելու մասին էր, ողողված։ Բայց այս նամակը Վանոն չէր գրի, եթե ՀՀՇականները չսարսափեին այն մտքից, որ Վազգեն Սարգսյանին վարչապետությունից հանելու դեպքում միակ թեկնածուն, որին նշանակելու էին, Վազգեն Մանուկյանն էր լինելու ու իրենց բանը բուրդ էր լինելու...
Այդ բացահայտումները թույլ չտալու համար, նրանք ամեն սատանայի հետ էլ գործարքի մեջ կմտնեն, ինչը և ենթադրում եմ, որ հիմա է արվում, ԼՏՊն ժողովրդին ամեն կերպ փորձում է շեղել գաղափարական պայքարից ու վերածել, եթե արդեն չի հասցրել, քաղաքական պայքարը ՌԱԶԲԻՐԱՏԻ, քիթ մռութ ջարդելու...
Ավելին կարող եմ ասվել հենց միայն ՀՀՇին, ԼՏՊին ու նրա թայֆային պատասխանատվության կանչելուց փրկեց Հոկտեմբերի 27ը, այլապես նրանք գնալու էին նստեին, իսկ հիմա 96-ին տանգերով մարդ ցրող, ու մարդասպանության պատրաստ տականքները ազգի փրկիչ են խաղում ու իրենց այդ մասին հիշեցնողներին «ազգի դավաճան» «սերժի ծախված» պիտակ կպցնելով, փորձում են չեզոքացնել...
Բայց ես ուրախ եմ, որ ՎՄ-ի կողմնակիցները համեմատաբար իրենց զուսպ են պահում, ցույց տալով, որ իրենք մուռ հանելու համար չէ, որ իշխանության են ձգտում այլ Հայաստանում իրվիճակը շտկելու ցանկություն ունեն, անկախ անձնական վերաբերմունքից անցյալ կամ նոր իշխանավոր անձիերին
Էջանիշներ