User Tag List

Էջ 40 42-ից ԱռաջինԱռաջին ... 3036373839404142 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 586 համարից մինչև 600 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

  1. #586
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Եթե չեմ սխալվում էդ նույն ասուլիսի ժամանակ Լևոնը նաև նշեց, որ մարտի մեկի առավոտյան, ի տարբերություն "ամենօրյա ահազանգերից" իրենք տեղեկություն էին ստացել, որ որոշ բանակային ուժեր են տեղափոխվում

    2. Մարտի մեկի գիշերվա 3-ի կողմերը (եթե ճիշտ եմ հիշում) զանգեց Լևոնը ցուցարարներին ու "խնդրեց" գնալով տներով, մինչդեռ կարող էր նույն բանը անել ցերեկը, երբ զանգել էր: Նա տանը կալանավորված էր, բայց զրկված չէր հեռախոսից, ու շատ հանգիստ կարող էր ԿԱՆԽԵԼ արյունահեղությունը, ընդամենը ՄԵԿ զանգի միջոցով: Բայց չարեց...

    3. Ես իրան չեմ մեղադրում արյունահեղությունը չկանխելու հարցում: Բաստիլը գրավելուց էլ շատ ֆրանսիացիք զոհվեցին:
    Ընդամենը ուզում եմ նշել, որ Լևոնը ցանկության դեպքում կկանխեր մարտի մեկը
    1. Լյով, սադրանքը մնում ա սադրանք. էլի եմ ասում, նա ասել է, որ ամեն գիշեր էին նման ահազանգեր լինում, դե պարզ ա, որ ամեն անգամ նույնը չէին ասի, մի օր կասեին կարմիր բերետներ են գալիս, մի օր` մենթեր, մի օր` բանակ: Դե արի ու մատիցդ հոտ քաշելով գուշակի, թե որն է ճիշտ, որը` սխալ: Ի՞նչ կապ ունի, թե որ օրը ինչ են ասել:

    2. Եթե նույնը աներ ցերեկը, ապա չի բացառվում, որ ժողովուրդը նրան չենթարկվեր, սուլեր նրան և մնար նույն տեղում, և լիներ ավելի ցավալին. ժողովուրդը, տեսնելով, որ առաջնորդը ետ է կանգնում, նահանջում է, հրաժարվեր նրան ենթարկվելուց և սկսեր ոչնչացնել ամեն ինչ, էդ դեպքում ոչ թե մեքենաներ այրելով հարցը կլուշվեր, այլ կնմանվեր Հունաստանի վերջին դեպքերին: Եվ քանի որ այսպես եթեներով ենթադրություններ անելով ոչ մի հստակ բանի չենք կարող հասնել, արի փորձենք հնարավորինս խուսափել նման բանավեճից: Ունենք այն, ինչ ունենք: Ավելացնեմ նաև, որ ցերեկը ժողովուրդը վրդովված էր վերին աստիճանի, և նրանց տուն ուղարկելը շատ կասկածելի է` կստացվեր, թե ոչ: Բարիկադներ էին սարքում, պատրաստվում էին լուրջ ինքնապաշտպանության, և եթե չլինեին հանգստացնող կոչերը, ամենայն հավանականության` ժողովուրդն ինքնաբուծ կերպով կվերացներ ամեն ինչ, որովհետև վիրավորել էին նրանց արժանապատվությունը, քնած ժամանակ ջարդել էին նրանց, արյուն էր թափվել, դրանից այն կողմ այլևս տեղ չկար, վերջն էր: Եվ որպեսզի իմ ասա եթեները համոզիչ լինեն, բերեմ միայն մի օրինակ, որ Դավիթ Շահնազարյանը ցերեկը փորձ արեց հանրահավաքը տեղափոխել Մատենադարանին հարող տարածք, չստացվեց, որովհետև ժողովուրդն այլևս ենթարկվելու միտում չուներ. ամեն ինչ ինքնաբուխ էր, հասկանո՞ւմ ես, սա շատ վտանգավոր իրավիճակ էր: Իսկ քո տրաբանությամբ, որ կարող էր կանխել արյունահեղությունը, ո՛չ, չէ՛ր կարող, այդպես եթե մտածենք, կարող էր իսկզբանե հանրահավաքներ չկազմակերպեր, դե չէին գա մարդկանց իրանց տներում գնդակահարեին, սա՞ ես ասում, հա՞:

    3. Մարտի մեկի արյունահեղությունը, ոճրագործությունը չի կատարվել Լևոնի կողմից և նա այն կանխելու հնարավորություն չուներ: Միգուցե ունենար, եթե չլիներ տնային կալանքի տակ, կարողանար գալ և անձամբ խոսել ժողովրդի հետ, նրանց տեղափոխեր մեկ այլ վայր, և որոշ ժամանակ անց դադարեցներ հավաքը: Այստեղ միայն հրամայելով ոչինչ չի լինի, Լյով, ստեղ արդեն ժողովուրդն էր որոշում, նրան ընդամենը կարելի էր խնդրել, համոզել, բայց ոչ երբեք հրամայել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #587
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Բազմաթիվ անգամ կրկնվել է, մարդիկ գնացել էին Կենտր.Ընտր.Հանձնաժողովից պահանջեն վերահաշվար տարբեր կամայական տեղամասերում, քանի որ ակընհայտ էր, որ տվյալները կեսգիշերից հետո չեն հրապարակվում, քանի որ կեղծիքները բացահայտելուց են վախենում, այն տեղամասերում, որ հրապարակվել էր Մանուկյանը հաղթանակ էր տանում։
    Սովորությանս համաձայն կարդում եմ գրառման միայն մի հատվածը, մնացածն առանց կարդալու էլ հասկանալի է
    Ուրեմն ուզում ես հարյուր անգամ կրկնիր, ուզում ես միլիոն, կա մի փաստ.

    1. վերահաշվարկի պահանջով մտնելիս նորմալ դեպքում չեն ասում. «Եթե 15 րոպեից չգամ, կգաք հետևից»
    2. Վերահաշվարկի գնալիս ԱԺ շենք չեն գրավում, ԱԺ նախագահի գլուխ չեն ջարդում

    Երկուսն էլ փաստեր են, որ եղել են: Մնացածը գլուխ հարթուկոցի է, ոչ ավելին: Ուզում եք, ասեք, որ գնացել էին բարեգործական ակցիա անեին, փաստը մնում է փաստ, որ մարդը մտնում է իբր «բանակցությունների» ու դեռ «չվերջացրած» գրոհում են շենքը: Սա ի՞նչ է նշանակում: Կարելի է ականջներիս լապշա կախել ու ասել, որ իրանք օրինական էին շարժվում, ու կարելի է ընդամենը գիտակցել, որ այդտեղ ՕՐԵՆՔՆ է խախտվել ու որ օրինական ճանապարհը ստորադասվել է ուժի գործածումից: ՎԵՐՋ: Մնացածը Գյուլնազ տատի հեքիաթների շարքից ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (15.01.2009)

  4. #588
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Եթե նույնը աներ ցերեկը, ապա չի բացառվում, որ ժողովուրդը նրան չենթարկվեր, սուլեր նրան և մնար նույն տեղում, և լիներ ավելի ցավալին. ժողովուրդը, տեսնելով, որ առաջնորդը ետ է կանգնում, նահանջում է, հրաժարվեր նրան ենթարկվելուց և սկսեր ոչնչացնել ամեն ինչ, էդ դեպքում ոչ թե մեքենաներ այրելով հարցը կլուշվեր, այլ կնմանվեր Հունաստանի վերջին դեպքերին:
    1. Խիստ կասկածում եմ, որ կլիներ ավելի ցավալին: Հունաստանի դեպքերը մերի համեմատ գոլֆի առաջնություն էին!!!
    2. Տաք տեղից ով ասես "հերոս կկտրի":

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քո տրաբանությամբ, որ կարող էր կանխել արյունահեղությունը, ո՛չ, չէ՛ր կարող, այդպես եթե մտածենք, կարող էր իսկզբանե հանրահավաքներ չկազմակերպեր, դե չէին գա մարդկանց իրանց տներում գնդակահարեին, սա՞ ես ասում, հա՞:
    Պարզ չի, որ չԷ

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Ես իրան չեմ մեղադրում արյունահեղությունը չկանխելու հարցում: Բաստիլը գրավելուց էլ շատ ֆրանսիացիք զոհվեցին:

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Մարտի մեկի արյունահեղությունը, ոճրագործությունը չի կատարվել Լևոնի կողմից և նա այն կանխելու հնարավորություն չուներ: Միգուցե ունենար, եթե չլիներ տնային կալանքի տակ, կարողանար գալ և անձամբ խոսել ժողովրդի հետ, նրանց տեղափոխեր մեկ այլ վայր, և որոշ ժամանակ անց դադարեցներ հավաքը: Այստեղ միայն հրամայելով ոչինչ չի լինի, Լյով, ստեղ արդեն ժողովուրդն էր որոշում, նրան ընդամենը կարելի էր խնդրել, համոզել, բայց ոչ երբեք հրամայել:
    1. Համաձայն եմ, որ ինքը չի գործել:
    2. Համաձայն չեմ, որ կանխելու հնարավորություն չուներ, չէ որ Ժողովուրդը հարգում է իր խոսքը և նման պահերին ՈՒ՞Մ եթե ոչԼևոնին պիտի լսեին: Ով էր ասում թող հրամայի ցրվեք տներով: Կարող էր չէ՞ գոնե "ձևի համար" խնդրել որ խաղաղվեն և գնան իրենց տներով: Իհարկե սա կլիներ այն դեպքում, երբ Լևոնը ուզենար կանխել Բախումը....

  5. #589
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալվել էր փաստորեն Վազգեն ձյան: Հույս կարող է շատ փակուղային իրավիճակներում լինել, բայց դա չի նշանակում, որ Վազգենի մի անհեթեթ հույսի պատճառով պետք է այդ բազմությունը վտանգվեր: Թեկուզ հենց դարպասները կոտրելիս, հնարավոր էր զոհեր, ինչը բարեբախտաբար չի եղել:
    Kuk ջան էդ հույսը մենակ Վագենինը չէր, էն ժամանակ շատ մարդիկ հույս ունեին արդարության վերականգնման

  6. #590
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    1. վերահաշվարկի պահանջով մտնելիս նորմալ դեպքում չեն ասում. «Եթե 15 րոպեից չգամ, կգաք հետևից»
    "Գելի բերան"-ը գնալուց հենց էս էլ ասում են:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Վերահաշվարկի գնալիս ԱԺ շենք չեն գրավում, ԱԺ նախագահի գլուխ չեն ջարդում
    Համաձայն եմ: Ոնց հասկանում եմ Վազգեն Սարգսյանը Բաբկեն Արարկցյանին ուզում էր անպայման պատժած լիներ, բայց էդ սխալ էր, խորհրդարանի տեղը պիտի միանգամից մտնեին "էն տեղը" ու մի երկուսին "կախեին": Հիմա լրիվ ուրիշ երկրում կապրեինք

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հրատացի (15.01.2009)

  8. #591
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս արատով այդ օրերին քո ու մյուսների սիրելի աֆտարիտետներ Վանոն ու Վազգեն Սարգսյանն էին տառապում, ավտոմատից օդ կրակելով ու հայհոյելով ժողովրդին, թե իրանք ավելի լավ գիտեն ով պիտի լինի նախագահ ու ժողովուրդը չի որոշում։
    Վայ, այնուամենայնիվ կարդացի

    Ասեմ, ընդհանուր նույն բաներն ես կրկնում, ինչ-որ հա ասում ես ու ինչ-որ սպասում էի որ գրած կլինես (անընդհատ նույն բանը կրկնելը՝ հուսով, որ լսողը էնքան կլսի, որ դա իր մեջ կամրագրվի որպես հավաստի ճշմարտություն, ակամա անընդհատ դրա մասին կմտածի, անվանում եմ Մանուկյանական ձեռագիր, ի դեպ, իր մոտ գտնված հակապետական աղմկահարույց ձեռագրի մեջ այդ մեթոդը կար գրած): Էնպես որ իսկապես չարժեր կարդալ ու պատասխանել, ժամանակի անիմաստ սպառում կլիներ: Բայց այ էս մասին չեմ դիմանում, պիտի արձագանքեմ.

    ՀԵՐԹԱԿԱՆ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
    Քո համար սովորական
    Այդ անձինք ու հատկապես Վազգեն Սարգսյանը իմ համար «աֆտարիտետ» չեն եղել, չեն ու չեն էլ լինի: Էնպես որ խնդրում մերկապարանոց հայտարարություններ չանել:

    Իսկ որ քո վերլուծությունները չափազանց կաղ ու անիմաստ են, սենց մի բառով կասեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #592
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    "Գելի բերան"-ը գնալուց հենց էս էլ ասում են:

    Համաձայն եմ: Ոնց հասկանում եմ Վազգեն Սարգսյանը Բաբկեն Արարկցյանին ուզում էր անպայման պատժած լիներ, բայց էդ սխալ էր, խորհրդարանի տեղը պիտի միանգամից մտնեին "էն տեղը" ու մի երկուսին "կախեին": Հիմա լրիվ ուրիշ երկրում կապրեինք
    Էլի ծիծաղս եկավ
    Էնքան գել էին, որ մտան գլուխները ջարդեցին ու անվնաս դուրս եկան
    Բացում ա ձեր Գյուլնազ տատի հեքիաթներից: Չեմ կարողանում կողմնորոշվել քաղաքական քննարկում է թե կոմեդիայի տուն

    Համ էլ ոնց-որ թե սխալ ես գրել, երևի ամեն դեպքում Մանուկյանը, ոչ թե Սարգսյանը, հա՞

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #593
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Խիստ կասկածում եմ, որ կլիներ ավելի ցավալին: Հունաստանի դեպքերը մերի համեմատ գոլֆի առաջնություն էին!!!
    2. Տաք տեղից ով ասես "հերոս կկտրի":

    Պարզ չի, որ չԷ

    1. Համաձայն եմ, որ ինքը չի գործել:
    2. Համաձայն չեմ, որ կանխելու հնարավորություն չուներ, չէ որ Ժողովուրդը հարգում է իր խոսքը և նման պահերին ՈՒ՞Մ եթե ոչԼևոնին պիտի լսեին: Ով էր ասում թող հրամայի ցրվեք տներով: Կարող էր չէ՞ գոնե "ձևի համար" խնդրել որ խաղաղվեն և գնան իրենց տներով: Իհարկե սա կլիներ այն դեպքում, երբ Լևոնը ուզենար կանխել Բախումը....
    Լյով ջան, մի փռթի էլի գրառումս, հետո քոնին պատասխանելն էնքան դժվար ա լինում
    Լյով, շատ հնարավոր է, որ ժողովուրդը այդ անգամ չենթարկվեր նույնիսկ Լևոնին, իսկ որպես կոչ, որպես խնդրանք Դավիթ Շահնազարյանը ասաց, որ տեղափոխվեն Մատենադարան, ժողովւորդը չհամաձայնեց, ու չգնաց, այստեղից էլ երևում է, որ իրադրության տերը տվյալ պահին եղել է հենց ինքը` ժողովուրդը: Եվ եթե Լևոնը գար, ասեր գնացեք տուն, մարդիկ կարող է և չգնային, մարդիկ վիրավորված էին, և իրենց արժանապատվության համար էին այդտեղ, և Լևոնը չէր, որ պետք է որոշեր, շարունակեն պայքարել իրենց վիրավորված արժանապատվության համար, թե ոչ: Բայց այնուամնեայնիվ, Լևոնը առաջարկել է հանել իր տնային կալանքը, թույլ տալ իրեն գնալ այնտեղ և հանգստացնել ժողովրդին, խոսել ժողովրդի հետ, բայց նրան թույլ չեն տվել, ավելի կոնկրետ` ասել են գնա, բայց քո անվտանգությունը մենք չենք երաշխավորում: Սա ի՞նչ է նշանակում, կարծում եմ` պարզ է, որ ոչ մի խելոք մարդ այս քայլնի չէր գնա, քանի որ ամեն ինչ կվերջանար այդքանով` ընդամենը մեկ դիպուկահար կկարողանար վերջ դնել այդ ամենին: Իսկ հանգստության, խաղաղ ցույց անելու կոչեր եղել են, կարծում եմ` տեսել ես դրանք գոնե վիդեոներով, երբ Նիկոլը հորդորում էր հանգստանալ, ասում էր մոտավորապես հետևյալը` գրգռված ուղեղներով հաղթանակ չեն տանում, պետք է լինել հավասարակշռված, ինչպես մեր առաջնորդը: Սա որպես հիշեցում, որպես փաստ, որ ընդդիմության առաջնորդները դեմ են եղել բռնի գործողություններին, դեմ են եղել արյունահեղությանը, բայց միևնույն ժամանակ աչքի տակ ունենալով առավոտյան դեպքերը, առավոտվա ջարդը` հորդորում էին լինել պատրաստ ինքնապաշտպանության համար: Սա, կարծում եմ տարբերում ես` ինքնապաշտպանությունը ԱԺ գրոհելուց:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #594
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)

    Լյով, չե՞ս կարծում, որ խիստ անշնորհակալ գործ է գուշակություններով զբաղվելը մանավանդ քաղաքականության մեջ՝ եթե այսպես չլիներ՝ այնպես կլիներ, եթե ժամանակին սա սենց, ապա նա՝ ընենց, եթե… Իսկ եթե Տեր–Պետրոսյանը կեսօրին հեռախոսով հրահանգեր ցրվել, այդ ժամանակ ի՞նչ ես կարծում բոլորը մի մարդու պես կցրվեի՞ն, կարծում եմ առավել նյարդային վիճակում գնտվող մարդիկ, որոնք առավոտյան ծեծ էին կերել, հաստատ չէին ցրվի, ու կլիներ ավելի վատ, կեսը կցրվեր, իսկ մյուս կեսին կրկին կծեծեին, ոտքի տակ կգցեին, ու հաստատ էլի զոհեր կլինեին։ Կամ էլ Աստված գիտի, թե էլ ինչ կլիներ, կներես, բայց իմ կարծիքով դեմագոգիա է Տեր–Պետրոսյանին այս հարցում մեղադրելը։ Ակամայից պատրանք է ստեղծվում, թե Տեր–Պետրոսյանը ավելի մեղավոր է, որ ցրվելու հրահանգ՝ այն էլ հեռախոսով չի տվել, քան թե տականքները, որ առավոտյան մարդկանց ծեծել են, ու դեռ երեկոյան էլ զորքով բանով պաշտպանվել են, կրակել են, վիրավորել են, սպանել են։ Էդ Ազատության հրապարակ մաքրողը մարդկանց հավի տեղ է՞ր դրել, որ հրամայել էր հարձակվել ու ծեծելով քշել, չէ՞ր կարծում, որ մարդիկ հունից դուրս կգան ու կգազազեն ու մտքներով կանցնի մոլոտովի կոկտեյլներ սարքել, բաիրկադներ կառուցել, հա՞, ինչու՞ դա չես ասում, որ կպել ես Տեր–Պետրոսյանից, ցերեկը մարդիկ Տեր–Պետրոսյանին էին ուզում, նա էլ էր ուզում, որ իրեն թողնեին, գա հանգստացնի ժողովրդին, նրան ասեցին ազատ ես, բայց առանց թիկնապահների։ Պարզ չի՞ նպատակը։ Որ մի նաիրի հունանյան էլ խփեր, ու էդ ժամանակ երևի աչքիդ հերոս կդառնար Տեր–Պետրոսյանը, իրականում աննպատակ զոհ, ու ներկայիս շարժումն էլ չէր լինի, կոտրված ու ծեծված քաղբանտարկյալներ ու մի խայտառակ վիճակ, դա՞ է մեր նպատակը։ Թե՞ հայկական բնավորություն է՝ հավերժ փոշմանանք, հավերժ միայն բարոյական հաղթանակներ, նվնվոց։ Ես կարծում եմ, որ այն ինչ եղել է, եղել է բոլոր հնարավոր տարբերակներից լավագույնը, մնացած տարբերակները կլինեին շատ ավելի վատ։ Իսկ անցյալի մեջ «իսկ եթե»–ներով քչփորելը անիմաստ ջուր ծեծոցի է, քանի որ ժամանակի մեքենա չկա, անցյալը երբեք հետ չես բերի, որ ապացուցես կամ հերքես մի ինչ–որ «իսկ եթե» տարբերակի առավելությունները։
    Si vis pacem, para bellum

  12. #595
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Kuk ջան էդ հույսը մենակ Վագենինը չէր, էն ժամանակ շատ մարդիկ հույս ունեին արդարության վերականգնման
    Լյով, նույն կերպ փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը ներառյալ ժողովուրդը հույս ուներ նման կերպ հասնել ինչ որ բանի, ժողովուրդը պատրաստ էր գրոհել պետական կառույցների վրա, բայց երթերը սկսելուց առաջ ընդդիմության լիդերները հորդորում էին երթերի ժամանակ լինել հանգիստ, խաղաղ, հավասարակշռված, չվնասել ճանապարհին ընկած ինչ որ բան` դա կլիներ մեքենա, շենք, թե գազոն: Եվ այդպես էլ եղավ, այսինքն նրանք կարողացան անել այնպես, որ ոչինչ չկոտրվի, ոչինչ չվնասվի, բայց այ մարտի մեկի առավոտվա ջարդից հետո այդ հանգիստ մթնոլորտը պահելն իհարկե հնարավոր չէր, հնարավոր չէր մարդկանց համոզել, որ դաժանաբար ծեծվել, ջարդվելուց հետո հանգիստ գնային տուն: Լյով, կներես եթե մի փոքր անձնականի վերածեմ, բայց մի պահ փորձիր քո վրա վերցնել, դու կգնայի՞ր տուն: Կարծում եմ` ոչ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #596
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Արա դե փակենք էլի էս թեման, Վազգեն Մանուկյան քաղաքական գործիչ չկա հիմա, խո զոռով չի, ակամայից շեղվում ենք թեմայից, մարդիկ գնում ու իրենց հուշերի միջից բերում նորից խցկում են, ոնց որ իրենց «Դանկոն» լինի, սաղ կյանք սպասել են, որ սիրտը հեսա կպոկի ու կշպրտի, որ լույս տա, էն էլ ժլատը իսկի զաժիգալկեն էլ չվառեց։ Կուտ ա տվել ձեզ Վազգեն Մանուկյանը, հասկացեք, մոռացեք։
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nareco (16.01.2009)

  15. #597
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի ծիծաղս եկավ
    Էնքան գել էին, որ մտան գլուխները ջարդեցին ու անվնաս դուրս եկան
    Բացում ա ձեր Գյուլնազ տատի հեքիաթներից:
    Ընդիմության առաջնորդը (թե էս էլա արդեն կասկածելու ) մտնումա զինված ոստիկաններով (որոնք ատրճանակները բռնել, կազմ պատրաստ կանգնել են http://www.youtube.com/watch?v=1aU2DtlX1fg ) շենք, միթե էդ գելի բերան չէ՞ր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարողանում կողմնորոշվել քաղաքական քննարկում է թե կոմեդիայի տուն
    Դպեքերը ճիշտ հերթականությամբ դասավորիր Chuk ջան, պարզ կլինի

    Հ.Գ. Հա էլի, Մանուկյան,

  16. #598
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Դպեքերը ճիշտ հերթականությամբ դասավորիր Chuk ջան, պարզ կլինի

    Հ.Գ. Հա էլի, Մանուկյան,
    Դասավորում եմ, Լյով ջան, սկսած 88 թվից ու քանի գնում ավելի եմ համոզվում ասածներումս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #599
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լյով ջան, մի փռթի էլի գրառումս, հետո քոնին պատասխանելն էնքան դժվար ա լինում
    Լյով, շատ հնարավոր է, որ ժողովուրդը այդ անգամ չենթարկվեր նույնիսկ Լևոնին, իսկ որպես կոչ, որպես խնդրանք Դավիթ Շահնազարյանը ասաց, որ տեղափոխվեն Մատենադարան, ժողովւորդը չհամաձայնեց, ու չգնաց, այստեղից էլ երևում է, որ իրադրության տերը տվյալ պահին եղել է հենց ինքը` ժողովուրդը: Եվ եթե Լևոնը գար, ասեր գնացեք տուն, մարդիկ կարող է և չգնային, մարդիկ վիրավորված էին, և իրենց արժանապատվության համար էին այդտեղ, և Լևոնը չէր, որ պետք է որոշեր, շարունակեն պայքարել իրենց վիրավորված արժանապատվության համար, թե ոչ: Բայց այնուամնեայնիվ, Լևոնը առաջարկել է հանել իր տնային կալանքը, թույլ տալ իրեն գնալ այնտեղ և հանգստացնել ժողովրդին, խոսել ժողովրդի հետ, բայց նրան թույլ չեն տվել, ավելի կոնկրետ` ասել են գնա, բայց քո անվտանգությունը մենք չենք երաշխավորում: Սա ի՞նչ է նշանակում, կարծում եմ` պարզ է, որ ոչ մի խելոք մարդ այս քայլնի չէր գնա, քանի որ ամեն ինչ կվերջանար այդքանով` ընդամենը մեկ դիպուկահար կկարողանար վերջ դնել այդ ամենին: Իսկ հանգստության, խաղաղ ցույց անելու կոչեր եղել են, կարծում եմ` տեսել ես դրանք գոնե վիդեոներով, երբ Նիկոլը հորդորում էր հանգստանալ, ասում էր մոտավորապես հետևյալը` գրգռված ուղեղներով հաղթանակ չեն տանում, պետք է լինել հավասարակշռված, ինչպես մեր առաջնորդը: Սա որպես հիշեցում, որպես փաստ, որ ընդդիմության առաջնորդները դեմ են եղել բռնի գործողություններին, դեմ են եղել արյունահեղությանը, բայց միևնույն ժամանակ աչքի տակ ունենալով առավոտյան դեպքերը, առավոտվա ջարդը` հորդորում էին լինել պատրաստ ինքնապաշտպանության համար: Սա, կարծում եմ տարբերում ես` ինքնապաշտպանությունը ԱԺ գրոհելուց:
    Kuk ջան, որ գրածդ չփրթեմ, այ սրա նման երկար մի հատ բանա ստացվելու

    Էդա էլի Ռոբի/Սերժի անասուն խելքը: Տանեն լիդերին փակեն տան մեջ, մտածելով, թե դրանով ինչ-որ բանի կհասնեն: Բայց ինչի հասա՞ն... էն բանի, որ ժողովրդին կատաղացրին ու իտոգում 10 զոհ: Անասուն են էլի
    Ինչ ուզում ես ասա, Շահնազարյանը ասեց, Նիկոլը կոչ արեց.... կարար չէ Լևոնը գոնե մի հատ զանգեր խնդրեր, որ հանդարտվեն: Ինքը հո էդ ամեն-ինչը պարտական չէր անել, բայց իր հետևորդների կյանքը առաջնային դասող մարդը հավատա, որ կաներ: Բարդ չի:
    Խնդիրն այլա, իմ կարծիքով: Իր առաջնային նպատակը "մինչև վերջ" գնալն է, հաղթողի հոգեբանություն, ու միգուցե նաև որոշ զոհեր վերջնական նպատակին հասնելու համար...
    Էս հենց էն պահնա, որ Վազգենը չկարեցավ "հաղթահարի"

  18. #600
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լյով, չե՞ս կարծում, որ խիստ անշնորհակալ գործ է գուշակություններով զբաղվելը մանավանդ քաղաքականության մեջ՝ եթե այսպես չլիներ՝ այնպես կլիներ, եթե ժամանակին սա սենց, ապա նա՝ ընենց, եթե…
    Շատ անշնորհակալ, Վիշապ ջան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե Տեր–Պետրոսյանը կեսօրին հեռախոսով հրահանգեր ցրվել, այդ ժամանակ ի՞նչ ես կարծում բոլորը մի մարդու պես կցրվեի՞ն, կարծում եմ առավել նյարդային վիճակում գնտվող մարդիկ, որոնք առավոտյան ծեծ էին կերել, հաստատ չէին ցրվի, ու կլիներ ավելի վատ, կեսը կցրվեր, իսկ մյուս կեսին կրկին կծեծեին, ոտքի տակ կգցեին, ու հաստատ էլի զոհեր կլինեին։ Կամ էլ Աստված գիտի, թե էլ ինչ կլիներ,
    Խնդրելուն էլ ձև կա Կարելի էր ասենք նման մի կոչ անել
    Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ: Մենք հաղթել ենք, մեր շարժումը անկասելի է: Առավոտյան տեղի ունեցած դեպքերը շատ վայրագ էին և մեղավորները պիտի պատժվեն: Սակայն այժմ, հաշվի առնելով ներկա իրավիճակը, կխնդրեի հանդարտվել, և գնալ տներով: Խոստանում եմ ձեզ, որ մեր սուրբ գործը ավարտին կհասցնենք միասին:
    ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
    Կարծում եմ (ոչ թե գուշակում), որ նման խոսքերից հետո շատերը կգնային, հանձինս ընդիմության հռետորների: Անկասկած մի մասին կձերբակալեին, բայց զոհերն արդեն խիստ անհավանական կլինեին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    կներես, բայց իմ կարծիքով դեմագոգիա է Տեր–Պետրոսյանին այս հարցում մեղադրելը։ Ակամայից պատրանք է ստեղծվում, թե Տեր–Պետրոսյանը ավելի մեղավոր է, որ ցրվելու հրահանգ՝ այն էլ հեռախոսով չի տվել, քան թե տականքները, որ առավոտյան մարդկանց ծեծել են, ու դեռ երեկոյան էլ զորքով բանով պաշտպանվել են, կրակել են, վիրավորել են, սպանել են։ Էդ Ազատության հրապարակ մաքրողը մարդկանց հավի տեղ է՞ր դրել, որ հրամայել էր հարձակվել ու ծեծելով քշել, չէ՞ր կարծում, որ մարդիկ հունից դուրս կգան ու կգազազեն ու մտքներով կանցնի մոլոտովի կոկտեյլներ սարքել, բաիրկադներ կառուցել, հա՞, ինչու՞ դա չես ասում, որ կպել ես Տեր–Պետրոսյանից, ցերեկը մարդիկ Տեր–Պետրոսյանին էին ուզում, նա էլ էր ուզում, որ իրեն թողնեին, գա հանգստացնի ժողովրդին, նրան ասեցին ազատ ես, բայց առանց թիկնապահների։ Պարզ չի՞ նպատակը։
    Իմ մոտ չի ստեղծվում: Լևոնի մեղքը էստեղ չկա:
    Խոսքը գործելաոճի տարբերությունների մասին է ԼՏՊ - Վ. Մանուկյան: Առաջինը անգամ փորձ չարեց հանդարտեցնելու (էն որ ասում էս Քոչարյանի ախռաննիկի միջոցով ասել էր թողեք գնամ հանդարտեցնեմ, էդ ՓՈՐՁ ՉԻ, էդ եվրոդիտորդների աչքը կմտցնեք ), իսկ երկրորդը ուղղարկեց տուն, ու զոհեր չեղան (ինչքան էլ ասեք թե Լևոնը մեկա չէր կրակի, հետաքրքիրա բա տանկերը ում համար էր բերել )

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ մի նաիրի հունանյան էլ խփեր, ու էդ ժամանակ երևի աչքիդ հերոս կդառնար Տեր–Պետրոսյանը, իրականում աննպատակ զոհ, ու ներկայիս շարժումն էլ չէր լինի, կոտրված ու ծեծված քաղբանտարկյալներ ու մի խայտառակ վիճակ, դա՞ է մեր նպատակը։ Թե՞ հայկական բնավորություն է՝ հավերժ փոշմանանք, հավերժ միայն բարոյական հաղթանակներ, նվնվոց։ Ես կարծում եմ, որ այն ինչ եղել է, եղել է բոլոր հնարավոր տարբերակներից լավագույնը, մնացած տարբերակները կլինեին շատ ավելի վատ։
    Նաիրի Հունանյանը Վազգեն Սարգսյանին էլա խփել, բայց դրանով Վազգենը իմ համար հերոս չի դառել: Միգուցե ինքը պատերազմի հերոս էր (նույն ձև ոնց որ Լևոնն ու Վազգեն Մանուկյանն են իմ համար հերոս), բայց կոնկրետ հետպատերազմյա շրջանում Վազգեն Սարգսյանը իմ համար ավազակ էր ու թալանչի, որից մաքրեցին էս երկիրը: Մահացածի հետևից սենց չեն արտահայտվում, բայց սա բացառիկ սրիկան էր:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ անցյալի մեջ «իսկ եթե»–ներով քչփորելը անիմաստ ջուր ծեծոցի է, քանի որ ժամանակի մեքենա չկա, անցյալը երբեք հետ չես բերի, որ ապացուցես կամ հերքես մի ինչ–որ «իսկ եթե» տարբերակի առավելությունները։
    Անցյալից պետք է շատ դասեր քաղել, որ ուղտը երկրորդ անգամ վրաովդ չթռնի
    Վազգեն Մանուկյանը ինքին անցյալ է, քաղաքական դիակ: Էդ տրամաբանությամբ պիտի էս թեման փակենք

Էջ 40 42-ից ԱռաջինԱռաջին ... 3036373839404142 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •