User Tag List

Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ինձ ստիպում ես անընդհատ կրկնել նույն բանը, ես նրա ելույթներն էլ եմ լսել և լսում, նրա ծրագիրն էլ մանրամասն կարդացել եմ, և ընդհանրապես բոլորին եմ լսել ու կարդացել, այդ առումով իմ քաղաքացիական պարտականությունը արել եմ
    Նրա ծրագիրը ու ելույթները, ինչպես և ասենք Արթուր Բաղդասարյանի, Վահան Հովհաննիսյանի, ու ընդհանրապես բացի ԼՏՊ–ից մնացածի ծրագրերը կազմված են աղոտ, մշուշոտ օրենսդրական փոփոխություններից, ու թոշակ, նպաստ բուլկի–պեռաշկուց։ Մենակ Ղարաբաղի հարցը եթե վերցնենք, ապա ոչ մեկ այդ հարցը լուծելու կոնկրետ, հստակ ուղի, պատրաստակամություն, պատասխանատվություն չի վերցնում իր վրա։ Օրինակ Վազգենը ասում է որ ինքը չի կարծում թե Ղարաբաղի հարցը լուծելով շատ բան կփոխվի այս երկրում, այսինքն նա այդ հարցը գրում է սառույցին։ Նա համաձայն չի որ սա ավազակապետություն է, այսինքն նա կամա թե ակամա պետական մասշտաբի հանցագործությունները բացահայտելուց հրաժարվում է, նա համակարգ փոխել հասկանում է սահմանադարությունը փոխել, դեպի պառլամենտարիզմ, այսինքն վերացական ինչ–որ փոփոխություն, որը չի ենթադրում թե երկրում օրենքը կլինի թելադրողը, և ոչ թե ինչ–որ մարդկանց խումբը։ Պառլամենտական երկրում ինչ է, նույն մարդիկ չե՞ն կարող թալանել նույն կերպ, ավարը իրար մեջ բաժանելով։ Ինձ՝ քաղաքացուս մտահոգող բոլոր հարցերի պատասխանները տալիս է միայն ԼՏՊ–ն, մնացածը ժողովրդի աչքին թող փչողներ ու կուտ տվողներ են։ Գուցե ԼՏՊ–ն փոքր–ինչ մեծամիտ է իրեն պահում, գուցե նրա կեցվածքը շատերիդ ամբարտավան է թվում, ես նորից կասեմ, ինձ նա դուր է գալիս որպես քաղաքական գործիչ, որպես մարդու ես ոչ մի թեկնածուի չեմ ճանաչում, ու նույնիսկ չեմ էլ ուզում ճանաչել, ինձ 1000 տարի պետք չի։ Բոլորն էլ կարող են հեռուստաէկրաններից սրբի տպավորություն ստեղծել։
    Ու նրա կառավարման ժամանակ բուրգ չի եղել, կաշառակերություն իհարկե եղել է, բայց ոչ պետական մասշտաբի կանոնակարգված, պետական մասշտաբի ծրագրեր չեն եղել դոլարի հետ խաղեր տալու, գները համաձայնեցված թանկացնելու, կոկրետ անձանց կոնկրետ ապրանքատեսականի ներմուծելու մենաշնորհներ 1000 ու մի բաներ։ Նոր ստեղծված պետության քաոսային վիճակը մի համեմատեք ներկա կազմակերպված ու կանոնակարգված ավազակապետության հետ։ Այն ժամանակ ինչ էլ ներմուծեիր ոչ մեկ չէր ասի թե աչքիդ վերևը հոնք կա։ Ներկան անցյալի տրամաբանական շարունակություն համարելը պարզամտություն է։ ԼՏՊ–ն առաջարկում է կոնկրետ ծրագիր, կարող եմ կետ առ կետ համեմատել բոլորի ծրագրերը ու փաստել, թե մնացածները ոնց են քամի անում։
    Միակ խնդիրը ժամանակս է։ Գոյություն ունի կոնկրետ մի ծրագիր, որը ուզածդ ժամանակ ժողովուրդը կարող է դեմ տալ ու ասել թե այսինչ կետի խոստումները չեն կատարվում։ Մնացածի վերացական ծրագրերը ինչքան էլ կատարվեն կամ չկատարվեն, որևէ իրական մեծ խնդիր հանդիսացող կետ չեք գտնի, որ գոնե դեմ տաք ու պահանջեք դա կատարվի։ Այնպես որ մյուսները հենց հիմա մեղմ ասած ֆռռացնում ու քցում են ժողովրդին։
    Հարգելի Վիշապ, ես հասկացա, Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրից քեզ համար ամենաընդունելի դրույթը մեկ բառով կոչվում է "ռեվանշիզմ": Պիտի Ձեզ խոստովանեմ, որ Նախագահի քո թեկնածուին ես չեմ հավատում, որովհետև նա ստախոս է: Ես արդեն այդ մասին փաստերով խոսել եմ և չեմ ուզում կրկնվել:
    Ինչպե՞ս հասկանանք`Ղարաբաղի հարցը "սառույցին գրել" արտահայտությունը: Կարծում ես այդ հարցը լուծելու հաջորդ օրը մեր երկիրը երկիր է դառնալո՞ւ, եթե այդպես ես կարծում չարաչար սխալվում ես, քանզի թե'այս ապաշնորհ թալանչիներին, թե' Լևոնին դա հարցի լուծման ձեռընտու տարբերակ չէ: Ղարաբաղի հարցը երկուսի կողմից էլ տարբեր ձևերով շահարկվում է որպես իշխանության գալու և այն ձեռքում պահպանելու միջոց:Իսկ երբ ուրիշը գտնում է, որ այդ հարցը կլուծվի միայն այն բանից հետո, երբ երկիրը դառնա ժողովրդավարական ու օրեմնքի երկիր դու դա համարում ես սառույցին գրե՞լ:
    Չե՞ս կարծում, որ այն ռադիկալ գործողությունների շարքը, որոնց հավանում ես Լևոնի ծրագրում` մեր երկիրը ոչ թե կփրկի, այլ կտանի կործանման` քաղաքացիական պատերազմի միջոցով: Եթե կարծում ես, որ Լևոնի Նախագահ դառնալու հաջորդ օրվանից` մինչև ուղն ու ծուծը կոռումպացված ուժայինները անհնազանդ ձևով ծառայելու են, չեմ ասում ժողովրդին, այլ իրեն, ապա չարաչար սխալվում ես: Հիմա ի՞նչ կառաջարկես, բոլորին ազատել ու նոր մարդկա՞նց հանձնարարենք այդ ամենը, դրա համար Լևոնի պահանջած 3 տարին` առնվազն 3անգամ պակաս ժամանակամիջոց է, այն էլ այն դեպքում, եթե ռեֆորմներն իրականացվեն քաղաքակիրթ ձևով փուլ առ փուլ, մակարդակ առ մակարդակ , էլ չեմ ասում մյուս անկանխատեսելի հետևանքների մասին: Իսկ ի՞նչ է Տեր-Պետրոսյանն այնքան միամիտ է, որ այդքան բան չի հասկանո՞ւմ, կամ չգիտի՞, որ մի երկու երեք օլիգարխներ այսօր իրենց տրամադրության տակ ունեն ավելի հզոր ուժեր, քան իրավապահ մարմիններն են, ես կասեի ո'չ, նա լավ էլ հասկանում է ու գիտակցելով մեզ /սխալվեցի, պիտի ասեի ձեզ, որովհետև մենք փառք Աստծո ջաղջախիչ մեծամասնություն ենք կազմում/ առաջնորդում է դեպի կործանման, եղբայրասպան կռվի :
    Այդ ո՞վ է նրան կայացած, փորձառու քաղաքական գործիչ համարում, այդ ի՞նչ շուտ եք մոռանում այն, որ նա Վազգենի ու Վանոյի մոտ էր Նախագահ աշխատում ու ոչ թե երկրի Նախագահ էր, այլ վերջինների կամակատարը ու այսօր էլ մի խումբ բախտախնդիրներ նրան թելադրում են իրենց կամքը, ձեռքն են տվել ծրագիր ու "մեջլիս " մտցրել, դուք էլ ոգևորվում եք նրա մեջ "ազգի փրկիչ" տեսնելով:
    Արթիկցին, որը մեր անկախության պատմության մեջ դեռևս Դեմիրճյանին երբեք ձայն չի տվել հենց նրա Ճակատին ասաց.
    -Քեզ եմ ուզում, նրան չեմ ուզում,-ցույց տալով Տեր-Պետրոսյանին:
    Առաջին հերթին ես ներողություն եմ խնդրում հարգարժան Բյուրակնից և ակումբի մյուս անդամներից, այսքան կոշտ արտահայտվելուս համար:
    Ես որոշել էի այլևս Տեր-Պետրոսյանի մասին որևէ բան չգրել, սակայն նրա կողմնակիցներն այս պարկեշտ Մարդուն վերաբերվող էջն էլ են ցանկանում վեր ածել իրենց կուռքի գովաբանման միջոցի, որն ինձ ստիպեց այսպես արձագանքել բոլոր նրանց, ովքեր այստեղ Տեր-Պետրոսյան են գովերգում: Էլի եմ պնդում, եթե Դուք հայրենասերներ եք ու մտահոգված եք երկրի ճակատագրով, ապա Վազգեն Մանուկյանը այն մարդը չէ որին պետք է քարկոծել, դա միևնույնն է, թե` մարդ իր սեփական մատներով իր աչքը փորձի հանել:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (13.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •