Smergh-ի խոսքերից
Սկսենք վերջից: Ջախջախիչ մեծամասնությունն այն մարդիկ են, ովքեր Վազգեն Մանւկյանի նման երկրի շահը գերադասում են անձնականից ու ոչ թե մտածում են կերակրաման վերադառնալու կամ ռևանշ անելու համար, այլ երկիրը երկիր դարձնելու համար` թեկուզ անձնական մեծ զրկանքներ կրելու միջոցով:
Հիմա փորձեմ պատասխանել հիմնական հարցադրմանը:
Վազգեն Մանուկյանը եղել է Խորհրդային Հայաստանի վերջին վարչապետը, իսկ դա ԽՍՀՄ-ի ակտիվ փլուզման ժամանակահատվածն էր, այսինքն այն ժամանակ, երբ ինչպես ժողովուրդն է ասում "շունը տիրոջը չէր ճանաչում": Թալանելու համար դրանից հարմար ժամանակ և դրանից հարմար պաշտոն նույնիսկ ամենավառ երևակայությամբ չես կարող գտնել: Ու եթե նա այդ բանն անող լիներ, գոնե մի փոքրիկ առանձնատուն կկառուցեր, էլ չեմ ասում արտասահմանյան շքեղ մեքենաների, եկամտաբեր օբյեկտների ու այլնի մասին:
Պռոշյան գյուղի մի բնակչուհի պատմում էր.
"Պատերազմի ժամանակ երևի կհիշեք, որ բացի լույսից նաև տրանսպորտ էլ համարյա չկար: Հարևանուհուս ու նրա աղջկա հետ անհույս կանգնած տրանսպորտի ենք սպասում` մեր կաթ ու մածունը քաղաք հասցնելու ու վաճառելու համար ու մեկ էլ Պաշտպանության Նախարարության կողմից մի "Վոլգա" դուրս եկավ կանգնեց մեր դիմաց, միջից դուրս եկավ ՊՆախարար Մանուկյանն ու օգնելով մեզ մեր բեռը իր ծառայողական մեքենայի բեռնախցիկում տեղավորեու, հարգալից ձևով հրավիրեց նստել: Վարորդին խնդրեց մի քիչ արագ քշել` կորցրած վայրկյանները վերականգնելու նպատակով: Ես նրա ցավը տանեմ, նրա նման կիրթ ու քաղաքավարի մարդ դեռ չեմ տեսել ու այս իմ պատմածը առաջին դեպքը չէր, ինքս եմ տեսել, երբ նա ուրիշներին էլ է այդպես օգնել: Հեչ չես ասի` թե բարձրաստիճան պաշտոնյա է:"
Կրծում եմ այսքանն էլ բավական է, չնչին ցանկության դեպքում, Մանուկյանի մասին ճշմարիտ կարծիք կազմելու համար:
Էջանիշներ