User Tag List

Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Smergh, քո բերած օրինակները ինձ շատ էլ համոզիչ են թվում, ավելին, ես ամրապնդեցի իմ մեջ, որ Վազգեն Մանուկյանը իրոք հրաշալի անձնավորություն է, մեծահոգի, վեհանձն… Իմ իրական պատկերացումներ կազմելու ցանկությունից մի բողոքիր, այն այդքան էլ քիչ չի Իսկ այ ամենափորձված քաղաքական գործչի առումով դու ոչ մի օրինակ չես բերել։ Եթե քեզ համար լավ մարդն ու դրական կերպարը ինչ որ կերպ ասոցիացվում է լավ քաղաքական գործչի հետ, ապա ինձ համար դրանք տարբեր բաներ են։ Կարծում եմ հենց հիմա միայն դրական մարդկային հատկանիշներով նախագահ ընտրելու հեչ ժամանակը չի, դա մի 100 տարի հետո՝ երբ կհասնենք իրական ժողովրդավարության։
    Ես կարծում էի դու լավ գիտես մեր նորագույն պատմությունն ու հենց այդ պատճառով էլ Վազգեն Մանուկյանի քաղաքական անցյալին չէի անդրադառնում:
    Պիտի ասեմ, որ մեր քաղաքական ներկապնակից դեռևս ոչ ոք քաղաքական պայքարի ու այդ պայքարը կազմակերպելու այնպիսի փորձ չունի ինչպիսին նա: Դեռևս Մոսկվայում ուսանելիս նա կազմակերպել էր հայ ուսանողներից բաղկացած քաղաքական մի խումբ, որը եղեռնի օրը Մոսկվայում թուրքական դեսպանատան առջև բողոքի ցույց կազմակերպեց: Դե դուք դա չեք կարող պատկերացնել այն երկրի պայմաններում, որում Եղեռնի մասին խոսելն արդեն ծանր հանցագործություն էր համարվում, իսկ գիտե՞ք ինչու, որովհետև հենց այդ երկրի հովանավորությամբ Թուրքիան և եղեռնի կազմակերպիչ պարագլուխները խուսափեցին պատասխանատվությունից, նրա օգնությամբ ու անմիջական միջամտությամբ վիժեցվեցին Սևրի դաշնագիրն ու այլ հայանպաստ բանաձևեր, մեր հայրենիքի տարածքները նվիրաբերվեցին 1-ին համաշխարհայինում գլխովին ջաղջախված Թուրքիային, իսկ բոլշիկները խեղաթյուրելով պատմական փաստերը այդ ամենի մեղքը գցում էին Դաշնակցության վրա: Դու չգիտես թե ինչու մեր նորանկախ երկրի առաջին նախագահն ինչպիսի պաթոլոգիական ատելություն ուներ մեր ամենաազգային 100ամյա կուսակցության` Դաշնակցության հանդեպ, այն աստիճանի, որ ի լուր ամբողջ աշխարհի նրան համարեց միջազգային ահաբեկչական կազմակերպություն /դեռ լավ է, որ այն ժամանակ Բին Լադենը դեռևս ԱՄՆ-ի ազդեցության ոլորտում էր, պատկերացնում է՞ք ինչ կլիներ, եթե դա հիմա լիներ/: Կներես շեղվեցի: Վերոհիշյալ ցույցից հետո Մանուկյանն ստիպված էր ուսումը Երևանում շարունակել: Մի դրվագ նրա ուսանողական կյանքից, որը պատմել են նրա ուսանողական ընկերները:
    Համալսարանի Դիլիջանյան ուսանողական պանսիոնատում հանգստանալիս ընկերները երեկույթ են կազմակերպում ու հանկարծ նկատում ,որ Վազգենը չկա, գնում են սենյակ ու տեսնում, որ նա խորասուզվել է Անգլիայի տնտեսական զարգացմանը վերաբերվող մի գրքի մեջ: Ընկերները հորդորում են թողնել այդ գիրքն ու գնալ իրենց հետ զվարճանալու, նա պատասխանում է.- Տղերք, մեր երկրի ապագայի համար ես մի գիրքը հազար այդպիսի երեկույթ արժե,- ու չի գնում տղաների հետ...
    Շարժման հենց սկզբից հանդիսանում էր Ղարաբաղ Կոմիտեի Կոորդինատորը, ասել կուզեմ, Կոմիտեի բոլոր ակցիաների սցենարների հիմնական կազմակերպիչն ու ուղղորդողը,իսկ դա նրանից էր, որ Կոմիտեում ոչ ոք բացի իրենից իր վրա այպիսի մեծ պատասխանատվություն չէր ցանկանում ու չէր կարող վերցնել:
    Որ Լևոնն ու Վազգենը տարբեր մտածողություններ ու տեսակետներ ունեին ու հիմա էլ ունեն` ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն երկրի ճակատագրի հանդեպ այլ, ինձ համար մինչև օրս անհայտ պատկերացումներ ունեցող առաջին Նախագահի համար դեռևս Գերագույն Խորհրդի նախագահ եղած ժամանակ Վազգեն Մանուկյանը դարձավ անցանկալի անձ, եթե չասենք հակառակորդ: Անհրաժեշտ էր նրանից հնարավորինս շուտ ազատվել, քանի դեռ չի վեր ածվել մեր օրերի Գարիբալդիի: Սկսեցին խորամանկ ու հեռահար նշանակումները, սկզբում Վարչապետ, մտածելով` թե նա այստեղ կտապալվի, նամանավանդ անընդհատ նրա ոտքերը տրորելու պայմաններում, սակայն տեսան, որ ոչ միայն չի տապալվում` այլ կարող է այնպիսի բաներ անել, որ հետագայում դժվար կլինի նրանից ազատվելը` հեռացրին պաշտոնից: Անցավ կարճ ժամանակ ու երկրի ղեկավարությանը պարզ դարձավ, որ պատերազմը անդառնալիորեն տանուլ է տրված` և Մանուկյանի "ֆիասկոն կատարկալ սարքելու" նպատակով նրան Պաշտպանության Նախարար նշանակեցին: Փառք Աստծո, որ այստեղ էլ Մանուկյանին հաջողվեց խառնել նրանց թղթերը: Կազմակերպական բացառիկ ընդունակություններն այստեղ էլ պետք եկան: Կարճ ժամանակում իր շուրջն համախմբեց Ռազմական բնագավառի աչքի ընկնող Հայ ու այլազգի հրամանատարների ու ստեղծել աշխարհում ամենաբարձր որակավորում ունեցող սպայակույտը, որն էլ մեր քաջարի մարտիկներին առաջնորդում էր դեպի նորանոր հաղթանակներ: Կարճ ժամանակ անց մերոնք ազատագրեցին Լաչինը ,Քարվաճառը, Աղդամը, Ֆիզուլին: Քիչ թե շատ հայրենասեր ղեկավարությունը նրան Ազգային Հերոսի կոչում կշնորհեր, մինչդեռ մերոնք առիթը ձեռքներից բաց չթողեցին նրան այդ պաշտոնից էլ ազատելու համար:
    Հիմա ասացեք քաղաքականությունից հեռու մարդը, ինչպե՞ս կարող էր այդպիսի մեծ և ազգանպաստ գործեր ղեկավարել ու կատարել:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (13.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •